9 հուլիս, 2018 18:55 Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել Երևանի քաղաքապետի պաշտոնից «Խոսքս ուղղում եմ ձեզ՝ հայտնելու Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու իմ որոշման մասին և շնորհակալությունս հայտնելու ձեզանից յուրաքանչյուրին՝ համագործակցության ու համատեղ աշխատանքի համար։
Միասին անցած ճանապարհի ընթացքում փորձել եմ լսել ձեզանից յուրաքանչյուրի ձայնը և քայլ առ քայլ կարգավորել մայրաքաղաքի խնդիրները, եղել խոստմանս ու ծրագրերիս հավատարիմ։ Այդ առումով, ակնկալում եմ ներողամտություն մեր բոլոր այն համաքաղաքացիներից, որոնց հետ մեր համատեղ ճանապարհն ընդհատվում է։
Շնորհակալությունս եմ հայտնում Երևանի ավագանու իմ գործընկերներին, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին, գործընկեր կառույցներին և անհատներին՝ համատեղ աշխատանքի ու միասին անցած ուղու համար»,- ասված է Տարոն Մարգարյանի ուղերձում, որը տեղադրված է Երևանի քաղաքապետարանի կայքում։
4 հուլիս, 2018 10:26 Այսօր առավել քան երբևէ ԱՄՆ աջակցությունն արդիական է մեր երկրի համար․ վարչապետի ուղերձը Բարձր ենք գնահատում այն պատկառելի աջակցությունը, որը Միացյալ Նահանգները շարունակում է ցուցաբերել Հայաստանում ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, տնտեսության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, անվտանգության համակարգի հզորացման, խաղաղապահ կարողությունների ընդլայնման և բազմաթիվ այլ բնագավառներում: Այսօր առավել քան երբևէ այդ աջակցությունն արդիական է մեր երկրի համար: 3 հուլիս, 2018 18:31 Մարտի 1-ի գործը վերաբացված է․ Քոչարյանը՝ հարցաքննության, Միքայել Հարությունյանը՝ մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն էլ Ազատությանը հայտնել է, որ ժամը 17:00-ի դրությամբ հարցաքննության ծանուցում չեն ստացել, իսկ ինքը՝ Քոչարյանը, Հայաստանում չէ։

Այսօր Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել նաև, որ Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը։ Նա մեղադրվում է 2008-ի փետրվարի 23-ից մարտի 2-ն ընկած ժամանահատվածում այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ:
2 հուլիս, 2018 16:13 Նախկին ռեժիմը և պայքարող քաղաքացիները Արդարության հաստատման համար պայքարի ճանապարհը, որը շատ քաղաքացիներ անցել են, լի է եղել բազմաթիվ բացասական տարրերով ու փորձություններով, բայց մեծ հաշվով ամեն մի պայքար, ամեն մի բողոք, ամեն մի քայլ թուլացրեց նախկին ավտորիտար ռեժիմին ու հնարավորություն տվեց, որ մեկ առավոտ հայերս զարթնենք ժպիտով, ներկայի ու ապագայի հանդեպ մեծ հույսերով։ 30 հունիս, 2018 08:18 Հայաստանի նախագահը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարին Հունիսի 29-ին Վաշինգտոնում կայացել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։ Հանդիպման լուսանկարը Ֆեյսբոուքում հրապարակել է նախագահի օգնական Գևորգ Մելիքյանը։

29 հունիս, 2018 20:26 Քանդում ենք հինը, իսկ ի՞նչ մոդելի երկիր ենք կառուցում․ Վահե Հովհաննիսյան ԱԺ նախկին պատգամավոր, Այլընտրանքային նախագծեր խմբի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում անդրադառնում է Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո սկսված գործընթացներին։ Նա ասում է, որ երբ 10 հազար դրամ բաժանողներն ու վերցնողները միասին փողոց են փակում, դա դեռ երաշխիք չէ, որ նրանք դառնալու են քաղաքացի և հասարակություն։ Հովհաննիսյանը չի կասկածում, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կլինեն ազատ և արդար, բայց մյուս կողմից՝ անմիտ ընտրություններ, քանի որ չկա ընդդիմություն։ Այսօր նոր իշխանությունները կազմաքանդում են հինը, բայց մենք չգիտենք, թե ինչ մոդելի երկիր ենք կառուցում, նկատում է նա։ 29 հունիս, 2018 13:51 ԱԱԾ-ն ու ոստիկանությունը փոխում են իրենց վերջածանցները Համացանցում և Երևանի որոշ խանութներում վերջերս կարելի է նկատել շապիկներ ու գլխարկներ՝ ԱԱԾ «վերջածանցով»։ Թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ մարմինների գործողությունները նպաստել են այս կառույցների նկատմամբ հանրային տրամադրությունների դրական փոփոխությանը։ 28 հունիս, 2018 17:21 Ինչպես կարող է Հայաստանն առավելագույնս օգտագործել իր ազգային մտավոր ներուժը․ Ալեքսիս Օհանյանի գրառումը Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն այսօր գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման վերաբերյալ։
«Հրավիրվել էի հանդիպման վարչապետ Փաշինյանի հետ։ Կիսեցի իմ կարծիքը Initialized Capitalի վերաբերյալ, խոսեցի այն մասին, թե աշխարհով մեկ ստարտափերի համայնքում ինչն է աշխատում, և ինչպես կարող է Հայաստանն առավելագույնս օգտագործել իր ազգային մտավոր ներուժը։
Ես նրան ասացի, որ Թավշյա հեղափոխությունից հետո երբեք այսքան հպարտ չեմ եղել, որ հայ եմ, հպարտ եմ նրա վարչակազմի՝ կոռուպցիայի դեմ պայքարին, Հայաստանում նորարարությանն ու ձեռնարկատիրության խթանմանն ու աշխարհով մեկ մեր համայնքի միավորմանն ուղղված աշխատանքով։
Դուք ունեք իմ աջակցությունը», գրել է Օհանյանը։

Երեկ Ալեքսիս Օհանյանի հետ հանդիպման մասին գրառում էր արել Նիկոլ Փաշինյանը։
 
 
27 հունիս, 2018 14:05 Հանրայինը, խոսքի ազատությունը և հեղափոխությունը․ զրույց Տիգրան Հակոբյանի հետ Լրագրող, հրապարակախոս Տիգրան Հակոբյանը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ է։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նա անդրադառնում է հանձնաժողովի և Հանրային հեռուստատեսության գործունեությանը, նրանց նկատմամբ հանրության և հատկապես մեդիափորձագետների քննադատությանը։ Զրույցի ընթացքում քննարկվում է ավանդական և ինտերնետային հեռուստաընկերությունների գործունեությունը, նրանց միջև մրցակցությունը։ Հակոբյանը, համակրանք ունենալով հեղափոխության և նրա առաջնորդի նկատմամբ, համարում է, որ անթույլատրելի էր Նիկոլ Փաշինյանի ներխուժումը Հանրային ռադիոյի տարածք։ Հակոբյանը կարծում է, որ հեղափոխությունից հետո Հայաստանը տեղափոխվել է երկրների այլ խումբ։ 26 հունիս, 2018 14:24 Կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքական կամք կա. Վարուժան Հոկտանյան «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրուցում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ մարմինները մեկը մյուսի հետևից աղմկահարույց կոռուպցիոն բացահայտումներ են անում։ Հոկտանյանի կարծիքով՝ Հայաստանի այսօրվա կառավարությունն ունի քաղաքական կամք կոռուպցիայի դեմ պայքարում։
25 հունիս, 2018 19:35 Պե՞տք է արդյոք ունենալ Հ1 Հայաստանի հանրային հեռարձակողը՝ Հ1-ը, կրկին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է։ Նիկոլ Փաշինյանի Թավշյա հեղափոխությունը չլուսաբանած հեռուստաընկերության ղեկավարության պահանջով մի քանի առաջատար լրագրողներ հեռացել են։ Տպավորություն է, որ Հ1-ում լրատվականի ղեկավարությունն է որոշում՝ ինչ լուսաբանել, ինչ՝ ոչ։ Թեմայի շուրջ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ։ 21 հունիս, 2018 09:43 Հեղափոխությունը՝ լուսանկարիչների աչքով. Անի Գևորգյան Լուսանկարիչ Անի Գևորգյանը հիշում է Թավշյա հեղափոխության ընթացքում իր արած լուսանկարները և դրանց պատմությունները: Անիի համար տպավորիչը Ռոդենի արձանի և մարդկանց «հանդիպումն էր»: Նրա խոսքով` մինչև այդ պահը արձանը սիմվոլիկ էր և շոշափելի չէր, բայց այն ժամանակ, երբ ցույցերը տեղափոխվել էին Ֆրանսիայի հրապարակ, մարդիկ սկսեցին շոշափել և ճանաչել նրան: ՍիվիլՆեթը շարք է սկսել, որտեղ ներկայացնում է հեղափոխությունը վավերագրած լուսանկարիչներին: