31 օգոստոս, 2017 11:49 Վրաստանը փակում է գյուլենական դպրոցները Վրաստանի կրթության նախարարությանը կից գործող՝ Կրթության որակի բարելավման ազգային կենտրոնը, որը հետևում է կրթական ինստիտուտների՝ երկրի օրենսդրությանը համապատասխանությանը, որոշել է փակել Թբիլիսիի Դեմիրելի մասնավոր քոլեջը, որը կառավարում է գյուլենական շարժման հետ առնչություն ունեցող Չագլար լուսավորչական ցանցը։
Վերոնշյալ կենտրոնի արտոնագրման խորհուրդը օգոստոսի 29ի հավաքին որոշել է չթարմացնել դպրոցին հատկացված արտոնագիրը՝ վկայակոչելով ուսուցիչների ու ուսանողների գրանցման, ինչպես նաև դպրոցի ենթակառուցվածքների ու կահավորանքի հետ կապված խնդիրները։
Կենտրոնի անդամներից Ռևազ Ափխազավան ասել է, որ դպրոցն ուներ «բազմաթիվ խնդիրներ», և դրա փակումը «քաղաքականության հետ որևէ կապ չունի»։
«Քոլեջն ընդունում էր Թուրքիայի քաղաքացի ուսանողների՝ խախտելով Վրաստանի օրենսդրությունը», ասել է Ափխազավան։
Հարցի շուրջ մեկնաբանություն է տվել նաև Վրաստանի կրթության նախարարությունը։ 
Civilge կայքին գերատեսչության հանրային կապերի վարչության ղեկավար Նաթա Ասաթիանին ասել է, որ քոլեջը «խախտումնե
31 օգոստոս, 2017 10:50 Հավատում եմ՝ կարգավորումը հնարավոր է․ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ «Որպես Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ՝ ես անհամբեր սպասում եմ ֆրանսիացի և ռուսաստանցի գործընկերների հետ աշխատանքի մեկնարկին, որպեսզի նպաստենք կողմերի՝ միմյանց հետ կառուցողական աշխատանքին։

Ես ցանկանում եմ, որ առաջին իսկ հնարավորության դեպքում նախագահները հանդիպման համաձայնություն տան, կենտրոնանան բարի կամքի վրա հիմնված բանակցությունների վրա՝ խաղաղ գործընթացում առաջընթացի հասնելու համար։ Ես հասկանում եմ, որ կան շատ բարդ հարցեր, որոնք անհրաժեշտ է քննարկել, սակայն հավատում եմ, որ կարգավորումը հնարավոր է։ Դրա համար Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պետք է առաջին հերթին ցուցաբերեն քաղաքական կամք, որը կարևոր է տարածաշրջանում խաղաղության հասնելու համար։ Այս հակամարտությունը շատ երկար է տևում»,- ասել է Շեֆերը։
30 օգոստոս, 2017 14:27 Աշխարհում ռուսախոսների թիվը 25 տարում կրճատվել է 50 միլիոնով․ ՌԴ պաշտոնյա Վերջին 25 տարում ռուսերենին տիրապետող մարդկանց թիվն աշխարհում կրճատվել է 50 մլնով․ այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի կրթության և գիտության հանձնաժողովի նախագահ Վյաչեսլավ Նիկոնովը։
«Խորհրդային Միության փլուզումից ի վեր մենք կորցրել են 50 մլն ռուսախոս։ Այդ միտումը շարունակվում է, քանի որ Խորհրդային Միությունում, հաշվեք, բոլորը ռուսախոս էին։ Ուրեմն ավագ սերունդները 25 տարում հեռացել են։ Նրանք համատարած ռուսախոս էին։ Եկել են նոր սերունդները, որոնք հեռու են համատարած ռուսախոս լինելուց», ասել է Նիկոնովը։
Ռուսերեն խոսացողների նշանակալի կորուստը, նրա խոսքով, պայմանավորված է հանգամանքով, որ նախկին ԽՍՀՄ բազմաթիվ երկրների դպրոցներում, հատկապես, Արևելյան Եվրոպայում, ռուսերենը դպրոցներում եղել է պարտադիր։
Նիկոնովը հստակեցրել է, որ տարբեր հաշվարկներով ԽՍՀՄ փլուզումից հետո աշխարհում ռուսախոսների թիվը հասնում էր 350 մլնի, իսկ ներկայում՝ 300 մլնից քիչ։
«Դա անդառնալի է, քանի որ ռուսերենը պահպանվում է այնտեղ, որտեղ կրթական համակարգի մաս է կազմում։ Այսինքն եթե դասավանդվում է դպրոցներում։ Մենք կարող ե
30 օգոստոս, 2017 13:28 Ցուցարարների դեմ բռնություն գործադրած Էրդողանի թիկնապահներին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում Վաշինգտոնի դատարանը 19 հոգու, այդ թվում՝ Թուրքիայի նախագահի անվտանգության 15 աշխատակցի, մեղադրանք է առաջադրել մայիսին Ռեջեփ Թայիփ Էրդողանի վաշինգտոնյան այցի ժամանակ խաղաղ ցուցարարների դեմ բռնություն գործադրելու համար։
Ինչպես նշում է Press Heraldը, վկայակոչելով Associated Pressը, գործը կարող է էլ ավելի սրել ԱՄՆի և Թուրքիայի միջև առանց այն էլ լարված հարաբերությունները։
Բոլոր մեղադրյալներին առաջադրվել է բռնի հանցագործություն կատարելու նպատակով դավադրության մեղադրանք՝ հանցանք, որը պատժվում է առավելագույնը 15 տարվա ազատազրկմամբ։ 
Մեղադրյալներից 16ին մեղադրանք էր առաջադրվել դեռ հունիսի 13ին․ երեքշաբթի օրը ավելացել է ևս երեք մեղադրյալ՝ բոլորը Թուրքիայի անվտանգության աշխատակիցներ։ 

Մայիսի 16ին Վաշինգտոն ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բողոքի ցույցերով էին դիմավորել։ Էրդողանի դեմ իրենց բողոքն արտահայտելու էին դուրս եկել Ամերիկայի հայ և քուրդ ակտիվիստները Հրապարակված տեսանյութերում երևում է, որ Էրդողանի թիկնապահները հարձակվում են Թուրքիայի դեմ բողոքող քուրդ և հայ խաղա
30 օգոստոս, 2017 12:02 Վրաստանի ընդդիմությունը վրդովված է՝ իշխանություններն օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին Վրաստանում սկանդալ է հասունանում՝ կապված ՌԴ ԱԳՆի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության հետ, որն արել է վրացական «Ռուսթավի 2»ին տված հարցազրուցում։ Նա հաստատել է, որ Բորջոմիի արգելոցում հրդեհի դեմ պայքարի նպատակով վրաստանյան կողմը դիմել է Ռուսաստանի օգնությանը։ 
«Ռուսթավի 2»ի հետ զրույցում Զախարովան ասել է, որ վրացական կողմի դիմումն ընդունվել է Մոսկվայում շվեյցարական դիվանագիտական խողովակներով, որոնք ծառայում են 2008ից ի վեր երկու կողմերի դիվանագետների հաղորդակցության համար։
«Օգոստոսի 23ին մենք ստացել ենք Թբիլիսիի դիմումը՝ օգնել ԲորջոմիԽարագաուլիի ազգային արգելոցում բռնկված հրդեհի դեմ պայքարում՝ Ռուսաստանում Շվեյցարիայի դեսպանության միջոցով։ Ռուսաստանյան կողմն անմիջապես արձաանքել է խնդրանքին և հատկացրել Իլ76 ինքնաթիռ, սակայն ավելի ուշ վրացական կողմը շնորհակալություն է հայտնել մեզ և ասել, որ կրակը մեկուսացվել է, և ռուսաստանյան օգնության կարիքը այլևս չկա», պատմել է խոսնակը։
Ինչ վերաբերում է երկու կողմերի դիվանագետներ Կարասինի և Աբաշիձեի շփում
30 օգոստոս, 2017 10:36 ԱԹՍ արտադրող իսրայելական Aeronautics-ի և Ադրբեջանի միջև գործարքը ժամանակավորապես կասեցվել է Իսրայելական Aeronautics ընկերությունը հրապարակել է բորսային կոմյունիկե, որի համաձայն՝ Իսրայելի պաշտպանության նախարարության՝ արտահանման վերահսկողության վարչությունը ժամանակավորապես արգելափակել է Orbiter 1K հարվածային անօդաչու սարքերի մատակարարման՝ 20 մլն դոլարի գործարքը կարևոր գործընկերոջ հետ։

Կոմյունիկեում նշվում է, որ մատակարարումները պետք է իրականացվեին 2017-2018թթ․։

Ինչպես հաղորդում է NEWSru.co.il իսրայելական կայքը, վկայակոչելով Bizportal-ը, 2016թ․ տվյալ հաճախորդի գնումները կազմել են ընկերության եկամուտների 20 տոկոսը, 2015թ․՝ 18 տոկոսը։
29 օգոստոս, 2017 23:00 Սերժ Սարգսյանի «անհիմնն ու պարզապես ծիծաղելին» «Բազե»-ականների հետ օրերս կայացած հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Հայաստան-Եվրոպական Միություն և Հայաստան-Եվրասիական տնտեսական միություն հարաբերություններին, ասել է. «Որոշ՝ հատկապես օտարերկրյա լրատվամիջոցների փորձերը 2013 թվականին Եվրասիական տնտեսական միությանը միանալու՝ Հայաստանի որոշումը «մեկ գիշերվա մեջ կայացրած որոշում» ներկայացնելու մասին, անհիմն են և պարզապես ծիծաղելի: Մենք բանակցում էինք և՛ Եվրասիական տնտեսական միության հետ, և՛ Եվրամիության հետ, որովհետև ի սկզբանե երկու կողմն էլ ասում էին, որ մեկը մյուսին չի խանգարի: Բայց երբ Եվրամիությունն ասաց՝ խանգարում է, մենք ի՞նչ պետք է անեինք»: 29 օգոստոս, 2017 10:33 Սերժ Սարգսյանն ասում է՝ ԵՄ-ի հետ նոր փաստաթուղթը «չստորագրելու պատճառ չունենք» «Բայց մի քիչ ավելի ընդլայնեմ և ասեմ, որ որոշ լրատվամիջոցների և հատկապես օտարերկրյա լրատվամիջոցների փորձերը 2013թ․ մեր որոշումը՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալը, ներկայացնել որպես մի գիշերվա մեջ կայացրած որոշում, ուղղակի ծիծաղելի են։ Մենք բանակցում էինք և՛ Եվրասիական տնտեսական միության, և Եվրամիության հետ, որովհետև ի սկզբանե երկու կողմն էլ ասում էին, որ մեկը մյուսին չի խանգարում։ Բայց երբ Եվրամիությունն ասեց՝ խանգարում է․․․, այսինքն մենք ի՞նչ պիտի անեինք»,- ասել է Սարգսյանը։ 29 օգոստոս, 2017 10:12 Պետքարտուղարությունը հայտարարեց ամերիկացի նոր համանախագահի նշանակման մասին ԱՄՆ Պետքարտուղարությունը պաշտոնապես հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահի պաշտոնում Էնդրյու Շեֆերի նշանակման մասին։ Թվարկելով նախկինում նրա զբաղեցրած պաշտոնները ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելություններում՝ Կիպրոսում, Քուվեյթում, Բահրեյնում, Ռուսաստանում, ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունը շեշտում է նոր միջնորդի մեծ փորձառությունը։ 28 օգոստոս, 2017 12:01 Վիճելի եկեղեցիներ. Խուճապ, Հնեվանք, Քոբայր, Ախթալա, Կիրանց Վիճելի եկեղեցիների թեման Հայաստան-Վրաստան հարաբերություններում և բարձր մակարդակի փոխայցելությունների ընթացքում օրակարգի մաս է դառնում:

Երբ Հայ առաքելական եկեղեցին և Վիրահայոց թեմը տարիներ առաջ սկսեցին առաջ քաշել թեմին կարգավիճակ տալու և վեց եկեղեցիներ (մեկը՝ Ախալցխայում, հինգը՝ Թբիլիսիում) թեմին վերադարձնելու պահանջը, վրացական կողմը պահանջեց Հայաստանի տարածքում գտնվող մի քանի եկեղեցիներ, որոնք քաղկեդոնական են և որոնցում պահպանվել են վրացական արձանագրություններ:
27 օգոստոս, 2017 12:09 Հրդեհ և պայթյուններ Ադրբեջանի զինապահեստներից մեկում Ադրբեջանի պաշտպանության նախարարության զինապահեստներից մեկում օգոստոսի 27ին հրդեհ է բռնկվել, որի արդյունքում տեղի են ունեցել մի շարք պայթյուններ
Հաղորդվում է, որ զինապահեստից վիրավորների տարհանումը դժվարացնում է պայթյունավտանգ նյութերի առկայությունը
Ւշխանությունները չեն հաղորդում զինապահեստի վայրը, սակայն տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այն գտնվում է Ադրբեջանի հյուսիսարևելյան՝ Սիազանի շրջանում
 
 
26 օգոստոս, 2017 11:20 "A Sad Day in Azerbaijan's History of Media Freedom" The director of Azerbaijan’s only independent media outlet has been imprisoned, in what government critics view as the Azerbaijani administration’s latest attempt to suppress free speech and silence political oppositionAuthorities detained Mehman Aliyev, director of Bakubased Turan Information Agency, on Thursday as part of an ongoing investigation into charges of tax evasion
Azerbaijan’s Ministry of Taxes initiated criminal proceedings against Turan on August 7, and froze the organization’s accounts a few days later
International press freedom organizations have called on the Azerbaijani government to immediately release Aliyev 
The New Yorkbased Committee to Protect Journalists described the arrest as “politically motivated persecution”
In a statement to CivilNet, Azerbaijani independent journalist, blogger Arzu Geybulla described the charges against the media outlet as “bogus”
She said Aliyev’s arrest reflects the Azerbaijani governmen