31 հուլիս, 2019 19:46 Հակահեղափոխության որևէ շանս չկա. Հակոբ Բադալյան Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը համոզված է, որ Հայաստանում հակահեղափոխության որևէ շանս չկա, անգամ եթե միավորվեն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Գագիգ Ծառուկյանը իրենց ֆինանսական ու քաղաքական կապիտալով՝ գումարած ՀՅԴ-ն: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Բադալյանը անդրադառնում է ներքաղաքական զարգացումներին, նախագահ Արմեն Սարգսյանի դերակատարությանը, Մարտի 1-ի և Քոչարյանի դատավարարության, դատական համակարգի և մասնավորապես՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին:
9 հուլիս, 2019 15:39 Կառավարության ամենամեծ հաջողությունը՝ նվազեցված կոռուպցիան․ IRI հետազոտություն Հայաստանի բնակչության 33%-ը կարծում է, որ երկրի տնտեսությունը վերջին 6 ամիսների ընթացքում առաջընթաց է արձանագրել, 20%-ը նշել է, որ տնտեսությունը հետընթաց է արձանագրել, իսկ 45%-ը կարծում է՝ տնտեսության մեջ ոչ առաջընթաց կա, ոչ էլ՝ հետընթաց․ նման տվյալներ է բերում Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI)՝ 2019-ի մայիսի 6-ից 31-ն անցկացված հարցման արդյունքում։ Ամենամեծ առաջընթացը մարդիկ նշել են խոսքի ազատության ոլորտում՝ 74%։ 25 հունիս, 2019 13:15 Անցյալի իներցիան Հայաստանի բուհերում․ ինչպես հասկանալ ներկան ու ծրագրել ապագան Հետհեղափոխական Հայաստանի կարևորագույն խնդիրներից մեկը բարձրագույն կրթական համակարգի դեռ չարված բարեփոխումն է, որը, ԿԳՆ-ի պարզաբանմամբ, կմեկնարկի նոր օրենքի ընդունումից հետո։ Բայց արդյոք մինչ օրենքի ընդունումն այլ կարևոր քայլեր չպե՞տք է արվեն, արդյոք այս մեկ տարվա ընթացքում մենք արե՞լ ենք հնարավորը կամ գոնե նվազագույնը, որպեսզի բարձրագույն կրթական համակարգը ավելի լավը դառնա։ 14 հունիս, 2019 18:27 Առանց տեսլականի հեղափոխությունը կարող է պարտվել․ Լիլիթ Գևորգյան Լոնդոնի IHS Markit հետազոտական կենտրոնի՝ Ռուսաստանի և ԱՊՀ-ի հարցերով գլխավոր վերլուծաբան Լիլիթ Գրիգորյանը ՍիվիլՆեթի Ստելլա ՄեհրաԲեկյանի հետ գնահատում է Հայաստանի ներքաղաքական և տարածաշրջանային իրավիճակը։ Զրույցի սղագրությունը որոշ խմբագրումներով ներկայացված են ստորև։ 6 հունիս, 2019 14:27 Հայաստանը՝ լույսի շող խավարում․ Freedom House-ի «Ազատություն և մեդիա» զեկույց Freedom House իրավապաշտպան կազմակերպության նոր՝ «Ազատություն և մեդիա․ զսպանակաձև անկում» զեկույցը փաստում է՝ աշխարհում մամուլի ազատության վիճակը վերջին տասնամյակում վատթարացել է։ Աշխարհի ամենաազդեցիկ ժողովրդավարություններում նպատակուղղված ջանքեր են գործադրվում մեդիա ոլորտի անկախության դեմ։ Այդուհանդերձ, ըստ զեկույցի, աշխարհում մամուլի ազատության պատկերն ամբողջապես մռայլ չէ․ կան երկրներ, որտեղ ժողովրդավարական առաջընթաց է գրանցվել, և այդ երկրների շարքում է Հայաստանը։
«Աշխարհում մամուլի ազատության պատկերը ամբողջապես մռայլ չէ։ Վերջին երկու տարիներին ժողովրդավարական առաջընթացի ոգեշնչող օրինակներ են Եթովպիան, Մալայզիան, Հայաստանը, Էկվադորը և Գամբիան՝ բոլորն էլ զուգահեռաբար նվաճումներ են գրանցել մեդիա միջավայրում։ Հինգ այս երկրներից միայն Հայաստանին չի հաջողվել նույն տարում արձանագրել մամուլի ազատության բարելավում, ինչպես քաղաքական փոփոխությունների դեպքում Այս կորելյացիան մեկ անգամ ևս ընդգծում է մամուլի ազատության և քաղաքական փոփոխությունների միջև սերտ կապը», նշում են հեղինակները ու հավելո
5 հունիս, 2019 12:04 Ազգային արժեքների համար մարդ են ծեծում, բայց թալանելիս` դրանց մասին ոչ մի խոսք․ Նիկոլ Փաշինյան Հայաստանում ստեղծվելու է հակակոռուպցիոն դատարան․ այս մասին հունիսի 5-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս նշեց՝ իրենց «մարիոնետային դատարան պետք չէ», այլապես դատական համակարգում փոփոխություններ չէին ձեռնարկի; Փաշինյանի խոսքով՝ իրենց պետք է այնպիսի դատական համակարգ, որի կայացրած վճիռներն ու որոշումները հանրության համար լինեն վստահելի։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ բյուջետային առումով կարող են դատավորների աշխատավարձերը բարձրացնելու նախաձեռնություն դրսևորել, որը սակայն չեն անի։

«Առանց դատավորների աշխատավարձի լրջորեն բարձրացման չենք կարող ունենալ անկախ դատական համակարգ։ Մենք այսօր բյուջետային առումով հնարավորություն ունենք դատավորների աշխատավարձը բարձրացնել, բայց եթե դա մենք անենք, հանրությունը մեզ չի հասկանա։ Կասի՝ էս սոցիալական վիճակում փոխանակ սա անեք, սա անեք, սա անեք, դատավորների աշխատավարձն եք բարձրացնում»,- ասաց վարչապետը։
3 հունիս, 2019 11:40 Դատարանների շրջափակումը հաջողված գործողություն չէր․ Էմիլ Սանամյան Վաշինգտոնում բնակվող լրագրող, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Էմիլ Սանամյանը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հետ հարցացրույցում խոսում է Հայաստանում ընթացող վերջին զարգացումների, քաղաքական և դատաիրավական խնդիրների վերաբերյալ։ Հարցազրույցը թարգմանաբար՝ ստորև։

26 մայիս, 2019 15:34 Ահեղ դատաստանի շաբաթը՝ «կարճի մեջ» Անցնող շաբաթ հագեցած էր դատական համակարգի վերաբերյալ քննարկումներով։ Շաբաթվա ընթացքում տարբեր անձինք ու պաշտոնյաներ իրար դեմ հանցագործության մասին հաղորդումներ ներկայացրին։
25 մայիս, 2019 00:16 Պետական գործուղումները՝ հեղափոխությունից առաջ և հետո Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն ՀԿ-ն մոնիտորինգ է իրականացրել և վերլուծել ՀՀ պետական գործուղումների կառուցվածքային առանձնահատկությունները, ընդհանուր միտումները, նաև համադրել նախկին և գործող իշխանությունների վարքագիծը գործուղումների նկատմամբ: Հրապարակման մեջ ամփոփված են 2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի մայիս ամսվա ընթացքում պետական մարմինների կողմից ավիատոմսերի ձեռքբերման հետ կապված քանակային և արժեքային մոնիտորինգի արդյունքները: 23 մայիս, 2019 15:37 ՀՐԱՏԱՊ․ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է համալսարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Գևորգ Էմին-Տերյանը։ 22 մայիս, 2019 10:25 Բարեփոխումներ իրականացնելու ամուր հանձնառություն․ Եվրամիությունը՝ դատական համակարգի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին Եվրոպական միությունը դատաիրավական համակարգի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 20-ի հայտարարությունը համարում է բարեփոխումներ իրականացնելու ամուր հանձնառություն: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

ԵՄ-ն հավատում է, որ Հայաստանում արդարադատության ոլորտում բարեփոխումները կենսական նշանակություն ունեն ապագայի տեսանկյունից: «Կարող եմ ասել, որ խորը և համապարփակ բարեփոխումներն արդարադատության ոլորտում էական նշանակություն ունեն ձեր ապագայի համար մի շարք պատճառներով, բայց առաջին պատճառն այն է, որ հայ ժողովուրդը չի վստահում դատարաններին: Անցյալ տարիներին Եվրամիությունը ֆինանսապես աջակցել է անկախ ուսումնասիրությունների անցկացմանը, որոնք փաստել են, որ չափազանց շատ հայեր չեն վստահում դատարաններին»,-ասել է դեսպանը։
21 մայիս, 2019 18:35 Vetting-ը առանց խտրականության է իրականացվելու․ Արտակ Զեյնալյան Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը դատարանների մուտքերն արգելափակելու մայիսի 20ի ակցիայի հետ կապված  իրավական գնահատական չհնչեցրեց։ Նրա համոզմամբ՝ վարչապետի կոչն ու ակցիաները քաղաքական գործողություններ էին։ Նախարարը խոսեց դատական իշխանության բարեփոխման գործընթացի մասին, մասնավորապես անդրադարձավ vettingի ներդրմանը։