12 դեկտեմբեր, 2019 13:40 Ամբողջ պետական համակարգը հեղափոխությանը դիմադրում է, ես այն ջարդելու եմ. Նիկոլ Փաշինյան Կառավարության դեկտեմբերի 12-ի նիստին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ու ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ընդհարվեցին Հայաստանում կառուցվելիք արտաքին տնտեսական գործունեության կենտրոնների հարցում։ Նիկոլ Փաշինյանը հարցի քննարկման ժամանակ խոսեց պետական ապարատի կարողությունների պակասի մասին, դժգոհեց իրավապահ մարմինների աշխատանքից։ 12 դեկտեմբեր, 2019 12:21 Գաղտնալսի՞ ոստիկանը, թե՞ ոչ․ զրույց օրինագծի համահեղինակի հետ Ոստիկանությանը հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման հնարավորություն տալու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը հանրային լայն հնչեղություն է ստացել: Խորհրդարանում դեկտեմբերի 10-ին առաջին ընթերցմամբ ընդունվեց «Իմ քայլը»-ի պատգամավորներ Արմեն Խաչատրյանի ու Սիփան Փաշինյանի հեղինակած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Պատգամավորներն առաջարկում են ԱԱԾ-ի բացի՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման հնարավորություն տալ նաև ոստիկանությանը: Օրենսդրական նախաձեռնության և դրա քննադատությունների մասին ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը զրուցել է Արմեն Խաչատրյանի հետ: 11 դեկտեմբեր, 2019 20:50 Ինչպես է տապալվել ՀԱԷԿ-ի դեմ ադրբեջանցիների նախաձեռնությունը Մի քանի օր առաջ Թբիլիսիում տեղի ունեցած Եվրանեսթ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության հերթական հակահայկական նախաձեռնությունը, այն է՝ միջազգային բանաձևերում Մեծամորի ատոմակայանի փակման հարցը դնելու փորձերը տապալվեցին: Ադրբեջանցիները միայնակ են քվեարկել իրենց առաջարկին։ Թե ինչպես է աշխատում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը Եվրանեսթ ԽՎ-ում և ինչ աշխատանքներ են տարվում եվրոպական երկրների խորհրդարանների պատգամավորների հետ, ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պատվիրակության անդամ Սարգիս Խանդանյանի հետ:
11 դեկտեմբեր, 2019 17:30 2020-ի ընտրությունը Սերժ Սարգսյանի վերջին ճակատամարտն է. Տիգրան Գրիգորյան Քաղաքական վերլուծաբան և Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության վարչության անդամ Տիգրան Գրիգորյանը կարծում է, որ 2020-ի գարնանը Արցախում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները դառնալու են Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ճակատամարտը: Գրիգորյանը համոզված է, որ Սարգսյանն ու նախկին վարչակարգը խաղադրույք են դրել այդ ընտրությունների վրա: Իսկ թե ով կլինի ընտրություններում Սերժ Սարգսյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի թեկնածուն, դեռ պարզ չէ: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Գրիգորյանն անդրադառնում է Արցախի ներքաղաքական վիճակին և ուժերի դասավորությանը 2020-ի ընտրությունների նախօրեին: 11 դեկտեմբեր, 2019 17:07 Ամանորը՝ Երևանում․ ինչեր են սպասվում Ամանորի գլխավոր միջոցառումների անցկացման պարտավորությունը ստանձնել է Երևանի քաղաքապետարանը։ Սպասվող միջոցառումները տարբերվելու են նախորդ տարիների միջոցառումներից։ Այս տարի դրանց համար նախատեսվել է շուրջ 272 միլիոն դրամ, որը գումարվելու է Երևանի բյուջեով հատկացված շուրջ 54 միլիոնին։ 11 դեկտեմբեր, 2019 14:00 Ինչպես է լուծվելու Ադրբեջանից բռնագաղթածների բնակարանային խնդիրը. զրույց Արմեն Ղազարյանի հետ ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը զրուցել է Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի հետ այն մասին, թե ինչպես և ինչ ժամանակահատվածում է լուծվելու Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային խնդիրը:

Ավելի քան 30 տարի է՝ Ադրբեջանից բռնագաղթած հարյուրավոր ընտանիքներ բնակվում են հանրակացարաններում, մասնավոր տարածքներում ու վագոն-տնակներում: Ըստ վիճակագրության՝ 895 ընտանիք այսօր առաջնահերթ բնակարանի կարիք ունի, որի համար ավելի քան 7 մլրդ դրամ է հարկարվոր:

Կառավարությունը վերջին նիստերից մեկում որոշում ընդունեց տարիների խնդիրը լուծել փուլային տարբերակով։ Արդեն հատկացվել է 1,5 մլրդ դրամ 112 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար։ Սա առաջին փուլի համար հատկացված գումարն է։
10 դեկտեմբեր, 2019 15:06 Արսեն Թորոսյանի ներկայացրած փաթեթը վնասելու է բիզնեսին, անհատներին, տնտեսությանը․ Նաիրի Սարգսյան Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը կարծում է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ներկայացրած Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգը վնասելու է և՛ բիզնեսին, և՛ անհատներին, և տնտեսությանը։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Սարգսյանն ասում է, որ Հայաստանի համար, ինչպես յուրաքանչյուր քաղաքակիրթ պետության, առողջության համապարփակ ապահովագրությունն անհրաժեշտություն է, սակայն ոչ այսօր և ոչ այն տեսքով, ինչ ներկայացրել է առողջապահության նախարարը։ 10 դեկտեմբեր, 2019 12:32 Հասարակությունը չի վստահում ՍԴ-ին, մենք այդ հարցը պիտի լուծենք․ Արարատ Միրզոյան ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը արտահերթ ելույթ ունեցավ Ազգային ժողովում, խոսեց Սահմանադրական դատարանի վստահության հարցը լուծելու ուղիների մասին։ 10 դեկտեմբեր, 2019 11:00 Ատելության խոսքը վտանգավոր աստիճանի է հասել. Արման Թաթոյան Մարդու իրավունքների պաշտպանն ահազանգում է՝ ատելության խոսքի մասշտաբները Հայաստանում անհանգստացնող են: Իրավիճակն ավելի է խորանում քաղաքական մակարդակում միմյանց հասցեին հնչող վիրավորանքների ու մեղադրանքների պատճառով: Անհրաժեշտ են օրենսդրական լուծումներ: Այս և մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող այլ հարցերի մասին ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը զրուցել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: 9 դեկտեմբեր, 2019 16:52 Ինչպես է Հայաստանից ապօրինի դուրս հանվել 10 միլիարդ դոլար Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանից հետաքրքրվում է Global Financial Integrity կազմակերպության հրապարակած այն տվյալով, ըստ որի՝ 2004-2013 թվականներին ՀՀ-ից ապօրինի դուրս է եկել 10 միլիարդ դոլար։ ԿԲ ներկայացուցիչը բացատրում է՝ խոսքը ոչ թե ՀՀ-ից արտահոսած հանցավոր փողերի, այլ արտահանման հոսքերի մեջ 10 միլիարդի շեղման մասին է։ 9 դեկտեմբեր, 2019 16:30 Առանց դատավճռի գույքի բռնագանձման օրենքը կօգնի ավելի ինտենսիվ վերադարձնել գողացված ակտիվները Գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների հարցով վարչության պետի տեղակալ Անդրանիկ Մանուկյանն ասում է՝ դատախազությունում այս տարի բացահայտվել է 61 միլիարդ դրամի պետությանը պատճառված վնաս, որից 3,3 միլիարդը վերականգված է։ Մանուկյանը պատասխանում է հարցին՝ նախկինում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ բացահայտելու հարցում կար արդյոք քաղաքական խոչընդոտ։

Անդրանիկ Մանուկյանը մասնակցում էր «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» համաժողովին Երևանում։
9 դեկտեմբեր, 2019 16:15 Պաշտոնյաները պետք է զգուշանան նվեր ընդունելուց․ Հայկուհի Հարությունյան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը Սիվիլնեթի հետ խոսում է պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող գույքի, ունեցվածքի, եկամտի հայտարարագրերի ոլորտում փոփոխությունների մասին, նշում, որ առաջիկայում կառավարությունը հավանության է արժանացնելու հայտարարագրերի նոր նմուշը։ Հարությունյանը անդրադառնում է նաև պաշտոնյաներին կատարվող նվիրատվությունների խնդրին։ 5 դեկտեմբեր, 2019 12:15 Դիզվառելիքի շուկայում կան նոր խաղացողներ, շաքարի շուկայում կենտրոնացվածությունն իջել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանին ներկայացնում է մրցակցության իրավիճակը ապրանքային շուկաներում։ Ըստ նրա՝ ՏՄՊՊՀ-ն այժմ չի գնում կտրուկ քայլերի տարբեր ապրանքային շուկաներում իրավիճակի փոփոխության ուղղությամբ, ավելի շատ ուղերձներ է հղում, որ տնտեսվարողները գործեն բարեխիղճ մրցակցության դաշտում: Սակայն, ըստ նրա, միջամտությունը չի ուշանալու և լինելու է շատ խիստ, եթե տնտեսվարող սուբյեկտները չփոխեն իրենց վարքագիծը։