2 մայիս, 2018 23:31 Նիկոլի դուստրերը նեղսրտում են հեղափոխությունից․ Աննա Հակոբյանը՝ ամուսնու բացակայության մասին ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանը զրուցում է Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ՝ ամուսնու սկսած «քայլի», ընտանիքի և լրագրողական գործունեության մասին։ Աննա Հակոբյանի համար «Իմ քայլը» նախաձեռնության քայլարշավից հիշարժան էին երեկոյան վառարանի շուրջ զրույցները։ Աննան, որ լրագրող է, այս օրերին ժամանակավոր դադարեցրել է գործունեությունը, սակայն ավելի շատ ցանկանում է լինել լրագրողների շարքում։ Այս ողջ ընթացքում ամենադժվարը նրա համար երեխաներին խնամելն է, կատակում է, որ իր դուստրերը արդեն սկսել են նեղսրտել հեղափոխությունից։
2 մայիս, 2018 22:35 Արմեն Մովսիսյանը՝ Հանրապետության հրապարակում Երաժիշտ Արմեն Մովսիսյանը, որ տարիներ առաջ տեղափոխվել էր ԱՄՆ, այսօր Հանրապետության հրապարակում հանրության հետ տոնում էր Թավշյա հեղափոխությունը։
30 ապրիլ, 2018 20:01 Հայկական հեղափոխությունը թուրքական լրատվամիջոցներում  
Թուրքական լրատվամիջոցներից հայաստանյան զարգացումներին ամենաուշադիրը հետևել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության խոսափող «Ջումհուրիյեթը»՝ հնարավորություն ընձեռելով թուրք ընթերցողին ամենայն մանրամասնությամբ հետևելու Հայաստանի փոթորկուն իրադարձություններին Ի տարբերություն թուրքական  իշխանամետ որոշ լրատվամիջոցների՝ «Ջումհուրիյեթը» ադրբեջանական աղբյուրներին հղում չի կատարել՝ մեծացնելով տրամադրվող ինֆորմացիայի արժանահավատությունն ու անկողմնակալությունը
Թուրքական մամուլում «Ջումհուրիյեթը»ը առաջիններից է, որ շրջանառության մեջ դրեց «Քադիֆե Դեվրիմի» Թավշյա Հեղափոխություն տերմինն ու  սկսեց շարժումը համեմատել 1989ի Չեխոսլավակիայի իրադարձությունների հետ
Ընդդիմադիր լրատվամիջոցների շարքում ամենամեծ կշիռն ունեցող «Ջումհուրիյեթի» վերլուծաբան Ահմեթ Ինսելը Սերժ Սարգսյանին, ի թիվս ալ գործիչների,  համեմատել էր Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ՝ նշելով, որ այդ առաջնորդները ոչ մի գնով չեն ցանկանում թողնել իշխանության ղեկը
30 ապրիլ, 2018 15:39 Հայկական հեղափոխության մեջ չկա օտար ենթատեքստ Դիվանագետ, Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը և ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցում են Հայաստանի թավշյա հեղափոխությունից։ Կարապետյանը ընգծում է, որ այս հեղափոխությունը չուներ որևէ օտար ենթատեքստ։ Նա դատապարտում է Կարեն Կարապետյանի, Էդվարդ Նալբանդյանի, Արմեն Գևորգյանի՝ դրսից մարդ բերելու հակահայ և ամոթալի կեցվածքը։
30 ապրիլ, 2018 12:04 ԵՏՄ-ին անդամակցությունը բխում է Հայաստանի արմատական շահերից․ Արմեն Սարգսյան Անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը համապատասխանում է Հայաստանի արմատական շահերին․ այս մասին բելառուսական «Բելառուս 1» հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նրա խոսքով՝ եվրասիական տարածքը «բարեկամական է, և ԵԱՏՄ-ի կազմի մեջ մտնում են միայն բարեկամական և եղբայրական երկրներ»։

«Դա ոչ միայն բարեկամություն է, այլև հսկայական շուկա Հայաստանի համար»,- ասել է ՀՀ նախագահը։
29 ապրիլ, 2018 19:40 Առաջնահերթ է Ընտրական օրենսգրքի բարեփոխումը․ Վահե Գրիգորյան Իրավաբան Վահե Գրիգորյանը ՍիվիլՆեթի Սալբի Ղազարյանի հետ զրուցում է, թե ինչ քայլեր են հարկավոր Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո ազատ և արդար ընտրություններ կազմակերպելու համար։ Գրիգորյանն առանձնացնում է երեք ուղղություն՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխում; ընտրական վարչարարության համակարգի բարեփոխում և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմի փոփոխություն; Սահմանադրական դատարանի հանրային լեգիտիմության բարձրացում։ 29 ապրիլ, 2018 15:45 Ուսանողները շարժումը բնութագրում են մեկ բառով Ապրիլի 29-ին Երևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները։ Ուսանողներին խնդրեցինք մեկ բառով բնութագրել Թավշյա հեղափոխությունը։
28 ապրիլ, 2018 09:51 Ճիշտ չի լինի, որ ՀՀԿ-ն հանդես գա սեփական թեկնածուով. ՀՀԿ պատգամավոր Կարեն Կարապետյան Ճգնաժամն ուղղակի ակնհայտ է: Բայց դրա հաղթահարման համար ընդամենը պետք է բոլոր կողմերը լինեն խոհեմ ու հավասարակշռված, չգնան արկածախնդրությունների: Դրա համար եմ ասում, որ նորից ՀՀԿ-ականի ընտրվելով խնդիրները չեն կարգավորվի: Առաջնային պետք է լինեն երկրում կայունությունը, հնարավոր մարտահրավերներին ու վտանգներին դիմակայելու իմունիտետը պահպանելն ու առկա ճգնաժամը բացառապես սահմանադրական ճանապարհով կարգավորելու ընկալումը: Այս ամենը գիտակցելով էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց: Սա պետք է գիտակցի նաև յուրաքանչյուր ՀՀԿ-ական: Եվ նորից եմ ասում. ճանաչելով Կարեն Կարապետյանին՝ կարծում եմ՝ իր համար իշխանությունը ինքնանպատակ չի եղել և չի լինի: 27 ապրիլ, 2018 13:01 Ինչ է ուզում Ռուսաստանը Թավշյա հեղափոխությունից Հայաստանում Թավշյա հեղափոխությունը շարունակվում է, սակայն արտաքին ազդակները դեռ կարևոր են։ ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանը և Թաթուլ Հակոբյանը զրուցում են Հայաստանի Թավշյա հեղափոխությանը Ռուսաստանի արձագանքի շուրջ։
26 ապրիլ, 2018 23:14 Հեղափոխության ամբողջական հաղթանակը ամենահավանական տարբերակն է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը և ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցում են Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակի, հնարավոր զարգացումների և լրատվամիջոցների աշխատանքի մասին։ Նավասարդյանը նշում է, որ հեղափոխությունը Հայաստանում ամբողջական հաղթանակ է տարել, բայց մնում են դրսի որոշ ազդակներ։ Նա համոզված է, որ հակահեղափոխության հաղթանակը Հայաստանի համար ամենաանցանկալին է։ 24 ապրիլ, 2018 22:50 Նիկոլ Փաշինյանի ասուլիսը միջազգային ԶԼՄ-ների հետ․ հիմնական մտքերը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում ասուլիս տվեց միջազգային լրատվամիջոցների համար։ Փաշինյանը միջազգային լրագրողներին պատասխանում էր կաշկանդված անգլերենով և ռուսերենով։ ՍիվիլՆեթը առանձնացրել է ասուլիսին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած առավել ուշագրավ մտքերը։
Մենք պատրաստ ենք բոլորի հետ խոսել, որպեսզի լինի իշխանության խաղաղ, անցնցում փոխանցում։ Այն բոլոր ուժերը, որ կաջակցեն դրան, մենք պատրաստ ենք նրանց հետ խոսել։
Մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ ժողովուրդը հաղթել է։ Դա նշանակոււմ է, որ ժողովրդի թեկնածուն, հեղափոխության թեկնածուն պետք է դառնա Հայաստանի վարչապետ։ Դա միակ ճանապարհն է, որը կարող է Հայաստանում վերականգնել կյանքի սովորական ընթացքը։
20 ապրիլ, 2018 15:34 Սերժը արժանապատիվ ԵԼՔ ունի ԵԼՔ-ը մեկն է․ Սերժ Սարգսյանը բաց ճակատով կանգնում է Հայաստանի ժողովրդի առաջ և իր վստահելի հեռուստաընկերություններով հայտարարում, որ ինքը վերադառնում է իր 2014-ի խոստմանը և վեց ամիս անց հեռանում վարչապետի պաշտոնից, իսկ ՀՀԿ-ն ԱԺ-ում ընտրում է նոր վարչապետ։