12 նոյեմբեր, 2019 12:00 Հայաստանը տարիներ շարունակ չորացվել է ներդրումներ անելու համար. Բագրատ Ասատրյան Հայաստանը տնտեսական տարին փակում է սպասվածից լավ, սակայն տնտեսության կառուցվածքում շարունակում են մտահոգիչ միտումներ նկատվել: Ցածր գնաճը տուգանում է տնտեսական աճի պտենցիալը, իսկ կապիտալ ծախսերի թերակատարումը խոսում է պետական ապարատի թույլ կարողությունների մասին: ԿԲ 1994-1998 թվականների նախագահ Բագրատ Ասատրյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ քննարկում է Հայաստանի տնտեսությունում առկա խոչընդոտներն ու հնարավորությունները։ 6 նոյեմբեր, 2019 16:41 Բանասերները դասադուլ են անում նախարարության որոշման դեմ «Պետք լինի՝ տարիներով դասադուլ կանենք». այսօր Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ էին հայտարարել` բուհական ծրագրերում հայոց լեզու, հայոց պատմություն և հայ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) որոշման հետ կապված: 23 հոկտեմբեր, 2019 10:23 10 ընդդիմադիր խումբ, որոնց կեցվածքը պայմանավորվում է նաև Փաշինյանի քայլերով Երեկ անդրադարձել էի քաղաքական այն ուժերին ու խմբերին, որոնք ամենօրյա ռեժիմով քննադատում են Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի ներքին և արտաքին քաղաքականությունը: Այդ սյունը բուռն քննարկման էր ենթարկվում սոցիալական ցանցերում: Երկրորդ հատվածում (կլինի նաև երրորդը՝ վաղը) մենք կառանձնացնենք ընդդիմադիր ևս 10 քաղաքական ուժերի ու շրջանակների, որոնց կեցվածքը պայմանավորվում է, գուցե՝ մեծապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս կամ այն քայլերով: Լրագրությունը, ինչպես քաղաքականությունը, մաթեմատիկա չէ և ոչ էլ ճշգրիտ գիտություն, և ինչպես երեկվա, այնպես էլ այսօրվա խմբերն ու շրջանակները կարող են լինել 10, 12 կամ ավելի: 22 հոկտեմբեր, 2019 12:21 10 խումբ․ ովքեր և ինչու են քննադատում Նիկոլ Փաշինյանին Հայաստանում հեղափոխական կամ հետհեղափոխական ցնծություն այլևս չկա, սակայն Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շարունակում է մնալ բարձր: Հանրային հարցումների արդյունքներ մեր ձեռքի տակ չկան, սակայն հասարակական տրամադրությունները ցույց են տալիս, որ եթե վաղը Հայաստանում լինեն համապետական ընտրություններ, Փաշինյանը և նրա թիմը կհաղթեին, ճիշտ է՝ ոչ 80 տոկոս, ինչպես Երևանի և ոչ էլ՝ 70 տոկոս քվեով, ինչպես 2018-ի դեկտեմբերի ԱԺ ընտրություններում: 14 հոկտեմբեր, 2019 11:08 Սորոսը Սերժի և Քոչարյանի ժամանակ Ընդհանրապես, կոռումպացված, ընտրություններ կեղծող, բռնի ուժով իշխանություն պահող կառավարությունների (ինչպիսին եղել են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգյանի կառավարությունները) թիվ մեկ թշնամին բաց հասարակությունն է: Բաց հասարակության պայմաններում են ջրի երես գալիս այդ կառավարությունների մութ գործերը: Ահա այդ պատճառով է նաև, որ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին աջակցող փոքր խմբերը կռիվ են տալիս կյանքի մայրամուտին մոտեցած Սորոսի դեմ:

Եվս մեկ ուշագրավ հանգամանք. Հայաստանին տասնյակ և հարյուր միլիոնավոր դոլարների դրամաշնորհներ տրամադրել են ամերիկյան, եվրոպական, ասիական տարբեր կառավարական և ոչ կառավարական կազմակերպություններ, ընդ որում, ինչպես Սորոսի հիմնադրամի դեպքում, տրվել են այն տարիներին, երբ իշխանության էին Քոչարյանն ու Սերժը:

Ինչո՞ւ են նախկին իշխանությունները շրջանառում Սորոսի և դրամաշնորհների թեման: Երկու հիմնական պատճառ կա մեր կարծիքով:
16 սեպտեմբեր, 2019 15:59 Նիկոլ Փաշինյանը՝ նախորդներին քաղաքական գնահատական տալու մասին Սեպտեմբերի 16-ին հրավիրված ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց նախորդներին քաղաքական գնահատական տալու մասին։ 16 սեպտեմբեր, 2019 15:53 100 փաստ Նոր Հայաստանի մասին - 2․ Նիկոլ Փաշինյան Սեպտեմբերի 16-ին հրավիրած մամուլի ասուլիսը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»։ Վիճակագրական նման 100 փաստ Փաշինյանը ներկայացրել էր նաև իր նախորդ՝ մայիսի 8-ին կայացած ասուլիսի ժամանակ։ 16 սեպտեմբեր, 2019 15:46 Ամուլսարի հարցում մենք մինչև վերջ պետք է գնանք ճշմարտության հետևից․ Նիկոլ Փաշինյան Սեպտեմբերի 16-ին հրավիրված ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված առաջին հարցը Ամուլսարի հանքի մասին էր։ «Ամուլսարի հարցում մենք մինչև վերջ պետք է գնանք ճշմարտության հետևից»,- ասաց վարչապետը և բացատրեց, թե ինչպես է տեսնում խնդրի լուծումը։ Նա նաև նշեց, որ անձամբ շահագրգռված է եղել Թեղուտի հանքի վերաբացմամբ։ 10 սեպտեմբեր, 2019 15:45 Արթուր Մեսչյանը՝ թամանյանական Երևանը վերադարձնելու մասին Սեպտեմբերի 10-ին Երևանի ավագանու հերթական նիստին քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, պատասխանելով ավագանու անդամների հարցերին, խոսեց Երևանի ճարտարապետական խնդիրների ու դրանց լուծման ուղղությամբ իր գործողությունների մասին։ «Այսօրվա դրությամբ Երևան քաղաքի սահմաններում ինչ որ հնարավոր է անել, որպեսզի մինիմալ զոհաբերությամբ կարողանանք ինչ որ բան խելքի բերենք, հավաստիացնում եմ ձեզ, մենք անում ենք, հակառակ դեպքում՝ ես ինչո՞ւ եմ այստեղ նստած»,- ասաց Մեսչյանը։ 7 սեպտեմբեր, 2019 19:27 «Այստեղ թէ՛ Ելեկտրական, թէ՛ Յոյսի Լոյս Կայ » Նամակ երկրէն
Վերջերս արտասահմանէն հին ընկեր մը եկած էր այցելութեան։ Յեղափոխութենէն ետք առաջին անգամ Հայաստան կ՚այցելէր եւ դեռ Երեւան ոտք չդրած՝ ամիսներ առաջ իսկ համոզուած էր, որ երկիրը դէպի անդունդ կը գլտորուի Այդպէս ըսած էին իրեն իր «բանիմաց» ընկերները։ Ամիսներ շարունակ, գրեթէ ամէնօրեայ հերթականութեամբ, կանոնաւոր կերպով, դիմատետրի իր ընկերներէն նիւթեր կը ստանար Հայաստանի աղիտալի վիճակին մասին։ Երբ կը հաւաքուէին համայնքային կեդրոն, միայն սարսափելի, ահաւոր վատ պատմութիւններ կը լսէր Հայաստանի մասին։ Հիմա երկու շաբաթ է Հայաստան էր, Երեւանէն զատ Արցախ եւ այլ շրջաններ գացած էր, եւ կը զարմանար, որ երկիրը ոչ միայն քարուքանդ չէ եղած, այլեւ համակուած է դրական energyով։
Եղբայր, այդքան ալ գէշ չէ եղեր Հոս չեկած անա՜նկ բաներ կը լսէի, անա՜նկ լուրեր կը ստանայի, որ եանի հեմէնհեմէն երկիրը ձեռքերնէս պիտի երթայ Ադրբեջանին եւ գէյերուն պիտի տան։ Ըսի ինչ կ՚լլայինչ չ՚ըլլար, հայրենիքնիս կորսնցնելէն առաջ երթանք մէյ մը տեսնենք Եկանք տեսանք, ամէն ինչն ալ տեղը տեղին է, աս ի՜նչ սուտեր կը տարածեն կոր դուրսեր
23 օգոստոս, 2019 14:20 ՀՀ կառավարության աջակցությամբ ընտրությունների վերահսկման նոր մշակույթ է մտնում Արցախ․ Հայկ Խանումյան Արցախի ընդդիմադիր՝ «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանն արձագանքել է ՀՀ կառավարության՝ օգոստոսի 22-ի որոշմանը՝ գումար տրամադրել Արցախում սեպտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար։ Նրա համոզմամբ՝ ՀՀ կառավարության աջակցությամբ ընտրությունների վերահսկման նոր մշակույթ է մտնում Արցախ, և դա կարևոր է: Այն նաև տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի ազատ ու թափանցիկ ընտրությունների երաշխավոր լինելու խոստման մեջ: 20 օգոստոս, 2019 11:37 Հավաքների ազատության լրջագույն և ծավալուն ոտնահարումներ․ հայտարարություն Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում խստորեն դատապարտել են ՀՀ ոստիկանության կողմից խաղաղ հավաքների իրավունքի ոտնահարումը օգոստոսի 19ին Ազգային ժողովի մոտ իրականացրած հավաքի ժամանակ։ Հայտարարությունը բաց է միանալու համար։
«2019թ օգոստոսի 19ին, առաջին անգամ՝ 2018թ հեղափոխությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան հավաքների ազատության լրջագույն և ծավալուն ոտնահարումներ, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է, որ երկրի ղեկավարությունը տա իր գնահատականը և վերանայի գործող պրակտիկան
2019թ օգոստոսի 19ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրականացնում էին խաղաղ հավաք՝ իրենց աջակցությունն արտահայտելու Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ պայքարի դուրս եկած Ջերմուկի և հարակից բնակավայրերի քաղաքացիներին, որոնք Բաղրամյան 26 հասցեում հանդիպում էին ՀՀ վարչապետի հետ Ոստիկանական ուժերը մի քանի շարքով պահպանում էին ՀՀ նախագահական նստավայրը՝ արգելելով քաղաքացիներին մոտենալ նստավայրի արդեն իսկ փակ դարպասներին, ինչը ստիպել էր քաղաքացիներին