7 օգոստոս, 2020 15:00 Հարցում. երեխայի սեռը էական չէ Երեխայի սեռը էական չէ, ասել է Հայաստանի բնակչության կեսից ավելին՝ 55%-ը։ Հայաստանցիների 34%-ը նախապատվությունը տվել է տղա երեխային և միայն 9%-ը՝ աղջիկ երեխային։ Թվերը խոսում են տղա երեխայի ավանդական նախապատվության կամ աղջիկ երեխա չնախընտրելու մասին։ Տվյալները Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն Հայաստանի (CRRC) 2019 թ․ Կովկասյան բարոմետրից են։
29 հուլիս, 2020 16:42 Ինչ են մտածում հայաստանցիները Ամուլսարի մասին Բնակչության 53%-ը հավանություն չի տալիս Ամուլսարում հանքարդյունաբերության իրականացմանը։ Ովքեր են ավելի շատ դեմ այս ծրագրին, և որն է մեր բնակչության համար ավելի կարևոր` ներդրումնե՞րը, թե՞ բնության պահպանումը՝ խոսում են թվերը։
22 հուլիս, 2020 15:04 Կորոնավիրուսը փոխել է տուրիստի ուղին Կորոնավիրուսի պատճառով աշխարհում զբոսաշրջիկների ժամանումները նվազել են՝ ապրիլին՝ 97%-ով, մարտին 55%-ով, իսկ մայիսին՝ 44%-ով, ինչի պատճառով ոլորտին հասցվել է 195 միլիարդ դոլարի վնաս։

Հունիսի 15-ի տվյալներով՝ աշխարհում արդեն 48 երկիր խստացումները թեթևացրել է, այսինքն՝ ընդհանուր ուղղությունների 22%-ն արդեն քիչ թե շատ բացվել է։
1 հուլիս, 2020 16:00 Համացանցը, որ խլում է ձեր կյանքի կեսը 2020ի հունվարի դրությամբ՝ համացանցի յուրաքանչյուր օգտատեր օրական միջինը 6 ժամ և 40 րոպե է անցկացնում առցանց։ Եթե օրական քնելու ութ ժամը հանենք, ստացվում է մեր արթուն կյանքի 40%ը համացանցում է անցնում։ Նյութում կարող եք դիտել, թե ինչ անհանգստություններ ունեն համացանցի օգտատերերն այսօր։ Աղբյուրը՝  Digital 2020 Global Overview Report։ 18 հունիս, 2020 13:57 Որոնք են աշխարհի երջանիկ երկրները, ուր է այնտեղ Հայաստանը Երջանկության 2020թ․ զեկույցի համաձայն՝ աշխարհում ավելի են շատացել բացասական էմոցիաները։ Մարդիկ դարձել են ավելի անհանգիստ, տխուր և ջղային։ Ցավոք, վերջին ինը տարվա ընթացքում դրական էմոցիաները այդչափ չեն ավելացել։ Փորձել ենք հասկանալ, թե ինչն է նպաստում երկրների երջանկությանը, ասել է թե՝ գտնել երջանկության գաղտնիքը։ Դիտե՛ք՝ խոսուն թվեր են։

