19 մայիս, 2019 19:19 Վաղը Նիկոլ Փաշինյանը կհայտարարի հայկական հեղափոխության «երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկը» «Վաղը ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարեւոր փուլի մեկնարկը: Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն»,- նշվում է մյուս գրառման մեջ։ 17 մայիս, 2019 18:00 Աշխատող ուսանողի եկամտահարկը՝ վարձավճարի մարմանը. ինչո՞ւ է դժգոհ ՏՏ համայնքը Ամպային ենթակառուցվածքներով ու վիրտուալացված հավելվածներով զբաղվող VMware ընկերության ինժեներական տնօրեն Խաչիկ Նազարյանը Մկրտիչ Կարապետյանի հետ զրույցում անդրադառնում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների՝ աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու օրենսդրական նախագծին: Նազարյանն այս առաջարկի հետ կապված վերապահումներ ունի։ Նա խոսում է նաև ուսումնական հաստատություններ-ՏՏ ոլորտ կապի մասին։
17 մայիս, 2019 16:20 21-րդ դարը Չինաստանինն է, Հայաստանը պետք է օգտվի չինական բարիքից Չինաստանը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներով․ այսպես է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցը Պեկին ամփոփում Թաթուլ Հակոբյանը, որը լուսաբանել է վարչապետի այցերը Լյուքսեմբուրգ, Բրյուսել և Պեկին։ Նա անդրադառնում է հայ-չինական համագործակցությանը, շեշտում, որ Չինաստանն ամենուրեք է, և Հայաստանը պետք է կարողանա օգտվել ընձեռված այդ հնարավորություններից։ Թաթուլ Հակոբյանը նաև խոսում է այն հարցի շուրջ, թե ինչու էր Նիկոլ Փաշինյանը Չինաստանում բանակցություններ վարում ռուսերեն, անդրադարձ կատարում Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի կարճատև շփմանը։
16 մայիս, 2019 20:15 Գագիկ Ծառուկյանն ու Արարատցեմենտը. շահերի բախո՞ւմ, թե՞ հանցակազմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը Սիվիլնեթի հետ զրուցում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հայտարարությունների ու դրանց հաջորդող իրավական գործընթացների մասին։ Նա հայտարարում է՝ պատգամավորի կողմից բիզնեսով զբաղվելու հարցին հետամուտ լինելու համար «իրավական վակուում կա»։
14 մայիս, 2019 14:48 Հայաստանցիներն աշխարհում ամենազայրացածն են․ «Գելլափի» հետազոտության շուրջ Համաձայն վերջերս կատարված հարցման արդյունքների՝ Հայաստանը աշխարհում առաջին տեղում է զայրացկոտ քաղաքացիների թվով և այս ցուցանիշով կովկասյան իր հարևաններին զգալիորեն անցնում է։ Թեմային անդրադարձել է Eurasianet.org կայքը։ Գեորգի Լոմսադզեի հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։

13 մայիս, 2019 21:16 Հայաստանի համար ժողովրդավարությունն անշրջելի է. Նիկոլ Փաշինյանը՝ Լյուքսեմբուրգի խորհրդարանում Աշխատանքային այցով Լյուքսեմբուրգում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է այդ երկրի խորհրդարան, հանդիպել նրա նախագահ Ֆերնանդ Էտգենի, երկու փոխնախագահների և խորհրդարանականների հետ:

Փաշինյանը ներկայացրել է մեր երկրում տեղի ունեցած գործընթացները` ընդգծելով, որ Հայաստանի համար ժողովրդավարությունն անշրջելի է, երկիրը շարժվելու է միայն ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ու ամրապնդման ճանապարհով:

13 մայիս, 2019 09:49 Նիկոլ Փաշինյանը ժամանել է Լյուքսեմբուրգ, մայիսի 13-ին կլինի նաև Բելգիայում Հայաստանի վարչապետը տիկնոջ հետ մայիսի 12-ից 13-ը աշխատանքային այցով կլինի Լյուքսեմբուրգում և Բելգիայում: Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է մեկ նախարար՝ Հայաստանի թիվ մեկ դիվանագետ Զոհրաբ Մնացականյանը:

Այսօր՝ մայիսի 13-ին, Հայաստանի վարչապետը առանձնազրույց կունենա Լյուքսեմբուրգի իր գործընկեր Քսավյե Բեթելի հետ: Կեսօրից հետո Փաշինյանը ճաշ կունենա Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենի անունից, ապա կլինի հանդիպում պալատի պատգամավորների հետ:

