31 հունվար, 2019 16:22 Հեղափոխական վերադասավորումներ մեդիադաշտում․ զրույց Լևոն Բարսեղյանի հետ Ապրիլյան հեղափոխությունից հետո Հայաստանի մեդիադաշտում, այդ թվում՝ քարացած թվացող հեռուստաընկերություններում, տեղի են ունենում հեղափոխական փոփոխություններ։ Այսօր ակնհայտ է երեք մեդիագլուխ, որոնցից երկուսը պատկանում են երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի անմիջական շրջապատին և աշխատում են ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Երրորդ գլուխը իշխող ուժը և կառավարությունը ներկայացնող լրատվամիջոցներն են։ Այս երեքից դուրս կան բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնք, չենթարկվելով բոլոր երեքի կողմից թելադրվող խաղի ոչ լրագրողական կանոններին, փորձում են վերադիրքավորվել և մնալ լրատվամիջոց ու չդառնալ գործիք։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը հեղափոխությունից հետո Հայաստանի մեդիադաշտի վերադասավորումների և խնդիրների շուրջ զրուցում է Գյումրիի Ասպարեզ լրագրողների ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ։
31 հունվար, 2019 15:04 Թավշյա հեղափոխությամբ հայերը վերջ դրեցին վատ կառավարման դարաշրջանին. վարչապետ Տեղեկատվական տեխնոլոգիաները հայկական Թավշյա հեղափոխության հաջողության բանալիներից մեկն էին․ Քյոլնի տեխնիկական համալսարանի դասախոսական և ուսանողական կազմի հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը երկօրյա պաշտոնական այցով Գերմանիայում է։ Համալսարանում Փաշինյանը հանդես եկավ ելույթով՝ «Հայաստանը Թավշյա հեղափոխությունից հետո․ թվային և տեխնոլոգիական դարաշրջանի խոստման իրագործումը» խորագրով։

«Տեղեկատվական տեխնոլոգիաները հայկական Թավշյա հեղափոխության հաջողության բանալիներից մեկն էին: Սոցիալական ցանցերի միջոցով հայ ժողովուրդը համախմբվեց՝ «ոչ» ասելու նախկին վերնախավին, որը չէր վայելում ժողովրդի վստահությունը»,- իր ելույթում ասաց Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ Թավշյա հեղափոխությամբ «հայերը վերջ դրեցին վատ կառավարման դարաշրջանին` հանուն թափանցիկության»:
31 հունվար, 2019 12:12 Ուսանողական հեղափոխություն / Student Revolution Ֆիլմը պատմում է Դավիթ Պետրոսյանի և նրա ընկերների մասին, որոնք Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների առաջնագծում են: Ունենալով իրենց առանձին պայքարը կրթական համակարգի փոփոխությունների համար՝ 2018 թ-ի գարնանը նրանք միացան քաղաքական շարժմանը, որը տապալեց Սերժ Սարգսյանի իշխանությունը: «Թավշյա հեղափոխությունը ընթացքում է այնքան ժամանակ, քանի դեռ այն չի մտել կրթական համակարգ»,- ասում են երիտասարդները: 24 հունվար, 2019 16:34 Քայլակով հեղափոխականը. Արտակ Դավթյան Քայլակով տեղաշարժվող Արտակ Դավթյանն իր ծննդյան 21-ամյակին՝ 2018-ի սեպտեմբերի 14-ին, ավտոստոպով Երևանից գնաց Սևան՝ անցնելով 113 կմ։ Արտակն այսկերպ փորձում է կոտրել կարծրատիպը, թե հաշմանդամություն ունեցող անձինք հասարակության լիարժեք անդամ չեն։ Նա կարծրատիպերի կոտրումը սկսել էր նաև Հայաստանի Թավշյա հեղափոխությունից՝ 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին։
23 հունվար, 2019 20:04 Հեղափոխությունը սոցիալական մեդիայի միջոցով արեցինք․ Նիկոլ Փաշինյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում որպես բանախոս մասնակցել է «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագրով թեմատիկ քննարկմանը:

Քննարկմանը որպես բանախոս հանդես են եկել նաև Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսը, Նեպալի վարչապետ Խաջա Փրասադ Շարմա Օլին, New York Times-ի հրատարակիչ Արթուր Գրեգ Զալցբերգերը և «Ղեկավարությունն այսօր» նախագծի գլխավոր տնօրեն Դանիելա Բալոու Աարեսը: Քննարկումը վարել է The Financial Times ամսագրի խմբագրի տեղակալ և գլխավոր տնտեսական մեկնաբան Մարտին Վոլֆը:
17 հունվար, 2019 15:14 Երբ հեղափոխությունը տեղի ունեցավ, ինձ արդեն ոչինչ չէր պահում դրսում Էդուարդ Հայրապետյանը հեռացել էր Հայաստանից, հաստատվել Մոսկվայում՝ ավելի լավ կյանքի ու հնարավորությունների նպատակով։ Թավշյա հեղափոխությունից հետո նա վերադարձել է՝ հույսով, որ այստեղ կարող է հաջողության հասնել: 28 դեկտեմբեր, 2018 12:34 Փաշինյանը՝ «Տարվա քաղաքական գործիչ» ռուսական «Վեդոմոստի»-ի վարկածով Ռուսաստանյան «Վեդոմոստի» հեղինակավոր թերթը Նիկոլ Փաշինյանին ճանաչել է «Տարվա քաղաքական գործիչ»՝ ընթերցողների քվեարկության արդյունքում։ Նույն անվանակարգում Փաշինյանի հետ մրցել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Խակասիայի Հանրապետության ղեկավար Վալենտին Կոնովալովը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։

«Վեդոմոստի»-ն տեղեկացնում է, որ «Տարվա քաղաքական գործիչ» անվանակարգում ի սկզբանե Նիկոլ Փաշինյանի անունը ընդգրկված չէր, և խմբագրությունը որոշել է «ուղղել սխալը և ներառել Փաշինյանին թեկնածուների ցանկում»։

Թերթը գրում է, որ անցնող տարում հետխորհրդային տարածքում տեղի ունեցավ ևս մեկ «գունավոր հեղափոխություն», այս անգամ՝ Ռուսաստանի ամենամոտ և հավատարիմ դաշնակից Հայաստանում։ Հակիրճ տեղեկանք է ներկայացվում Հայաստանում Թավշյա հեղափոխության, դրան հաջորդած քաղաքական իրադարձությունների մասին։
26 դեկտեմբեր, 2018 20:37 ՀՀԿ․ Վերելք և անկում Հայաստանի հանրապետական կուսակցությունը իր գործունեության 28 տարիների ընթացքում մշտապես եղել է իշխանության մաս կամ իշխանություն։ Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀԿ-ն իրեն հռչակեց ընդդմիություն։ 2018-ի արտահերթ ընտրություններում հանրապետականները պատմության մեջ առաջին անգամ չստացան բավական քվե՝ խորհրդարանում հայտնվելու համար։ ՍիվիլՆեթը վերհիշել է Հանրապետական կուսակցության անցած ուղին՝ Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ-ի նախագահ դառնալուց ի վեր (2007)։ 25 դեկտեմբեր, 2018 12:00 Ինչ են մտածում քաղաքացիները․ ՍիվիլՆեթի հարցումների շուրջ Ընտրություններին ընդառաջ ՍիվիլՆեթը հարցումների շարք էր սկսել՝ պարզելու, թե որոնք են բնակչության համար ներկայում առկա ամենահրատապ/կարևոր խնդիրները, և ինչպես են մարդիկ պատկերացնում դրանց լուծման ուղիները։
Հարցմանը պատասխանածների 48%ը նշել է, որ Հայաստանի առջև ծառացած ամենակարևոր խնդիրը գործազրկությունն է, 22%ի կարծիքով՝ կոռուպցիան, 16%ի կարծիքով էլ խնդիրը պատերազմի վտանգն է։

Այլ պատասխաններ նշողներից շատերը, նրանց առաջարկվել էր մեկնաբանությունում գրել իրենց տարբերակը, կարծում են, որ բոլոր խնդիրներն էլ կարևոր են։
Նշենք, որ 20082017 թվականներին Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների CRRC կողմից անցկացված Կովկասյան բարոմետր հարցման համաձայն՝ բոլոր տարիներին Հայաստանի բնակչությունը «գործազրկությունն» է նշել որպես երկրում ամենակարևոր խնդիր։
Հետաքրքիր է, որ կոռուպցիան հայաստանցիների կողմից որպես կարևոր խնդիր երկրորդ ամենաշատ տոկոսով նշվել է դեռևս 2008 և 2009 թվականներին 20% և 18% համապատասխանաբար, մնացած բոլոր տարիներին ցուցանիշը նվազել է՝ 2017ին կազմելով 6%
ՍիվիլՆեթի հարցման համաձ
24 դեկտեմբեր, 2018 10:21 Ապրիլի իշխանափոխության պատճառներն ավելի բազմաշերտ էին, քան միայն Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը․ Արմեն Գևորգյան - Ես չեմ կարծում, թե ապրիլյան իշխանափոխությունը, հեղափոխությունը, ինչպես կուզեք, պայմանավորված էր միայն ձեր նշած պատճառով՝ Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում առաջադրվելով։ Ըստ իս, պատճառները շատ ավելի խորքային են, շատ ավելի բազմաշերտ։ Իհարկե, Սերժ Սարգսյանի` այսպես կոչված երրորդ ժամկետը դարձավ այն պահը, կայծը, որը հանգեցրեց համընդհանուր պոռթկման։ Բայց պետության հեռանկարի տեսակետից կարևոր է հասկանալ կատարվածի պատճառների ողջ խորությունը։ Սա կարևոր է հասարակության համար, այսօրվա և հետագա իշխանությունների համար։ 12 դեկտեմբեր, 2018 17:58 Հեղափոխությունը դեռ անելիք ունի. Սուրեն Պապիկյան Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը խոսում է արտահերթ ընտրությունների մասին, ասում՝ արհեստական հակակշիռներին իրենք կողմ չեն, ժողովուրդը կարող է ինքը որոշել ու ստեղծել համապատասխան հակակշիռներ։ Նա խոսում է տարածքային համաչափ զարգացման կարևորության մասիօն ու անհրաժեշտ համարում տնտեսական հեղափոխությունը։
13 նոյեմբեր, 2018 15:17 Ղարաբաղյան կարգավորում․ թավշյա հույսե՞ր Հայաստանում 2018-ի ապրիլ-մայիսի Թավշյա հեղափոխությունից հետո, երբ իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանի հեղափոխական կառավարությունը, հայ-ադրբեջանական հարաբերություններում որոշ նորություններ ի հայտ եկան։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն առաջին անգամ հանդիպեցին սեպտեմբերի վերջին Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակում։