4 հոկտեմբեր, 2018 19:43 Հայաստանն այսօր ունի ավելի ազատ ու առաջադեմ հասարակություն. Էդգար Մարտիրոսյան Էդգար Մարտիրոսյանը փաստաբան է, ապրում և աշխատում է Լոս Անջելեսում, հետևում Հայաստանի ներքաղաքական և հասարակական անցուդարձին, Սփյուռքի ներքին խնդիրներին ու մարտահրավերներին: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Մարտիրոսյանը նշում է, որ Հայաստանում, ապրիլյան թավշյա հեղափոխությունից հետո տեսնում է ավելի ազատ ու առաջադեմ հասարակություն, տեսնում է հուսալի ապագա: Նա ասում է, որ տասնամյակներ անց Հայաստանի քաղաքական համակարգը սկսել է շարժվել: Մարտիրոսյանի կարծիքով՝ Երևանի ավագանու ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը վայելող ուժի ստացած 81 տոկոս քվեի մեջ նաև անցյալի՝ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի մերժումն է տեսնում: 4 հոկտեմբեր, 2018 12:03 Ծառուկյանը կհանդիպի ԲՀԿ քաղաքական թիմի անդամներին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել է, որ Ծառուկյանն ատերկրում է և վերադառնում է այսօր։ 3 հոկտեմբեր, 2018 14:39 Խորհրդարանական ուժերը չեն զգում ժողովրդի զարկերակը Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի ՀՀԿ, Ծառուկյան դաշինք և ՀՅԴ խմբակցությունների կողմից հրատապ կարգով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի ընդունումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկրում կա հակահեղափոխություն և կոչ արեց մարդկանց հավաքվել Ազգային ժողովի մոտ։ ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանը և Թաթուլ Հակոբյանը զրուցում են քաղաքական ներկա իրավիճակի շուրջ։ 2 հոկտեմբեր, 2018 19:45 LIVE blog. Ցույց Ազգային ժողովի մոտ ՍիվիլՆեթը իրադարձությունները լուսաբանում է ուղիղ տեքստային թարմացումներով՝ հակադարձ ժամանակագրությամբ։

20 սեպտեմբեր, 2018 19:42 Երևանցիները գնալու են ընտրության. հարցում Հեղափոխությունից հետո տեղի ունեցող առաջին՝ Երևանի ավագանու ընտրություններից քաղաքացիները շատ ակնկալիքներ ունեն։ Հայաստանի Թավշյա հեղափոխությունն այդ տեսանկյունից ազդել է մարդկանց գիտակցության վրա. փողոցային հարցման ժամանակ միայն մի անձ չէր ցանկանում մասնակցել ընտրություններին։ Հարցվածները նաև հայտնեցին, որ կաշառք տալու մասին լսել են լրատվամիջոցներից, սակայն նման առաջարկներ չեն ստացել։ Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին։ Քաղաքային իշխանության մանդատներին հավակնում է 12 քաղաքական ուժ։ 17 սեպտեմբեր, 2018 18:30 Ապրիլյան հեղափոխությունը, ինչպես Արցախյան ազատամարտը, հայ ժողովրդինն է. Արտակ Զեյնալյան Երևանի ավագանու ընտրություններում Լույս դաշինքի համամասնական ցուցակի առաջին համար, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նշում է, որ Ապրիլյան հեղափոխության իրականացման հարցում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության և Նիկոլ Փաշինյանի դերը եղել է առանցքային: Մյուս կողմից, Զեյնալյանը նկատում է, որ ինչպես հեղափոխությունը, այնպես էլ Արցախյան ազատամարտի հաղթանակը պատկանում է Հայաստանի ժողովրդին՝ առաջին գծում կյանքը զոհաբերած հայորդուց մինչև ամեն հայ ընտանիք, ով կրել է այդ հաղթանակի հետևանքները, նաև՝ զրկանքները: 3 սեպտեմբեր, 2018 17:23 Ազատամարդ․ դժգոհ հետհեղափոխական ոստիկանությունից Երևանի Կողբացի 67 հասցեում գտնվող շենքից 2 մետր հեռավորության վրա կառոուցվել է մասնավոր հյուրանոց՝ քաղաքաշինական նորմերի խախտմամբ: Բնակիչներից Այծեմնիկ Առաքելյանը, հեղափոխությունից ոգեշնչված, դիմում է պատկան մարմիններին՝ պահանջելով շտկել ակնհայտ ապօրինությունները, սակայն ապարդյուն։
27 օգոստոս, 2018 23:08 Հեղափոխությունը՝ Վերնիսաժում. ֆոտոշարք Երևանի Վերնիսաժում կարելի է գտնել Հայաստանի Թավշյա հեղափոխությունը խորհրդանշող ամենատարբեր իրեր։ Լուսանկարները՝ Սարգիս Բուլղադարյանի։ 27 օգոստոս, 2018 21:58 «Լույս» հիմնադրամի փոխարեն՝ «Հույս» հիմնադրամ «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների և շրջանավարտների նախաձեռնած և իրականացրած «Հույս» հիմնադրամը մեկնարկում է իբրև անցում «Լույս» ոչ առևտրային կազմակերպությունից (Luys Inc.), որը հայաստանյան «Լույս» հիմնադրամի՝ ԱՄՆ-ում գործող գործընկեր կազմակերպությունն է։ Այս անցման արդյունքում «Հույս» հիմնադրամի գործունեությունը կենտրոնանում է կրթական գերազանցության վրա՝ դրան ծառայելով կրթաթոշակային միջոցների հայթայթման և ակադեմիական ու մասնագիտական ներուժը սպասարկող գլոբալ ցանցերի կառուցման միջոցով՝ որդեգրելով հաշվետվողականության, թափանցիկության և անկախության սկզբունքները։

24 հուլիս, 2018 13:52 Հեղափոխության հիշարժան պահերը. Լենա Նազարյան Հայկական թավշյա հեղափոխության առաջնորդներից Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը և ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը հիշում են ապրիլյան օրերը, երբ հայ ժողովուրդը Երևանի փողոցներում և Հայաստանի ու Սփյուռքի բազմաթիվ վայրերում մերժում էր Սերժին: Նազարյանը պատմում է, թե ինչպես են Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամները արձագանքել, երբ մարտին Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Գյումրիից Երևան քայլարշավի մտադրությունը: Ապրիլի 16-ին Նազարյանը Փաշինյանի և ԱԺ-ում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության երկու այլ պատգամավորների ու հազարավոր մարդկանց հետ Բաղրամյան պողոտայում շարժվում էր դեպի փշալարերը, որից այն կողմ, հաջորդ օրը, Սերժ Սարգսյանը պետք է ընտրվեր վարչապետ: Արդեն ապրիլի 20-ին Նազարյանի համար պարզ էր, որ հեղափոխությունը հաղթելու է: 13 հուլիս, 2018 17:09 Նիկոլ Փաշինյանի հանդիպումը բելգիահայ համայնքի հետ. ֆոտոշարք Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագթաղինե եկեղեցի Վարչապետին դիմավորել են բելգիահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ 13 հուլիս, 2018 12:00 Հասկացա, որ որպես վարչապետի տիկին պարտավոր եմ անել իմ քայլը. Աննա Հակոբյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի կողմից հիմնադրվել է «Իմ քայլը» հիմնադրամը: Մեկնարկը տրվել է հինգշաբթի` հուլիսի 12-ին: Նա նշել է, որ հիմնադրամի ստեղծման միտքն առաջացել է վերջին երկու ամսվա ընթացքում՝ տարբեր մարդկանց հետ շփումներից։ Աննա Հակոբյանի ելույթը ստորև.

«Ձերդ գերազանցություն դեսպաններ, տիկնայք և պարոնայք

Շնորհակալ եմ ձեր ներկայությամբ մեզ պատվելու համար: Վստահ եմ` արդեն հասցրեցիք վայելել այս գողտրիկ վայրի ողջ հմայքը: Բայց համոզված եղեք՝ օրվա ամենահաճելի պահերը դեռ առջևում են: