20 հունվար, 2020 12:02 ԱԺ-ն մերժեց ԼՀԿ-ի՝ «բանակից խուսափածների» մասին նախագիծը Ազգային ժողովը հունվարի 20ի նիստին մերժեց և չընդգրկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած բանակից խուսափած և արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիներին վերաբերող նախագիծը ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է 27 տարին լրացած և այլևս զինապարտ չհանդիսացող անձանց վերադառնալ Հայաստան՝ վճարելով տուգանք բանակում չծառայելու համար Այժմ այդ մարդկանց համար նախատեսված է քրեական պատասխանատվություն Ըստ Գորգիսյանի՝ սա հնարավորություն է ստեղծում հայրենադարձվել Կառավարող «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները նշեցին, որ նախագիծն անընդունելի է, քանի որ հնարավորություն է ստեղծում մարդկանց խուսափել բանակից 
#ԱզգայինԺողով
20 հունվար, 2020 11:33 Հակասում է ԵԱՏՄ կանոններին. ԱԺ-ն մերժեց ավտոներկրողների համար բարենպաստ օրենքի նախագիծը Ազգային ժողովը հունվարի 20ի նիստին մերժեց և օրակարգում չընդգրկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է նվազեցնել ավտոներկրողների համար սահմանված ավելացված արժեքի հարկը, որպեսզի մեղմվի ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերը և հնարավորություն տրվի նրանց շարունակել իրենց բիզնեսը և պահպանել Հայաստանում ձևավորված ավտոմեքենաների երկրորդական շուկան Կառավարող «Իմ քայլը» խբակցության ներկայացուցիչները նշեցին, որ նախագիծն արժանացել է ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի բացասական եզրակացությանը, քանի որ հակասում է ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորություններին 
#ԱզգայինԺողով
16 հունվար, 2020 17:00 10 միլիոն ծառ այս տարի․ իրատեսակա՞ն է արդյոք նպատակը «Մինչև 2020-ի հոկտեմբերի 10-ը Հայաստանում կտնկվի 10 միլիոն ծառ, որը կխորհրդանշի 10 միլիոն հայության միասնությունը»․ այսպիսի հայտարարություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին՝ «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» ամենամյա համաժողովին։

Որքանով է իրատեսական 10 միլիոն ծառ տնկելու ծրագիրը։ ՍիվիլՆեթը խոսել է մասնագետների և պատասխանատուների հետ։
16 հունվար, 2020 11:35 Աղքատ ընտանիքներին պետք է օգնել զարգանալ, ոչ թե ուղղակի փող տալ. վարչապետ Կառավարության հունվարի 16-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց աղքատության հաղթահարմանն ուղղված կառավարության ծրագրերի մասին, որոնք, ըստ նրա, պետք է լինեն առավել հասցեական: Նա կոչ արեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին ոլորտում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ քննարկումներ անցնակցնել շահագրգիռ բոլոր կողմերի հետ: 15 հունվար, 2020 15:56 Քննիչները երբեմն տարրական գիտելիք չունեն կոռուպցիան բացահայտելու համար. Ռուստամ Բադասյան Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Սիվիլնեթի Մկրտիչ Կարապետյանի հետ զրույցում խոսում է իր կնոջ հիմնած ընկերության շուրջ աղմուկի, դատավորների վեթինգի, սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության շուրջ։ Նա ասում է՝ դատական իշխանության կողմից կա դիմադրություն հեղափոխությանը նույնքան, որքան պետական համակարգի կողմից։
9 հունվար, 2020 15:59 Այլ Հայաստան՝ լեռնաշղթաներից ու լեռնագագաթներից. քայլելով Տիգրան Վարագի հետ Տիգրան Վարագը (Շահբազյան) Armenian Geographic-ի հիմնադիրն է: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նա անդրադառնում է Հայաստանում լեռնային զբոսաշրջության խնդիրներին, նշում, որ հայկական լեռնաշղթաների ու լեռների գագաթներից բոլորովին այլ Հայաստան է բացվում: Վերջերս արշավախմբին էր միացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
9 հունվար, 2020 15:13 Մարալիկի ծննդատան փակումը ֆինանասական որևէ տնտեսում չի հետապնդում․ Արսեն Թորոսյան Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հունվարի 9-ի կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ Մարալիկի ծննդատան փակումը ֆինանասական որևէ տնտեսում չի հետապնդում, և ամեն բան արվում է նորածինների և մայրական մահացությունները կանխելու համար։
9 հունվար, 2020 15:11 Մենք միշտ պատրաստվում ենք վատթարագույնին․ Արմեն Գրիգորյան Կառավարության հունվարի 9-ի նիստից հետո Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսեց Իրան-ԱՄՆ առճակատման և Հայաստանի գործողությունների մասին։ 9 հունվար, 2020 12:34 Վարչապետն առաջարկում է քաղաքացիներին հնարավորություն տալ տեսանկարահանել ՀԴՄ չտրամադրողներին Կառավարության հունվարի 9-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց, որ ինչպես ճանապարհային խախտումների դեպքում, այնպես էլ ՀԴՄ չտրամադրելու դեպքում քաղաքացիների տեսանկարահանումները պետք է հիմք լինեն, որ հարկային մարմինները համապատասխան գործողություններ ձեռնարկեն։ 1 հունվար, 2020 15:58 Հարցեր՝ ԱԺ խմբակցությունների ղեկավարներին Ինչ են հասցրել անել ԱԺ խմբակցությունները 2019-ին, ինչ չեն հասցրել անել: Ինչը կհիշվի 2019-ից, հասցրել են արդյոք պատգամավորները գիրք կարդալ, և ինչպես կարելի է մեկ նախադասությամբ բնութագրել անցնող տարին: Այս հարցերի մասին ՍիվիլՆեթը զրուցել է Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչների հետ:
27 դեկտեմբեր, 2019 18:15 Սու-30-ներով կարող ենք խոցել հակառակորդի ստորգետնյա ու վերգետնյա բոլոր թիրախները. Արծրուն Հովհաննիսյան Հայաստան է ժամանել Ռուսաստանից գնված «ՍՈւ 30 ՍՄ» բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների խմբաքանակը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն համարում է «տարվա գլխավոր ձեռքբերումը»: Այսպիսով Հայաստանն առաջին անգամ լուրջ քայլ է կատարում կործանիչ ավիացիայի ստեղծման ուղղությամբ, որն ընդունակ է խոցել հակառակորդի ստորգետյա ու վերգետնյա բոլոր թիրախները՝ գրագետ գործածման պարագայում շրջանցելով ՀՕՊ համակարգերը: Թե ինչ մարտավարական ու ռազմավարական խնդիրներ են լուծելու նոր կործանիչները հնարավոր պատերազմի թատերաբեմում՝ ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանին պատմել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
25 դեկտեմբեր, 2019 11:59 Վանեցյան, ֆուտբոլ, Սերժ, ընդդիմություն. զրույց Ալեն Սիմոնյանի հետ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում անդրադառնում է ԱԱԾ նախկին տնօրեն և ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանի հետ իր հարաբերություններին, հայկական ֆուտբոլի վերջին զարգացումներին, 2019-ի իր գործունեությանը և օրենսդրական նախաձեռնություններին: