10 դեկտեմբեր, 2019 12:32 Հասարակությունը չի վստահում ՍԴ-ին, մենք այդ հարցը պիտի լուծենք․ Արարատ Միրզոյան ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը արտահերթ ելույթ ունեցավ Ազգային ժողովում, խոսեց Սահմանադրական դատարանի վստահության հարցը լուծելու ուղիների մասին։ 9 դեկտեմբեր, 2019 16:52 Ինչպես է Հայաստանից ապօրինի դուրս հանվել 10 միլիարդ դոլար Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանից հետաքրքրվում է Global Financial Integrity կազմակերպության հրապարակած այն տվյալով, ըստ որի՝ 2004-2013 թվականներին ՀՀ-ից ապօրինի դուրս է եկել 10 միլիարդ դոլար։ ԿԲ ներկայացուցիչը բացատրում է՝ խոսքը ոչ թե ՀՀ-ից արտահոսած հանցավոր փողերի, այլ արտահանման հոսքերի մեջ 10 միլիարդի շեղման մասին է։ 9 դեկտեմբեր, 2019 16:30 Առանց դատավճռի գույքի բռնագանձման օրենքը կօգնի ավելի ինտենսիվ վերադարձնել գողացված ակտիվները Գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների հարցով վարչության պետի տեղակալ Անդրանիկ Մանուկյանն ասում է՝ դատախազությունում այս տարի բացահայտվել է 61 միլիարդ դրամի պետությանը պատճառված վնաս, որից 3,3 միլիարդը վերականգված է։ Մանուկյանը պատասխանում է հարցին՝ նախկինում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ բացահայտելու հարցում կար արդյոք քաղաքական խոչընդոտ։

Անդրանիկ Մանուկյանը մասնակցում էր «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» համաժողովին Երևանում։
9 դեկտեմբեր, 2019 16:15 Պաշտոնյաները պետք է զգուշանան նվեր ընդունելուց․ Հայկուհի Հարությունյան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը Սիվիլնեթի հետ խոսում է պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող գույքի, ունեցվածքի, եկամտի հայտարարագրերի ոլորտում փոփոխությունների մասին, նշում, որ առաջիկայում կառավարությունը հավանության է արժանացնելու հայտարարագրերի նոր նմուշը։ Հարությունյանը անդրադառնում է նաև պաշտոնյաներին կատարվող նվիրատվությունների խնդրին։ 5 դեկտեմբեր, 2019 12:15 Դիզվառելիքի շուկայում կան նոր խաղացողներ, շաքարի շուկայում կենտրոնացվածությունն իջել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանին ներկայացնում է մրցակցության իրավիճակը ապրանքային շուկաներում։ Ըստ նրա՝ ՏՄՊՊՀ-ն այժմ չի գնում կտրուկ քայլերի տարբեր ապրանքային շուկաներում իրավիճակի փոփոխության ուղղությամբ, ավելի շատ ուղերձներ է հղում, որ տնտեսվարողները գործեն բարեխիղճ մրցակցության դաշտում: Սակայն, ըստ նրա, միջամտությունը չի ուշանալու և լինելու է շատ խիստ, եթե տնտեսվարող սուբյեկտները չփոխեն իրենց վարքագիծը։ 4 դեկտեմբեր, 2019 10:45 Խոստումներ և իրականություն. որքան փող է փոխանցվել «Հայաստան» համահայկական հիմնադրամին «Հեռուստամարաթոն-2019»-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքված շուրջ 10 մլն դոլարի խոստումը, որը 1 միլիոն դոլարով պակաս էր 2018-ի հեռուստամարաթոնի ընթացքում տրված խոստումներից, լայն հանրային արձագանք ստացավ: ՍիվիլՆեթին «Հայաստան» համայակական հիմնադրամի տրամադրած թվերից պարզ է դառնում, որ թելեթոնների ժամանակ նախապես խոստացված գումարներն ու փաստացի մուտքերը մշտապես տարբերվել են: 3 դեկտեմբեր, 2019 16:01 ԱԺ-ում որոշել են զբաղվել «Գազպրոմ Արմենիա»-ի, ՀԷՑ-ի և «Վեոլիա ջուր»-ի աշխատավարձերով ԱԺ-ում որոշել են զբաղվել հանրային ծառայություններ մատուցող «Գազպրոմ Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Վեոլիա ջուր» ընկերությունների աշխատավարձերով: Օրենսդական երկու նախաձառնություններ են դրվել շրջանառության մեջ, որոնց հեղինակները «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վարազդատ Կարապետյան են: Նախագծերից մեկով առաջարկվում է կանոնակարգել հանրային ծառայությունների ոլորտի աշխատակիցների աշխատավարձի չափը: Մյուս նախագծով առաջարկվում է նույն ոլորտում գործադիր բարձր պաշտոն զբաղեցնող անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագիր ներկայացնել:

Թե ինչպես կազդեն օրենսդրական առաջարկները այդ ընկերությունների աշխատանքի արդյունավետության վրա, ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը զրուցել է օրենսդրական նախաձեռնությունների համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի հետ:
3 դեկտեմբեր, 2019 14:25 Պատժիչ ջոկատները մնում են անպատիժ․ նախահեղափոխական բռնությունների հետքերով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի գրառումը՝ տարիներ առաջ քաղաքական շարժառիթներով բռնությունների բացահայտման մասին, բուռն քննարկում է առաջացրել։ Խառատյանը հիշեցնում է իր ու մի շարք այլ քաղաքացիների նկատմամբ նախկինում կատարված բռնությունների մասին և նշում, որ ԱԱԾ-ում և անվտանգության այլ մարմիններում գործել են խմբեր, որոնք վերնախավի հրահանգներով հաշվեհարդար են տեսել ոչ ցանկալի անձանց նկատմամբ։
Այս խմբերի մասին հետհեղափոխական շրջանում որևէ բացահայտում չի եղել, քաղաքական օրակարգում այս մասին անգամ խոսակցություն չկա:

ՍիվիլՆեթը հանդիպել է քաղաքական ենթատեքստ ունեցող բռնություններին զոհ դարձած մի քանի մարդկանց հետ։ Մարկ Գրիգորյանը, Դավիթ Պետրոսյանը և Վիլեն Գաբրիելյանը իրենց պատմությունները պատմել են «դեպքի վայրից»:
2 դեկտեմբեր, 2019 19:46 Երկաթի ռեինկարնացիան Հայաստանում կան ընկերություններ, որտեղ կարելի է հանձնել մետաղի ջարդոնը և դրա դիմաց գումար ստանալ։ ՍիվիլՆեթը հետևել է մետաղի ջարդոնի «ճակատագրին»՝ այն ճանապարհին, որ անցնում է որպես թափոն հանձնված մետաղը։ 2 դեկտեմբեր, 2019 13:17 Հայաստանի տնտեսական աճի կառուցվածքը դեռևս մնում է խնդրահարույց. Բաբկեն Թունյան Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ քննարկում է կառավարության տնտեսական քաղաքականությունը, տնտեսական աճի կառուցվածքը և տնտեսության զարգացման վերաբերյալ այլ հարցեր: Թունյանի կարծիքով՝ Հայաստանի տնտեսական աճի կառուցվածքը դեռևս մնում է խնդրահարույց։
29 նոյեմբեր, 2019 16:06 ՀՖՖ անդամների այս ցուցակով չի կարելի գնալ ընտրության․ Արման Սահակյան «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանը կարծում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամների այսօրվա ցուցակով չի կարելի գնալ ընտրության։ Բարձրագույն խմբի երեք ակումբներ հայտարարություն են տարածել, որին միացել են ևս երկուսը` կոչ անելով սկսել ՀՖՖ անդամների կազմի առողջացման գործընթաց։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Սահակյանը առաջարկում է չշտապել ֆեդերացիայի նոր նախագահի ընտրության հարցում, ազատվել կեղծ (ֆեյք) ակումբներից, որից հետո կազմակերպել ընտրություն, որպեսզի այն լինի լեգիտիմ և ընդունելի ակումբների և ֆուտբոլային հանրության համար։ 29 նոյեմբեր, 2019 13:03 Հայաստանը ցանկություն ունի հարաբերվել ամբողջական Սփյուռքը ներկայացնող մարմնի հետ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վենետիկի հայ համյանքի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը Սփյուռքի հետ հաղորդակցվելու խնդիր ունի, և կառավարության մտադրությունն է ունենալ այնպիսի կառույց, որը Սփյուռքի անունից հանդես գալու լեգիտիմություն կունենա։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվում նաև ներգաղթի հնարավորություններին և Հայաստան-Սփյուռք համագործակցությանը։ 2020-ին նախատեսվում է հրավիրել համահայկական ժողով՝ հստակեցնելու հարաբերությունները և առաջիկա տարիների անելիքները։