18 ապրիլ, 2018 09:37 LIVE Blog․ Երևանյան ցույցերը, ապրիլի 18 ՍիվիլՆեթը ուղիղ տեսաեթերով և տեքստային թարմացումներով շարունակում է լուսաբանել բողոքի ցույցերը Երևանում։ Ապրիլի 17-ի իրադարձությունները՝ այստեղ։ Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 17-ին հայտարարեց ժողովրդական թավշյա հեղափոխության մեկնարկի մասին և երեկոյան Հանրապետության հրապարակում հանրահավաքին կոչ արեց ապրիլի 18-ին՝ ժամը 10։00-ին, հավաքվել Ֆրանսիայի հրապարակում և շարունակել ցանցային պայքարը։ Երեկ Ազգային ժողովը հատուկ նիստում ընտրեց հանրապետության նոր վարչապետին՝ Սերժ Սարգսյանին։ 17 ապրիլ, 2018 08:03 LIVE Blog․ Երևանյան ցույցերը, ապրիլի 17 ՍիվիլՆեթը ուղիղ տեսաեթերով և տեքստային թարմացումներով շարունակում է լուսաբանել բողոքի ցույցերը Երևանում։ Ապրիլի 16-ի իրադարձությունները՝ այստեղ։ Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 16-ի երեկոյան հանրահավաքին կոչ արեց ապրիլի 17-ի վաղ առավատվանից կրկին փակել Երևանի փողոցները, կամուրջները և շարժվել դեպի Ազգային ժողովի շենք։ Ազգային ժողովն այսօր հատուկ նիստում պետք է ընտրի հանրապետության նոր վարչապետին։ 16 ապրիլ, 2018 12:51 Գեղարվեստի ակադեմիայի ուսանողները միացել են ժողովրդին «Մենք հեղափոխություն չենք անում, մենք պայքարում ենք։ Երիտասարդությունը ամեն ինչի պատրաստ է», - ասում է Գեղարվեստի ակադեմիայի ուսանողը։ 15 ապրիլ, 2018 17:47 Այսպես հեղափոխություն չեն անում. Թամար Հովհաննիսյան ՍիվիլՆեթի Անի Գրիգորյանը զրուցել է «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ, դերասանուհի Թամար Հովհաննիսյանի հետ ճակատի և ցույցի մասնակից այլ ուժերի միջև տարաձայնությունների մասին։ Դերասանուհին կարծում է, որ «այսպես հեղափոխություն չեն անում, սա նման է մի էսքկուրսիայի կամ միջոցառման»։