Աղբյուրը՝ https://happiness-report.s3.amazonaws.com/2020/WHR20.pdf
31 մայիս, 2020 13:44 Ինչի՞ց են մարդիկ ամենաշատը մեռնում․ 10 պատճառ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ աշխարհում տարեկան 57 մլն մարդ է մահանում։ Ներկայացնում ենք մահերի տասը ամենամեծ պատճառների խմբերը։
22 մարտ, 2020 12:33 Ամուսնանում եք, ամուսնալուծվում, իսկ թվերը հետևում են ձեզ Հայաստանում 2019ին գրանցվել է 15 561 ամուսնություն և 3 879 ամուսնալուծություն։ Տասը տարի առաջվա՝ 2009ի համեմատ ամուսնությունները նվազել են 17%ով, իսկ ամուսնալուծությունները՝ աճել 37%ով։ Այլ երկրների համեմատ՝ Հայաստանում ամուսնալուծությունները շա՞տ են, թե՞ քիչ․ դիտե՛ք տեսանյութում։ Այս անգամ թվերը խոսում են ամուսնությունների և ամուսնալուծությունների մասին։ 21 փետրվար, 2020 15:30 Չիփս ուտող մեր երեխաները 1115 տարեկան յուրաքանչյուր հինգերորդ դեռահաս ամեն օր չիփս է ուտում։ Յուրաքանչյուր երկրորդ դեռահաս կամ դեռահասների կեսը օրական մի քանի անգամ քաղցրավենիք է օգտագործում։ Փոխարենը, մեր երեխաները քիչ միրգ ու բանջարեղեն են ուտում։ Խնդիրը հրատապ լուծում է պահանջում։ Տվյալները «Հայաստանի դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի 2019թ հրապարակված հետազոտությունից» են, որն իրականացրել է «Արաբկիր» բժշկական կենտրոնը։
#ԹվերըԽոսումեն
12 փետրվար, 2020 11:12 Հայաստանի հողերը, որ կարոտում են տերերին Հայաստանում հող ունեցող բնակչության 22%-ը գյուղատնտեսությամբ չի զբաղվում, քանի որ հող մշակելը ձեռնտու չէ։ Հաջորդ պատճառը ոռոգման բացակայությունն է՝ 19%։ Հող ունեցող բնակչության 16%-ն էլ ասել է, որ հողը մշակելու գումար չունի։

30 հունվար, 2020 14:09 Լվա՛ ատամներդ, խորհուրդ են տալիս թվերը 11-15 տարեկան հարցված դպրոցականների միայն 47%-ն է ատամները օրը մեկ անգամից ավելի մաքրում։ Տվյալները Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագիծ 2019-ի միջազգային հետազոտությունից են, որը կանոնավոր իրականացվում է աշխարհի 49 երկրներում։ Ըստ միջազգային համեմատության՝ դպրոցականների բերանի խոռոչի հիգիենայի մասով Հայաստանի ցուցանիշները զիջում են թե՛ 49 երկրների միջին (67%), թե՛ եվրոպական երկրների միջին ցուցանիշներին։

#ԹվերըԽոսումեն
22 հունվար, 2020 14:00 Ճանապարհային պատահարներ․ Հայաստանի դառը թվերը Հայաստանում միայն անցած տարի ճանապարհատրանսպորտային պատահարներից միջինը գրեթե ամեն օր մարդ է մահացել։ 2018-ին միջինը օրական գրանցված 11 պատահարից մեկը, փաստորեն, մահով է ավարտվել։ Դիտե՛ք՝ Թվերը խոսում են Հայաստանում ՃՏՊ-ների մասին։ Նաև տեսե՛ք, թե այլ երկրներում ինչ վիճակագրություն է։
14 հունվար, 2020 11:00 Ծնողներից հետզհետե հեռացող երեխաները Հայաստանում 11-ից 17 տարեկան երեխաները մեծանալուն զուգընթաց հետզհետե ավելի քիչ են շփվում ծնողների հետ։ Հարաբերությունները հոր հետ ավելի բարդ են, հատկապես՝ աղջիկների համար։ Այս անգամ թվերը խոսում են ծնող-երեխա փոխհարաբերությունների մասին։ Տվյալները Արաբկիր բժշկական համալիրի իրականցրած «Հայաստանի դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի 2019թ-ի ազգային հետազոտությունից են»։ 30 դեկտեմբեր, 2019 13:49 Big Mac, խաչապուրի, ՏՈԼՄԱ․ գների պարը՝ 2005-ից ի վեր Բրիտանական The Economist հանդեսն ունի Big Mac ինդեքսը, որով տարբեր երկրներում հաշվարկում է մարդկանց գնողունակությունը: Վրաստանում էլ հաշվում են իրենց «Խաչապուրի» ինդեքսը։ ՍիվիլՆեթը որոշել է Հայաստանի համար հաշվարկել ՏՈԼՄԱՅԻ ԻՆԴԵՔՍԸ, որի նպատակն է մատչելի նկարագրել գնային փոփոխությունները: