11 մայիս, 2018 13:26 Հասարակության ներսից հանվեց վախի սինդրոմը․ Հրանուշ Խառատյան Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցում են Թավշա հեղափոխությունից հետո հասարակության ներսում առկա ատելության մթնոլորտի, համերաշխության հաստատման հնարավորությունների, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոր նշանակումների մասին։ 9 մայիս, 2018 13:27 Իմ ներդրումը անպայման կունենամ, որ կառավարությունը հաջողության հասնի․ Արմեն Սարգսյան Մայիսի 9-ին Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Երևանի Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում Սարգսյանը դրական է արտահայտվել համաժողովրդական շարժման և հեղափոխության մասին։

«Ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը տաղանդավոր մարդ է, ես նրա հետ գործնական և շատ հարգալից հարաբերություններ ունեմ և իմ ներդրումը անպայման պետք է ունենամ և կունենամ, որպեսզի կառավարությունը հաջողության հասնի։ Հակառակ դեպքում անիմաստ է այս ամբողջ շարժումը, հակառակ դեպքում անիմաստ կլինեն այն բոլոր հույսերը, որ ժողովուրդն ունի ապագայի հանդեպ։ Այնպես որ, ես հույս ունեմ, որ վաղը ավելի լավ է լինելու, կառավարությունն իրեն արդարացնելու է»։
8 մայիս, 2018 11:42 LIVE Blog. Ազգային ժողովը վարչապետ է ընտրում Մայիսի 8-ին Ազգային ժողովում ընթանում է վարչապետի ընտրության երկրորդ փուլը։ Միակ թեկնածուն «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է, որը մայիսի 1-ին Ազգային ժողովում չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր: 7 մայիս, 2018 12:18 Սա ժողովրդի վերածնունդ է․ Փաշինյանը՝ Financial Times-ին «Հայաստանի կառավարությունը շարունակաբար ճնշում էր մարդկանց։ Կարծես զսպանակ լիներ, շատ արագ բացվեց»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

«Մոսկվան, որը սովորաբար հարևան երկրներում զանգվածային բողոքները դիտարկում է որպես ուղիղ սպառնալիք, արտասովոր կերպով զուսպ է և նշում է, որ քաղաքական ճգնաժամը Հայաստանի ներքին գործն է»,- շարունակում է ամսագիրը։

Հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը խոսել է հումքի ներկրման վրա օլիգարխների վերահսկողությանը վերջ դնելու և կոռուպցիան «շատ արագ» արմատախիլ անելու մտադրության մասին։ Փաշինյանը հերթական անգամ շեշտել է՝ Հայաստանի ռուսամետ արտաքին քաղաքականությունն «անփոփոխ է մնալու»։
5 մայիս, 2018 15:04 Հայաստանի ճակատագիրն առանց պաթոսի Բոլոր հեղափոխություններին հաջորդում է անորոշության մթնոլորտը, ինչը փոխկապված է արտաքին և ներքին վերադասավորումների հետ։ Փորձենք հասկանալ, թե մոտ ապագայում ինչ սցենարներով կարող է զարգանալ իրավիճակը Հայաստանում։

Հայաստանում տիրող ներկա քաղաքական իրավիճակից բխող հնարավոր ապագա զարգացումները կանխատեսելու համար ուզում եմ դիմել ամերիկացի սոցիոլոգ–քաղաքագետ Ջեյմս Դեյվիսի (James A. Davis) սահմանած և քաղաքագետ Յան Բրեմերի (Ian Arthur Bremmer) վերաձևակերպած J-Curve (J-կոր) տեսությանը։
4 մայիս, 2018 21:45 Հակահեղափոխությունը քնած չէ․ Նիկոլ Փաշինյան Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել, որ չպետք է պատրանքներ ունենալ, որ կոռումպացված համակարգը հեշտ հանձնվելու է։

Իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսաուղերձում Փաշինյանն ասում է․

«Որևէ մեկս իլյուզիաներ չպետք է ունենանք, որ կոռումպացված համակարգը հեշտ հանձնվելու է։ Իհարկե, հեշտ չի հանձնվելու, և մենք պետք է մեր զգոնությունը պահենք, որովհետև չեմ բացառում սցենարներ, որ ընդդիմադիր ուժեր նույնպես սկսեն ներգրավվել էս հակահեղափոխական գործընթացի մեջ ինչ-ինչ պատճառներով։ Մենք պետք է շատ զգոն լինենք և կարողանանք շատ արագ գործել՝ մեր հռչակած սկզբունքների շրջանակում մեր հաղթանակը տրամաբանական ավարտին հասցնելու համար»։
2 մայիս, 2018 23:31 Նիկոլի դուստրերը նեղսրտում են հեղափոխությունից․ Աննա Հակոբյանը՝ ամուսնու բացակայության մասին ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանը զրուցում է Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ՝ ամուսնու սկսած «քայլի», ընտանիքի և լրագրողական գործունեության մասին։ Աննա Հակոբյանի համար «Իմ քայլը» նախաձեռնության քայլարշավից հիշարժան էին երեկոյան վառարանի շուրջ զրույցները։ Աննան, որ լրագրող է, այս օրերին ժամանակավոր դադարեցրել է գործունեությունը, սակայն ավելի շատ ցանկանում է լինել լրագրողների շարքում։ Այս ողջ ընթացքում ամենադժվարը նրա համար երեխաներին խնամելն է, կատակում է, որ իր դուստրերը արդեն սկսել են նեղսրտել հեղափոխությունից։
2 մայիս, 2018 22:35 Արմեն Մովսիսյանը՝ Հանրապետության հրապարակում Երաժիշտ Արմեն Մովսիսյանը, որ տարիներ առաջ տեղափոխվել էր ԱՄՆ, այսօր Հանրապետության հրապարակում հանրության հետ տոնում էր Թավշյա հեղափոխությունը։
30 ապրիլ, 2018 20:01 Հայկական հեղափոխությունը թուրքական լրատվամիջոցներում  
Թուրքական լրատվամիջոցներից հայաստանյան զարգացումներին ամենաուշադիրը հետևել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության խոսափող «Ջումհուրիյեթը»՝ հնարավորություն ընձեռելով թուրք ընթերցողին ամենայն մանրամասնությամբ հետևելու Հայաստանի փոթորկուն իրադարձություններին Ի տարբերություն թուրքական  իշխանամետ որոշ լրատվամիջոցների՝ «Ջումհուրիյեթը» ադրբեջանական աղբյուրներին հղում չի կատարել՝ մեծացնելով տրամադրվող ինֆորմացիայի արժանահավատությունն ու անկողմնակալությունը
Թուրքական մամուլում «Ջումհուրիյեթը»ը առաջիններից է, որ շրջանառության մեջ դրեց «Քադիֆե Դեվրիմի» Թավշյա Հեղափոխություն տերմինն ու  սկսեց շարժումը համեմատել 1989ի Չեխոսլավակիայի իրադարձությունների հետ
Ընդդիմադիր լրատվամիջոցների շարքում ամենամեծ կշիռն ունեցող «Ջումհուրիյեթի» վերլուծաբան Ահմեթ Ինսելը Սերժ Սարգսյանին, ի թիվս ալ գործիչների,  համեմատել էր Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ՝ նշելով, որ այդ առաջնորդները ոչ մի գնով չեն ցանկանում թողնել իշխանության ղեկը
30 ապրիլ, 2018 15:39 Հայկական հեղափոխության մեջ չկա օտար ենթատեքստ Դիվանագետ, Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը և ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցում են Հայաստանի թավշյա հեղափոխությունից։ Կարապետյանը ընգծում է, որ այս հեղափոխությունը չուներ որևէ օտար ենթատեքստ։ Նա դատապարտում է Կարեն Կարապետյանի, Էդվարդ Նալբանդյանի, Արմեն Գևորգյանի՝ դրսից մարդ բերելու հակահայ և ամոթալի կեցվածքը։
30 ապրիլ, 2018 12:04 ԵՏՄ-ին անդամակցությունը բխում է Հայաստանի արմատական շահերից․ Արմեն Սարգսյան Անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը համապատասխանում է Հայաստանի արմատական շահերին․ այս մասին բելառուսական «Բելառուս 1» հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նրա խոսքով՝ եվրասիական տարածքը «բարեկամական է, և ԵԱՏՄ-ի կազմի մեջ մտնում են միայն բարեկամական և եղբայրական երկրներ»։

«Դա ոչ միայն բարեկամություն է, այլև հսկայական շուկա Հայաստանի համար»,- ասել է ՀՀ նախագահը։
29 ապրիլ, 2018 19:40 Առաջնահերթ է Ընտրական օրենսգրքի բարեփոխումը․ Վահե Գրիգորյան Իրավաբան Վահե Գրիգորյանը ՍիվիլՆեթի Սալբի Ղազարյանի հետ զրուցում է, թե ինչ քայլեր են հարկավոր Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո ազատ և արդար ընտրություններ կազմակերպելու համար։ Գրիգորյանն առանձնացնում է երեք ուղղություն՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխում; ընտրական վարչարարության համակարգի բարեփոխում և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմի փոփոխություն; Սահմանադրական դատարանի հանրային լեգիտիմության բարձրացում։