26 մայիս, 2019 15:34 Ահեղ դատաստանի շաբաթը՝ «կարճի մեջ» Անցնող շաբաթ հագեցած էր դատական համակարգի վերաբերյալ քննարկումներով։ Շաբաթվա ընթացքում տարբեր անձինք ու պաշտոնյաներ իրար դեմ հանցագործության մասին հաղորդումներ ներկայացրին։
25 մայիս, 2019 00:16 Պետական գործուղումները՝ հեղափոխությունից առաջ և հետո Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն ՀԿ-ն մոնիտորինգ է իրականացրել և վերլուծել ՀՀ պետական գործուղումների կառուցվածքային առանձնահատկությունները, ընդհանուր միտումները, նաև համադրել նախկին և գործող իշխանությունների վարքագիծը գործուղումների նկատմամբ: Հրապարակման մեջ ամփոփված են 2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի մայիս ամսվա ընթացքում պետական մարմինների կողմից ավիատոմսերի ձեռքբերման հետ կապված քանակային և արժեքային մոնիտորինգի արդյունքները: 23 մայիս, 2019 15:37 ՀՐԱՏԱՊ․ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է համալսարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Գևորգ Էմին-Տերյանը։ 22 մայիս, 2019 10:25 Բարեփոխումներ իրականացնելու ամուր հանձնառություն․ Եվրամիությունը՝ դատական համակարգի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին Եվրոպական միությունը դատաիրավական համակարգի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 20-ի հայտարարությունը համարում է բարեփոխումներ իրականացնելու ամուր հանձնառություն: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

ԵՄ-ն հավատում է, որ Հայաստանում արդարադատության ոլորտում բարեփոխումները կենսական նշանակություն ունեն ապագայի տեսանկյունից: «Կարող եմ ասել, որ խորը և համապարփակ բարեփոխումներն արդարադատության ոլորտում էական նշանակություն ունեն ձեր ապագայի համար մի շարք պատճառներով, բայց առաջին պատճառն այն է, որ հայ ժողովուրդը չի վստահում դատարաններին: Անցյալ տարիներին Եվրամիությունը ֆինանսապես աջակցել է անկախ ուսումնասիրությունների անցկացմանը, որոնք փաստել են, որ չափազանց շատ հայեր չեն վստահում դատարաններին»,-ասել է դեսպանը։
21 մայիս, 2019 18:35 Vetting-ը առանց խտրականության է իրականացվելու․ Արտակ Զեյնալյան Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը դատարանների մուտքերն արգելափակելու մայիսի 20ի ակցիայի հետ կապված  իրավական գնահատական չհնչեցրեց։ Նրա համոզմամբ՝ վարչապետի կոչն ու ակցիաները քաղաքական գործողություններ էին։ Նախարարը խոսեց դատական իշխանության բարեփոխման գործընթացի մասին, մասնավորապես անդրադարձավ vettingի ներդրմանը։ 21 մայիս, 2019 16:09 Ճնշում դատական համակարգի վրա․ Ավետիք Իշխանյան Մայիսի 20-ին դատարանների մուտքերի արգելափակումը Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը բնորոշում է որպես «ճնշում դատական համակարգի նկատմամբ»։

Նա նշում է նաև՝ «զարմանալին այն է, որ դատական համակարգի նկատմամբ ճնշումը և հարձակումը տեղի ունեցավ ոչ թե ընդդիմության կամ հանրության կողմից, այլ գործադիր և օրենսդիր իշխանության կողմից»։ Իշխանյանն անդրադառնում է նաև Մարտի 1-ի գործը կասեցնելու դատարանի որոշմանը։
20 մայիս, 2019 21:45 Ինչ է քննարկել Արցախի նախագահը «Իմ քայլ»-ի պատգամավորների հետ Քիչ առաջ Ազգային ժողովում ավարտվեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի և «Իմ քայլի» պատգամավորների հանդիպումը։ Սահակյանի խոսքով՝ պատգամավորներն իրեն տվել են ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր։ «Մենք պայմանավորվել ենք, որ բոլոր հնարավորությունները օգտագործենք, և հաճախ հանդիպենք, որպեսզի ստիպված չլինենք հայտնվել այնպիսի իրավիճակներում, որոնք խորթ են մեզ և մեր հայրենիքի համար», ասաց Արցախի նախագահը։ 20 մայիս, 2019 19:50 Դատարանի դռները չպետք է փակվեին. Արթուր Սաքունց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը չի կիսում դատարանների մուտքերը փակելով՝ փոփոխությունների հասնելու մեթոդը։ Միևնույն ժամանակ, նա դրական է գնահատում Նիկոլ Փաշինյանի ելույթն ու շեշտում՝ տեղի ունեցածը չկատարված աշխատանքի հետևանք էր ու Փաշինյանը ստիպված էր միջամտել։ 20 մայիս, 2019 19:41 Պետական մեքենան բռնազավթված էր և ծառայում էր մի խումբ մարդկանց շահերին. Վիգեն Խաչատրյան Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրուցում է դատական իշխանության «վիրահատության», Մարտի 1-ի գործի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարության, մասնավորապես, Արցախին վերաբերող թեզերի մասին։ 20 մայիս, 2019 19:16 Ես չունեմ որևէ՝ ընդունելի բառապաշարով արտահայտման ենթակա մեկնաբանություն․ Վահե Գրիգորյանը՝ Քոչարյանի գործը կասեցնելու մասին Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել Մարտի 1-ի գործի կասեցման մասին։ 20 մայիս, 2019 18:14 Բաժակը լցված էր, Քոչարյանի գործը վերջին կաթիլն էր. Նիկոլայ Բաղդասարյան Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանը ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրուցում է մայիսի 20-ի «Հանուն արդար դատարանի» ակցիայի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին։

20 մայիս, 2019 16:35 Նպատակին հնարավոր էր հասնել առանց շրջափակման․ «Հանրապետություն» Դատական համակարգին հեղափոխական ուղերձ հղելու նույն նպատակին հնարավոր էր հասնել առանց շրջափակման ակցիայի. այս մասին ասվում է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարության մեջ: 20 մայիս, 2019 16:15 Տարակուսելի խանդավառություն և գործիքների ուշացած կիրառում. Միքայել Նահապետյան «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը Սիվիլնեթի հետ խոսում է դատարանների մուտքերն ու ելքերը շրջափակելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի մասին։ Նահապետյանն ասում է՝ իրեն խորթ է այն վիճակը, երբ կարող է փողոց փակվել, հետո ավելի ուշ պարզաբանվել դրա իմաստն ու նպատակները։