Փաշինյանը Լյուքսեմբուրգից կմեկնի Բրյուսել: Եվրոպական խորհրդի շենքում նրան կդիմավորի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
11 մայիս, 2019 15:58 Հայկական հեղափոխությունը` Վենետիկի բիենալեում Վենետիկի 58-րդ արվեստի միջազգային բիենալեի հայաստանյան տաղավարի նախագիծը ներկայացավ «Հեղափոխական սենսորիում» խորագրի ներքո:
Մայիսի 9-ին Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանում տեղի ունեցավ Հայկական տաղավարի բացման արարողությունը: Բացման խոսքով հանդես եկավ մշակույթի նախարարի պաշտոնակատար, հայկական տաղավարի կոմիսար Նազենի Ղարիբյանը, ցուցադրության համադրող Սուսաննա Գյուլամիրյանը, ինչպես նաև հայաստանյան տաղավարի և «Հեղափախական Սենսորիում» նախագծի զարգացման համակարգող Թինա Շաքարյանը: Միջոցառմանը հրավիրված էին հայ և օտարերկրյա հայտնի արվեստագետներ, արվեստի քննադատներ, ինչպես նաև հայկական տաղավարի դոնորներն ու աջակիցները:
8 մայիս, 2019 18:36 Մեկ տարի՝ վարչապետ․ ամենակարևորը՝ Փաշինյանի ասուլիսից Մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության մեկ տարին ամփոփեց ասուլիսով, որին նախ՝ ներկայացրեց «100 փաստ Նոր Հայաստանի» մասին, ապա՝ պատասխանեց լրագրողների բազմաթիվ հարցերին։ ՍիվիլՆեթն առանձնացրել է ասուլիսից հատվածներ՝ ամենակարևոր թեմաների մասին։
8 մայիս, 2019 17:20 100 փաստ Նոր Հայաստանի մասին. Նիկոլ Փաշինյան Այսօր լրանում է իմ վարչապետ ընտրվելու մեկ տարին, և ես ուրախ եմ, որ առիթ ունեմ ամփոփելու այսպիսի ֆորմատով այդ մեկ տարին: Ասուլիսի մեկնարկին ուզում եմ պարզապես 100 փաստ հրապարակել Նոր Հայաստանի մասին: Իհարկե, այս փաստերն սպառիչ չեն: Մենք կարող էինք նաև 200 փաստ հրապարակել, նաև ավելի փաստ հրապարակել, բայց նաև հասկանում ենք, որ պետք է որոշակիորեն սահմանափակվել, և ես հույս ունեմ, որ չեմ չարաշահի ձեր համբերությունը: 8 մայիս, 2019 14:59 Бархатная революция год спустя: что изменилось в Армении? Исполнился год с начала событий в Армении, которые получили название Бархатная революция. Под натиском протестов, в которых участвовали десятки тысяч граждан, премьер-министр Серж Саргсян подал в отставку. Тем самым был предотвращен его фактический третий срок правления. Лидер революционного движения Никол Пашинян возглавил правительство и начал реформы. Фильм Сивилнет рассказывает о том, как изменилась жизнь в Армении после революции, и куда движется страна.
8 մայիս, 2019 12:14 ՀՀ-ում չի կարող լինել ընկերապետություն․ Փաշինյանը՝ Սանասարյանի գործի մասին Եթե Դավիթ Սանասարյանի գործի քննության օբյեկտիվության համար այն պետք է ուղարկվի Հատուկ քննչական ծառայություն, ոչ մի խնդիր չեմ տեսնում․ այսօր իր՝ վարչապետ ընտրվելու մեկ տարվա կապակցությամբ հրավիրված ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՍիվիլՆեթի՝ Սանասարյանի գործի քննության օբյեկտիվության շուրջ առկա կասկածների մասին հարցին։

«ԱԱԾ տնօրենը դեռ սկզբից երկու-երեք անգամ եկել է ինձ մոտ և ասել՝ եկեք փոխանցենք այդ գործը ՀՔԾ, ըստ ամենայնի, նաև այն պատճառով, որ ԱԱԾ-ում նեղվում են այդ կասկածներից։ Ես ասել եմ՝ դեմ եմ այդ որոշոմանը, որովհետև կստացվի՝ մենք կառավարության ներսում ի վիճակի չենք քննել մեր վերաբերյալ գործերը, չունենք բավարար կամք մեզ հետ կապված գործերը քննարկելու համար և տալիս ենք ուրիշին։