20 մայիս, 2019 11:00 I Call on Prevalence of Sobriety and Tolerance During These Days. Armen Sargsyan The statement of the President of Armenia, Armen Sarkissian, on the Prime Minister's call to the people to block the entrances and exits of all the courts in the country. 20 մայիս, 2019 10:34 Դատավորների որոշումների նկատմամբ կա անվստահություն Ազգային ժողովի Իմ քայլը խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը վճռաբեկ դատարանի մոտ է։ Այսօր իրադրությունն այնպիսին է, որ դատավորները չունեն ձև՝ ճիշտ որոշում կայացնելու։ 20 մայիս, 2019 10:14 Սպասում ենք վարչապետի ծրագրային առաջարկին․ Դավիթ Սանասարյան «Այս ամենը կարելի էր անել հետհեղափոխական Հայաստանում, սակայն շանս տրվեց, որպեսզի դատական համակարգը ընդունի նոր Հայաստանի խաղի կանոնները, հասկանան, որ այլ տեղերից զանգեր չպետք է ստանան», ասում է Դավիթ Սանասարյանը, որ առավոտից Ավան և Նոր նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ է։ 20 մայիս, 2019 10:04 Վարդգես Գասպարի․ Այս ակցիան շատ համահունչ է իմ անձնական մոտեցմանը Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին պառկած ակցիա է իրականացնում Վճռաբեկ դատարանի դիմաց։ Նա ասում է՝ այս ակցիան շատ համահունչ է իր անձնական մոտեցմանը։ 20 մայիս, 2019 09:36 Nikol Pashinyan Announces the Start of the Second Stage of the Revolution On May 19, Prime Minister of Armenia Nikol Pashinyan made an announcement on his Facebook page, calling on people to block all the entrances and exits to the courts in the country A few hours prior to that, he had written that he would announce the start of the second, most important stage of the revolution, where he expects everyone’s support
As a reminder, on May 18, Armenias second President Robert Kocharyan was released from pretrial detention by the Court of General Jurisdiction of Avan and Nor Nork administrative districts in Yerevan On May 16, the current and former presidents of Karabakh were physically present at the court hearing to provide personal guarantees for Kocharyan to be released from pretrial detention  
On the evening of May 19, following Nikol Pashinyan’s announcement of blocking the entrances and exits of the courts, the Supreme Judicial Council of Armenia held an extraordinary session to discuss the situation
According to The Council, an advisory meeting had
20 մայիս, 2019 08:17 Ես հույս ունեմ՝ այսօր սկսվելու է Հայաստանում վերափոխումների մի նոր ընթացք․ Վահե Գրիգորյան Ես հույս եմ ունենալու, որ դատավորները չեն ընտրելու խուսափելու կամ “ամոթի լուռ միջանցքով” անցնելու տարբերակը։ Այլ, օգտագործելով առիթը իմ հետ՝ Հայաստանում արդարադատության կուռ , արդյունավետ եւ հեղինակավոր համակարգ կառուցելու հարցում սոլիդարություն դրսեւորել, ճիշտ ժամանակին կգան աշխատանքի եւ ինձ հետ համատեղ, մարդկային ամենաջերմ հարաբերության եւ քննարկման պայմաններում կսպասեն իմ թիվ 1-ին ծառայի ուղերձին։ Իր աշխատասենյակում սուրճից էլ չէի հրաժարվի ։)

Ինչու՞ նրա ուղերձին։ Ո՛չ, որովհետեւ նա Նիկոլ Փաշինյանն է կամ մեկ այլ ոք։ Ո՛չ, որովհետեւ նա վարչապետ է։ Ո՝չ, որովհետեւ նա իմ ընկերն է, եղբայրն է, հակառակորդն է, ․․․։ Այլ որովհետեւ նա Հայաստանի Հանրապետությունում վերջին տասնամյակներում այդքան սպասված դեմոկրատական լեգիտիմ ընտրություններով ձեւավորված իմ իշխանությունը ներկայացնող իմ գործադիր ծառան է, որը պետք է այլ՝ օրենսդիր եւ դատավոր ծառաների հետ լուծեն, թե ինչպես ենք անելու, որ այլեւս վերջ տանք վերեւի շարքին եւ բավարարում տանք իրավազրկվածներին։
20 մայիս, 2019 00:25 «Լուսավոր Հայաստանը» վարչապետին կոչ է անում «նվեր չանել Ռոբերտ Քոչարյանին» «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ վարչապետի կոչի վերաբերյալ։
«ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՆՎԵՐ ՉԱՆԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Լուսավոր Հայաստան կուսակցությունն ու ԱԺ խմբակցությունը հորդորում են ՀՀ վարչապետին վերանայել դատարաններն արգելափակելու իր կոչը։
Այս պարագայում խաթարվում է ՀՀ֊ում արդարադատության իրականացումը հազարավոր մարդկանց համար, խախտվում են նրանց սահմանադրական իրավունքները։ Հայաստանի Հանրապետությունն այդկերպ խախտում է իր իսկ կողմից վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված մարդու իրավունքները՝ վիժեցնելով հեղափոխությունից հետո կուտակված իրավական պետություն կառուցելու ամբողջ ներուժը։
Գործադիր իշխանությունն՝ ի դեմս ՀՀ վարչապետի, արդեն մեկ տարի ուներ և այժմ էլ ունի դատական համակարգը օրինազանց դատավորներից մաքրելու և դատական իշխանության արդյունավետությունը բարձրացնելու գործնական բոլոր լծակները, ինչը մինչև այժմ չի արվել։ Կոչ ենք անում Վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերանայել իր կոչը և ձեռնպահ մնալ դատարանների մուտքերը փակելու մտադրությունից, որպեսզի ՀՀ բոլոր քաղաքացիները կարո
20 մայիս, 2019 00:11 Հորդորում եմ, որ սթափությունը և հանդուրժողականությունը գերակա լինեն այս օրերին․ նախագահ Սիրելի՛ հայրենակիցներ,

Այն, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական գործընթացներն անշրջելի են, չպետք է որևէ մեկի մեջ երկմտանք առաջացնի ոչ Հայաստանում, ոչ էլ նրա սահմաններից դուրս:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Հետևաբար, ՀՀ իշխանության ճյուղերը՝ օրենսդիր, գործադիր և դատական, պետք է արտացոլեն Հայաստանի ժողովրդի հավաքական կամքը և ծառայեն իրենց Սահմանադրական նպատակներին։

Ուստի կոչ եմ անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին, անկախ զբաղեցրած հասարակական ու քաղաքական դիրքից և պաշտոնից՝ պահպանել հանգստություն և հանդարտություն, պահպանել Սահմանադրությունն ու օրենքները։

Այս պահին աշխատանքային այցով գտնվելով արտերկրում՝ անընդհատ կապի մեջ եմ համապատասխան պետական մարմինների հետ:

Հորդորում եմ, որ սթափությունը և հանդուրժողականությունը գերակա լինեն այս օրերին:

Աստված պահապան բոլորիս»:
19 մայիս, 2019 23:32 Բարձրագույն դատական խորհուրդը դատավորներին կոչ է անում «դրսևորել ծայրահեղ զսպվածություն» Բարձրագույն դատական խորհուրդը հաղորդագրություն է տարածել․
«Բարձրագույն դատական խորհուրդը սթ մայիսի 19ին ժամը 2130ին հրավիրել է արտահերթ նիստ,որում քննարկվել է դատարանների շուրջ ստեղծված իրավիճակը Խորհուրդն արձանագրել է, որ նախապես ՀՀվարչապետի մոտ մայիսի 20ին ժամը 1200ին նշանակված է եղել խորհրդակցություն՝ նվիրված դատաիրավականբարեփոխումների հիմնախնդիրներին Հաշվի առնելով, որ վերահաստատվել է նշված խորհրդակցության անցկացումըև դրան նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի մասնակցությունը, Խորհուրդը հանգեց այն հետևությանը,որ1 ստեղծված իրավիճակի առնչությամբ ամբողջական դիրքորոշում արտահայտել խորհրդակցությունիցհետո հրավիրվող նիստում,2 անընդունելի համարելով դատարանների բնականոն գործունեության խաթարումը, Խորհուրդըմիաժամանակ կոչ է անում դատավորներին և դատական իշխանության բոլոր աշխատակիցներինդրսևորել ծայրահեղ զսպվածություն, բացառապես մնալ իրավական դաշտում
Բարձրագույն դատական խորհուրդ»։
19 մայիս, 2019 23:05 Բոլոր քաղաքացիներին խնդրում եմ ձեռնպահ մնալ դատարանների շենքերն արգելափակող գործողություններից. ՄԻՊ Բոլոր այն անձանցից, ովքեր զբաղեցնում են պետական կամ հանրային այլ պաշտոն, խստորեն պահանջում եմ անհապաղ դադարեցնել դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու կոչերը կամ պահանջները: Դուք պարտավոր եք կատարել բացառապես այն գործառույթները, որոնք ձեզ վերապահված են Սահմանադրությամբ, օրենքով կամ այլ իրավական ակտով: Դուք ունեք իրավական կոնկրետ կարգավիճակ ու սահմանափակված եք այդ կարգավիճակով: Ցանկացած շեղում կարող է հանգեցնել պատասխանատվության:

10. Հայաստանի բոլոր քաղաքացիներին խնդրում եմ ձեռնպահ մնալ դատարանների շենքերն արգելափակող գործողություններից. պետք է բացառել ցանկացած լարվածություն: Սոցիալական ցանցերի դիտարկումը վկայում է, որ քաղաքացիներն իրար նկատմամբ ցուցաբերում են բարձր անհանդուրժողականություն, վիրավորում ու սպառնում են միմյանց: Սա վտանգավոր է նաև երկրում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի տեսանկյունից: Խնդրում եմ ձեզ բոլոր հարցերի քննարկումն ապահովել համերաշխության մթնոլորտի ու փոխադարձ հանդուրժողականության պայմաններում՝ իրավունքի գերակայության նկատմամբ բարձր հարգանքով:
19 մայիս, 2019 22:48 Վաղը բացառելու ենք բռնությունն ու սադրանքը․ Փաշինյանը՝ վաղվա «Հանուն անկախ դատարանի» ակցիայի մասին Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ վաղվա «Հանուն անկախ դատարանի» ակցիային։

Նա նշեց, որ վաղը ամեն ինչ պետք է տեղի ունենա ոչ բռնի, ժողովրդական, Թավշյա հեղափոխության տրամաբանության մեջ, և պետք է բացառել որևէ սադրանք կամ բռնություն։ Ոստիկանությունը պետք է ապահովի խաղաղ ակցիայի անվտանգությունը, սակայն ակցիայի մասնակիցները նույնպես այս հրամայականը պետք է աչքի առաջ ունենան։

Մեր երկրից բռնությունը բացառել ենք, ասաց Փաշինյանը։ Նա շեշտեց, որ մինչև վերջ գնալու է Հայաստանը իրավական պետություն դարձնելու ճանապարհին։
19 մայիս, 2019 19:19 Վաղը Նիկոլ Փաշինյանը կհայտարարի հայկական հեղափոխության «երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկը» «Վաղը ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարեւոր փուլի մեկնարկը: Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն»,- նշվում է մյուս գրառման մեջ։