24 դեկտեմբեր, 2018 10:21 Ապրիլի իշխանափոխության պատճառներն ավելի բազմաշերտ էին, քան միայն Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը․ Արմեն Գևորգյան - Ես չեմ կարծում, թե ապրիլյան իշխանափոխությունը, հեղափոխությունը, ինչպես կուզեք, պայմանավորված էր միայն ձեր նշած պատճառով՝ Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում առաջադրվելով։ Ըստ իս, պատճառները շատ ավելի խորքային են, շատ ավելի բազմաշերտ։ Իհարկե, Սերժ Սարգսյանի` այսպես կոչված երրորդ ժամկետը դարձավ այն պահը, կայծը, որը հանգեցրեց համընդհանուր պոռթկման։ Բայց պետության հեռանկարի տեսակետից կարևոր է հասկանալ կատարվածի պատճառների ողջ խորությունը։ Սա կարևոր է հասարակության համար, այսօրվա և հետագա իշխանությունների համար։ 12 դեկտեմբեր, 2018 17:58 Հեղափոխությունը դեռ անելիք ունի. Սուրեն Պապիկյան Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը խոսում է արտահերթ ընտրությունների մասին, ասում՝ արհեստական հակակշիռներին իրենք կողմ չեն, ժողովուրդը կարող է ինքը որոշել ու ստեղծել համապատասխան հակակշիռներ։ Նա խոսում է տարածքային համաչափ զարգացման կարևորության մասիօն ու անհրաժեշտ համարում տնտեսական հեղափոխությունը։
13 նոյեմբեր, 2018 15:17 Ղարաբաղյան կարգավորում․ թավշյա հույսե՞ր Հայաստանում 2018-ի ապրիլ-մայիսի Թավշյա հեղափոխությունից հետո, երբ իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանի հեղափոխական կառավարությունը, հայ-ադրբեջանական հարաբերություններում որոշ նորություններ ի հայտ եկան։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն առաջին անգամ հանդիպեցին սեպտեմբերի վերջին Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակում։

3 նոյեմբեր, 2018 14:04 Սա հեղափոխություն է նաև Սփյուռքի համար․ Հրաչ Չիլինկիրեան Հրաչ Չիլինգիրյանը Օքսֆորդի համալսարանի Արևելագիտության ամբիոնի դասախոս է։ Այս օրերին նա Հայաստանում ուսումնասիրություն է կատարում «Հայկական արժեքներ» թեմայով։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Չիլինգիրյանը անդրադառնում է Սփյուռքում հայկական թավշյա հեղափոխության ընկալմանը, պատասխանում այն հարցին, թե ինչպիսի ազդեցություն կունենա այդ հեղափոխությունը սփյուռքի ավանդական կառույցների վրա, որքանով է Հայաստանի Հանրապետությունը սփյուռքահայության համար ինքնության մաս կազմում։

2 նոյեմբեր, 2018 10:00 Ինչպիսին պետք է լինի Նոր Հայաստանը Նախկին դիվանագետ Վահե Գևորգյանը ԱԳՆ համակարգից հեռացվել է 2004-ի ապրիլին՝ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ կազմակերպված ցույցերին ներկա լինելու պատճառով։ Թավշյա հեղափոխությունից հետո, մի քանի տարի ԱՄՆ-ում բնակվելուց հետո, Գևորգյանը վերադարձել է Հայաստան։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նա նշում է, որ Հայաստանը ֆեոդալական կարգերից լուրջ քայլ է կատարել դեպի ժողովրդավարություն։ Զրույցի ընթացքում նա անդրադառնում է Հայաստանի արտաքին, այդ թվում՝ տնտեսական քաղաքականությանը, ապագա Հայաստանի տեսլականին։ 24 հոկտեմբեր, 2018 11:22 Սյունիքում հեղափոխություն տեղի չի ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ մարզում կան տնտեսական և քրեական ուժեր. Նիկոլ Փաշինյան Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովում անդրադարձավ Կապանում կիրակի տեղի ունեցած ընտրություններին, որտեղ քաղաքապետ է ընտրվել ոչ թե Քաղաքացիական պայմանագիր կուսակցության իր աջակցությունը ստացած թեկնածուն, այլ անկուսակցական անձը։

