11 հունիս, 2018 19:08 Հեղափոխությունը՝ լուսանկարիչների աչքով. Նարեկ Ալեքսանյան Լուսանկարիչ Նարեկ Ալեքսանյանը հիշում է Թավշյա հեղափոխության ընթացքում իր արած տպավորիչ լուսանկարները և դրանց պատմությունները: Նա նշում է, որ հետաքրքիր էր լուսանկարել այն մարդկանց, որոնք նման ցույցերի երբեք չէին մասնակցել: ՍիվիլՆեթը շարք է սկսել, որտեղ ներկայացնում է հեղափոխությունը վավերագրած լուսանկարիչներին: 1 հունիս, 2018 12:03 Ուրախ եմ այստեղ հաստատված մթնոլորտի համար․ Նիկոլ Փաշինյանի այցը՝ Սամցխե-Ջավախեթի Վրաստան կատարած պաշտոնական այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՍամցխեՋավախեթիի տարածաշրջան Կառավարության ղեկավարը եղել է Փոկա, Գանձա, Սաթխա գյուղերում, Նինոծմինդա և Ախալքալաք քաղաքներում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, այցելել Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի, կատարել մոմավառություն 
Հանդիպումների ընթացքում վարչապետն անդրադարձել է Վրաստան կատարած այցի բանակցությունների արդյունքներին, հայվրացական հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններին Ախալքալաքում տեղի հայ համայնքի հետ հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն
«Ուրախ եմ այստեղ հաստատված մթնոլորտի համար Ես մեծ հրճվանքով էի հետևում, թե ինչպես էին պարոն փոխվարչապետի ելույթի ամեն պարբերությունից հետո դահլիճում հնչում բուռն ծափահարություններ, և այդ ծափահարություններն իսկապես անկեղծ էին 
Սա իմ առաջին պաշտոնական այցն է վարչապետի կարգավիճակում, և դուք գիտեք բոլորդ,
30 մայիս, 2018 18:42 Սեֆիլյանին դատարան չէին բերել, նիստը տապալվեց Մայիսի 30-ին Վերաքննիչ քրեական դատարանում պետք է մեկնարկեր Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի և մյուսների գործով բողոքի քննությունը։ Նիստը, սակայն, չկայացավ։ Դատավորները պարզաբանեցին, որ ոստիկանները տրանսպորտային խնդիրների պատճառով չեն կարողացել ամբաստանյալներին տեղափոխել նիստերի դահլիճ։ Դատարանի ներսում հավաքվել էին մի քանի տասնյակ քաղաքացիներ, նրանք գոչյուններով ընդունեցին դատարանի պարզաբանումը։ Դատարանի դիմաց հավաքված քաղաքացիներն էլ, հաղթահարելով դատական կարգադրիչների պատնեշը, ներխուժեցին շենք։ Որոշ ժամանակ անց բողոքի ցույցի մասնակիցները որոշեցին երթ իրականացնել՝ գնալով Վճռաբեկ դատարան և դատախազություն։ 25 մայիս, 2018 23:54 Նիկոլ Փաշինյանը մարզերի շրջանավարտներին հյուրընկալել է կառավարական առանձնատանը․ ֆոտոշարք Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել է սահմանամերձ համայնքների 100-ից ավելի շրջանավարտների: Վարչապետը շրջանավարտներին շնորհավորել է «Վերջին զանգի» կապակցությամբ և մաղթել մեծ հաջողություններ հետագա կյանքում:

«Մեր թավշյա հեղափոխությունը մի շատ կարևոր կարգախոս ուներ և ունի, որը քաղաքացիները բազմիցս վանկարկել են՝ «մենք ենք տերը մեր երկրի»: Այս տարածքը ստեղծվել է բարձրաստիճան պաշտոնյաներին սպասարկելու համար և մենք հարկ համարեցինք, որ դուք՝ սահմանամերձ համայնքների շրջանավարտներդ, հնարավորություն ունենաք ձեր օրը նշել այստեղ՝ ի նշան հենց այն բանի, որ մենք ծառայում ենք ձեզ: Մեր մեծագույն խնդիրն է մեզնից կախված ամեն ինչ անել, որպեսզի դուք ամեն օրվա հետ զգաք, որ ապրում եք ավելի ու ավելի լավ երկրում, ավելի ու ավելի լավ հայրենիքում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
24 մայիս, 2018 16:43 Եղնուկյանն ազատ արձակվեց գրավի դիմաց (լրացված) ՊՊԾ գնդի գրավման քրեական գործի շրջանակներում կալանավորված Կարո Եղնուկյանը կարող է ազատ արձակվել գրավի դիմաց։ Այսօր նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը միջնորդել է Եղնուկյանին ստորագրությամբ ազատ արձակել, սակայն դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժել է միջնորդությունը՝ նշելով, որ Եղնուկյանը կարող է ազատ արձակվեկ միայն 10 մլն դրամ գրավի դիմաց։
Տիգրան Հայրապետյանը որոշմանը դեմ է և պատրաստվում է այն բողոքարկել՝ պատճառաբանելով, որ գրավի սահմանաչափը բավականին բարձր է։
Կարո Եղնուկյանի կալանքը սկզբնական շրջանում դատարանը հիմնավորում էր այն հանգամանքով, որ նա «Հիմնադիր խորհրդարան» քաղաքական ուժի անդամ է, նույն ուժի անդամներն են նաև «Սասնա ծռեր»ի շատ ներկայացուցիչներ։
Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է 2016թ հուլիսի 17ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված խմբին։ Ըստ մեղադրանքի՝ նա «տեղեկություններ, խորհուրդներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով՝ օժանդակել է կազմակերպված խմբին»։
18 մայիս, 2018 11:48 Վարչապետն ու նախագահը կմիանան Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի քննարկմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապի միջոցով կմիանան Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտում կայանալիք քննարկմանը՝ «Հայաստանը վաղը․ քաղաքացիական դիվանագիտությունը՝ գործողության մեջ» խորագրով։

Մեծ քննարկմանը մասնակցելու են մեկ տասնյակից ավելի գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից, հայտնի ակտիվիստներ Հայաստանից։

Միջոցառման մասնակիցները անդրադառնալու են բազմաթիվ այն հարցերին, որոնք ծագել են Հայաստանում ներքաղաքական իրավիճակի փոփոխությունից, վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո․ «Ի՞նչ փոփոխություններ կարելի է և պետք է անել շատ արագ՝ հասնելու այն վերափոխմանը, որը խոստացել են բողոքի շարժման առաջնորդները», «Ինչպե՞ս է փողոցի քաղաքականությունը փոխակերպվելու քաղաքականության մշակման և իրագործման»։
17 մայիս, 2018 15:09 «Հնարավորություն տալ կառավարությանը խնդիրները դասավորել ըստ առաջնահերթության ու զբաղվել դրանց լուծումներով» «Այն ժամանակ, երբ մենք փակում էինք ճանապարհները և բողոքի ակցիաներ էինք իրականացնում, մենք դա անում էինք, որովհետև համոզված էինք, որ Հայաստանի Հանրապետությունում չկա իշխանություն, որը ի վիճակի է լսել քաղաքացիներին, ապրել քաղաքացիների հոգսերով, լուծել քաղաքացիների խնդիրները և պաշտպանել քաղաքացիների իրավունքները»,- ասաց վարչապետը։ 16 մայիս, 2018 15:23 Վահե Մկրտչյան․ «Արժեքների հեղափոխությունը» շարունակվում է Վահե Մկրտչյանը 2013թ․ նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի և ընկերների հետ սկսեց «Արժեքների հեղափոխություն», որն ավարտվեց համախոհների ազատազրկմամբ։ Մկրտչյանը 4,5 տարի անազատության մեջ գտնվելուց հետո մայիսի 11-ին ազատ արձակվեց։ Կրկին վերադառնալով Ազատության հրապարակ՝ Վահե Մկրտչյանը ՍիվիլՆեթի հետ խոսում է անազատության մեջ գտնվելու օրերի և Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության մասին։
12 մայիս, 2018 00:03 Ֆրենսիս Ֆուկույաման՝ հայկական հեղափոխության մասին Դա հուսադրում է այն առումով, որ մարդիկ ի վիճակի են միավորվել, նրանց դեռ կարելի է զայրացնել։ Եվ ահա նրանց դուր չի եկել այն փաստը, որ [Սերժ] Սարգսյանը փորձում էր պահել իր իշխանությունը՝ արդեն հնարավորություն չունենալով լինել նախագահ տասը տարուց ավելի ըստ Սահմանադրության։ Մարդկանցից շատերին արդեն զզվեցրել են առաջնորդները, որոնք ցանկանում են իշխել ցմահ։ Այնպես որ, այդ առումով Հայաստանի իրադարձությունները ես գնահատում եմ շատ դրական։ 11 մայիս, 2018 22:10 Այն, ինչ այսօր տեղի է ունենում, պատմական է Հայաստանի համար. Սերժ Թանկյան - Ընդհանրապես ես ինձ ճնշված եմ զգում մեծաթիվ մարդկանց ֆիզիկական ներկայությունից՝ ստորագրություն, սելֆիներ և այլն։ Բայց այս անգամ տարբեր էր զգացողությունը՝ խորին հանդարտություն զգացի ու ոգևորություն տեղի ունեցածից։ Այլ դեպքերում, դե գիտեք, զգում էի, որ որովհետև ես երաժիշտ եմ, կան երկրպագուներ և այլն։ Սակայն սա իմ ժողովուրդն էր, որը տոնում էր իր հեղափոխությունը։ Դա բոլորովին տարբեր բան էր, և ես այնտեղ էի՝ նրանց մի մասնիկը, և շատ հանդարտ ու երջանիկ էի զգում։ Եվ երջանիկ եմ, որ հանգամանքների բերումով ուշ եկա Հայաստան, որովհետև ես միշտ ասել եմ՝ իսկական ժողովրդավարությունը առաջնորդի կարիք չունի։ Իսկական ժողովրդավարության դեպքում մարդկանց ձայնն է առաջնորդողը։ Եվ չնայած Նիկոլ Փաշինյանն առաջնորդ է, ինչպես ինքն է նշում՝ «ժողովրդի թեկնածուն, և սա անում եմ ժողովրդի համար», նա ևս գիտակցում է դա։ Բազմաթիվ առիթներով մարդիկ ինձ ասել են՝ արի՛ Հայաստան, մարդիկ կկանգնեն քո կողքին, և ես միշտ մտածել եմ՝ սա ձե՛ր հեղափոխությունն է։ 11 մայիս, 2018 13:26 Հասարակության ներսից հանվեց վախի սինդրոմը․ Հրանուշ Խառատյան Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցում են Թավշա հեղափոխությունից հետո հասարակության ներսում առկա ատելության մթնոլորտի, համերաշխության հաստատման հնարավորությունների, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոր նշանակումների մասին։ 9 մայիս, 2018 13:27 Իմ ներդրումը անպայման կունենամ, որ կառավարությունը հաջողության հասնի․ Արմեն Սարգսյան Մայիսի 9-ին Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Երևանի Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում Սարգսյանը դրական է արտահայտվել համաժողովրդական շարժման և հեղափոխության մասին։

«Ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը տաղանդավոր մարդ է, ես նրա հետ գործնական և շատ հարգալից հարաբերություններ ունեմ և իմ ներդրումը անպայման պետք է ունենամ և կունենամ, որպեսզի կառավարությունը հաջողության հասնի։ Հակառակ դեպքում անիմաստ է այս ամբողջ շարժումը, հակառակ դեպքում անիմաստ կլինեն այն բոլոր հույսերը, որ ժողովուրդն ունի ապագայի հանդեպ։ Այնպես որ, ես հույս ունեմ, որ վաղը ավելի լավ է լինելու, կառավարությունն իրեն արդարացնելու է»։