30 հունիս, 2018 08:18 Հայաստանի նախագահը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարին Հունիսի 29-ին Վաշինգտոնում կայացել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։ Հանդիպման լուսանկարը Ֆեյսբոուքում հրապարակել է նախագահի օգնական Գևորգ Մելիքյանը։

29 հունիս, 2018 20:26 Քանդում ենք հինը, իսկ ի՞նչ մոդելի երկիր ենք կառուցում․ Վահե Հովհաննիսյան ԱԺ նախկին պատգամավոր, Այլընտրանքային նախագծեր խմբի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում անդրադառնում է Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո սկսված գործընթացներին։ Նա ասում է, որ երբ 10 հազար դրամ բաժանողներն ու վերցնողները միասին փողոց են փակում, դա դեռ երաշխիք չէ, որ նրանք դառնալու են քաղաքացի և հասարակություն։ Հովհաննիսյանը չի կասկածում, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կլինեն ազատ և արդար, բայց մյուս կողմից՝ անմիտ ընտրություններ, քանի որ չկա ընդդիմություն։ Այսօր նոր իշխանությունները կազմաքանդում են հինը, բայց մենք չգիտենք, թե ինչ մոդելի երկիր ենք կառուցում, նկատում է նա։ 29 հունիս, 2018 13:51 ԱԱԾ-ն ու ոստիկանությունը փոխում են իրենց վերջածանցները Համացանցում և Երևանի որոշ խանութներում վերջերս կարելի է նկատել շապիկներ ու գլխարկներ՝ ԱԱԾ «վերջածանցով»։ Թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ մարմինների գործողությունները նպաստել են այս կառույցների նկատմամբ հանրային տրամադրությունների դրական փոփոխությանը։ 28 հունիս, 2018 17:21 Ինչպես կարող է Հայաստանն առավելագույնս օգտագործել իր ազգային մտավոր ներուժը․ Ալեքսիս Օհանյանի գրառումը Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն այսօր գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման վերաբերյալ։
«Հրավիրվել էի հանդիպման վարչապետ Փաշինյանի հետ։ Կիսեցի իմ կարծիքը Initialized Capitalի վերաբերյալ, խոսեցի այն մասին, թե աշխարհով մեկ ստարտափերի համայնքում ինչն է աշխատում, և ինչպես կարող է Հայաստանն առավելագույնս օգտագործել իր ազգային մտավոր ներուժը։
Ես նրան ասացի, որ Թավշյա հեղափոխությունից հետո երբեք այսքան հպարտ չեմ եղել, որ հայ եմ, հպարտ եմ նրա վարչակազմի՝ կոռուպցիայի դեմ պայքարին, Հայաստանում նորարարությանն ու ձեռնարկատիրության խթանմանն ու աշխարհով մեկ մեր համայնքի միավորմանն ուղղված աշխատանքով։
Դուք ունեք իմ աջակցությունը», գրել է Օհանյանը։

Երեկ Ալեքսիս Օհանյանի հետ հանդիպման մասին գրառում էր արել Նիկոլ Փաշինյանը։
 
 
27 հունիս, 2018 14:05 Հանրայինը, խոսքի ազատությունը և հեղափոխությունը․ զրույց Տիգրան Հակոբյանի հետ Լրագրող, հրապարակախոս Տիգրան Հակոբյանը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ է։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նա անդրադառնում է հանձնաժողովի և Հանրային հեռուստատեսության գործունեությանը, նրանց նկատմամբ հանրության և հատկապես մեդիափորձագետների քննադատությանը։ Զրույցի ընթացքում քննարկվում է ավանդական և ինտերնետային հեռուստաընկերությունների գործունեությունը, նրանց միջև մրցակցությունը։ Հակոբյանը, համակրանք ունենալով հեղափոխության և նրա առաջնորդի նկատմամբ, համարում է, որ անթույլատրելի էր Նիկոլ Փաշինյանի ներխուժումը Հանրային ռադիոյի տարածք։ Հակոբյանը կարծում է, որ հեղափոխությունից հետո Հայաստանը տեղափոխվել է երկրների այլ խումբ։ 26 հունիս, 2018 14:24 Կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքական կամք կա. Վարուժան Հոկտանյան «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրուցում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ մարմինները մեկը մյուսի հետևից աղմկահարույց կոռուպցիոն բացահայտումներ են անում։ Հոկտանյանի կարծիքով՝ Հայաստանի այսօրվա կառավարությունն ունի քաղաքական կամք կոռուպցիայի դեմ պայքարում։
25 հունիս, 2018 19:35 Պե՞տք է արդյոք ունենալ Հ1 Հայաստանի հանրային հեռարձակողը՝ Հ1-ը, կրկին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է։ Նիկոլ Փաշինյանի Թավշյա հեղափոխությունը չլուսաբանած հեռուստաընկերության ղեկավարության պահանջով մի քանի առաջատար լրագրողներ հեռացել են։ Տպավորություն է, որ Հ1-ում լրատվականի ղեկավարությունն է որոշում՝ ինչ լուսաբանել, ինչ՝ ոչ։ Թեմայի շուրջ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ։ 21 հունիս, 2018 09:43 Հեղափոխությունը՝ լուսանկարիչների աչքով. Անի Գևորգյան Լուսանկարիչ Անի Գևորգյանը հիշում է Թավշյա հեղափոխության ընթացքում իր արած լուսանկարները և դրանց պատմությունները: Անիի համար տպավորիչը Ռոդենի արձանի և մարդկանց «հանդիպումն էր»: Նրա խոսքով` մինչև այդ պահը արձանը սիմվոլիկ էր և շոշափելի չէր, բայց այն ժամանակ, երբ ցույցերը տեղափոխվել էին Ֆրանսիայի հրապարակ, մարդիկ սկսեցին շոշափել և ճանաչել նրան: ՍիվիլՆեթը շարք է սկսել, որտեղ ներկայացնում է հեղափոխությունը վավերագրած լուսանկարիչներին:
15 հունիս, 2018 11:21 Չխուսափենք այն ազատությունից ու անկախությունից, որ նվաճել ենք Ֆրոմի տեսությունը բավական խորն է և մեկ հոդվածը բավական չէ նրան ամբողջովին անդրադառնալու համար, բայց վեջինիս ընթերցումը տալիս է մեզ համար կարևոր մի շարք հարցերի պատասխաններ։ Կարող ենք ասել, որ վերոնշյալ մի շարք խնդիրներ պայմանավորված են հասարակության քաղաքական մշակույթի ձևի հետ, իսկ հեղափոխության ամբողջական հաղթանակը՝ առանց վերջինիս կայացման և զարգացման, անհնար է։ Մենք չպետք է խուսափենք այն ազատությունից ու անկախությունից, որ նվաճել ենք, այլ հակառակը՝ պետք է ամբողջովին վերցնենք այն, դարձնենք մերը, օգտագործենք այն սեփական կատարելագործման համար։ Մենք այժմ թևակոխել ենք պետականաշինության մի կարևոր փուլ, երբ պետք է ինքնազատագրվենք նախկին ռեժիմի ժամանակ ստեղծված պարփակող, նախաձեռնությունը չխրախուսող ու ճնշող միջավայրից և վերցնենք մեր բաժին պատասխանատվությունը դրական փոփոխություններ անելու համար։ 11 հունիս, 2018 21:44 Թավշյա հեղափոխությունը շրջադարձային կետ էր Հայաստանի համար․ Տարոն Աճեմօղլու Ամերիկայի ձայնի հայկական ծառայությունը հարցազրույց է հրապարակել հռչակավոր տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի հետ։ Աճեմօղլուն ասում է, որ Թավշյա հեղափոխությունը շրջադարձային կետ էր Հայաստանի համար։ 11 հունիս, 2018 19:08 Հեղափոխությունը՝ լուսանկարիչների աչքով. Նարեկ Ալեքսանյան Լուսանկարիչ Նարեկ Ալեքսանյանը հիշում է Թավշյա հեղափոխության ընթացքում իր արած տպավորիչ լուսանկարները և դրանց պատմությունները: Նա նշում է, որ հետաքրքիր էր լուսանկարել այն մարդկանց, որոնք նման ցույցերի երբեք չէին մասնակցել: ՍիվիլՆեթը շարք է սկսել, որտեղ ներկայացնում է հեղափոխությունը վավերագրած լուսանկարիչներին: 1 հունիս, 2018 12:03 Ուրախ եմ այստեղ հաստատված մթնոլորտի համար․ Նիկոլ Փաշինյանի այցը՝ Սամցխե-Ջավախեթի Վրաստան կատարած պաշտոնական այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՍամցխեՋավախեթիի տարածաշրջան Կառավարության ղեկավարը եղել է Փոկա, Գանձա, Սաթխա գյուղերում, Նինոծմինդա և Ախալքալաք քաղաքներում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, այցելել Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի, կատարել մոմավառություն 
Հանդիպումների ընթացքում վարչապետն անդրադարձել է Վրաստան կատարած այցի բանակցությունների արդյունքներին, հայվրացական հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններին Ախալքալաքում տեղի հայ համայնքի հետ հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն
«Ուրախ եմ այստեղ հաստատված մթնոլորտի համար Ես մեծ հրճվանքով էի հետևում, թե ինչպես էին պարոն փոխվարչապետի ելույթի ամեն պարբերությունից հետո դահլիճում հնչում բուռն ծափահարություններ, և այդ ծափահարություններն իսկապես անկեղծ էին 
Սա իմ առաջին պաշտոնական այցն է վարչապետի կարգավիճակում, և դուք գիտեք բոլորդ,