22 հոկտեմբեր, 2018 14:42 Սրա համար ենք հեղափոխություն արել․ Փաշինյանը՝ ընտրությունների արդյունքների մասին «Գիտեք, ես ուզում եմ ասել հետևյալը՝ Կապանում գիտեք այլ թեկնածու էի պաշտապում, այլ թեկնածու հաղթեց»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ նշելով, որ կարևոր է ճիշտ գնահատական տալ դրան։

«Սա աննախադեպ երևույթ է, երբ երկրի վարչապետը անձամբ պաշտպանում է թեկածուին, և նա չի հաղթում։ Սա ժողովրդավարության մեծագույն հաղթանակն է երրորդ հանրապետոթյան պատմության մեջ»,- ասաց Փաշինյանը։

Նա շեշտել է՝ տեղի է ունեցել քաղաքացիների որոշում, և իշանությունը որևէ քայլ, կես քայլ, փորձ անգամ չի արել քաղաքացիների ընտրությունը որևէ կերպ իր ցանկությունների տրամաբանության մեջ դնելու համար։

«Սրա համար ենք հեղափոխություն արել»,- հայտարարեց նա և նշեց՝ «ահա և Կապանի ընտրությունների հիմնական քաղաքական իմաստը»։
16 հոկտեմբեր, 2018 20:12 Ամփոփում ենք հեղափոխության հերթական փուլը․ Փաշինյանը հրաժարական տվեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց. «Նպատակը արտահերթ խորհրդարանական ընտրություններ իրականացնելն է և իշխանությունը ժողովրդին վերադարձնելը»,- ասաց նա Հանրային հեռուստաընկերության ուղիղ հեռարձակման ընթացքում։ 4 հոկտեմբեր, 2018 19:43 Հայաստանն այսօր ունի ավելի ազատ ու առաջադեմ հասարակություն. Էդգար Մարտիրոսյան Էդգար Մարտիրոսյանը փաստաբան է, ապրում և աշխատում է Լոս Անջելեսում, հետևում Հայաստանի ներքաղաքական և հասարակական անցուդարձին, Սփյուռքի ներքին խնդիրներին ու մարտահրավերներին: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Մարտիրոսյանը նշում է, որ Հայաստանում, ապրիլյան թավշյա հեղափոխությունից հետո տեսնում է ավելի ազատ ու առաջադեմ հասարակություն, տեսնում է հուսալի ապագա: Նա ասում է, որ տասնամյակներ անց Հայաստանի քաղաքական համակարգը սկսել է շարժվել: Մարտիրոսյանի կարծիքով՝ Երևանի ավագանու ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը վայելող ուժի ստացած 81 տոկոս քվեի մեջ նաև անցյալի՝ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի մերժումն է տեսնում: 4 հոկտեմբեր, 2018 12:03 Ծառուկյանը կհանդիպի ԲՀԿ քաղաքական թիմի անդամներին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել է, որ Ծառուկյանն ատերկրում է և վերադառնում է այսօր։ 3 հոկտեմբեր, 2018 14:39 Խորհրդարանական ուժերը չեն զգում ժողովրդի զարկերակը Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի ՀՀԿ, Ծառուկյան դաշինք և ՀՅԴ խմբակցությունների կողմից հրատապ կարգով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի ընդունումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկրում կա հակահեղափոխություն և կոչ արեց մարդկանց հավաքվել Ազգային ժողովի մոտ։ ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանը և Թաթուլ Հակոբյանը զրուցում են քաղաքական ներկա իրավիճակի շուրջ։ 2 հոկտեմբեր, 2018 19:45 LIVE blog. Ցույց Ազգային ժողովի մոտ ՍիվիլՆեթը իրադարձությունները լուսաբանում է ուղիղ տեքստային թարմացումներով՝ հակադարձ ժամանակագրությամբ։