8 դեկտեմբեր, 2019 13:00 Մեր երեխաները, որ ալկոհոլ են օգտագործում Հայաստանում 2018-ին կրկնակի ավելացել է գարեջուր օգտագործող 17 տարեկան տղաների թիվն ու գինի օգտագործող 15-17 տարեկան տղաների թիվը։ Վերջին մեկ ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ հարբել է 15 և17 տարեկան յուրաքանչյուր 8-րդ տղան։ 1 դեկտեմբեր, 2019 14:32 Դպրոցի բուֆետում ուտելու ի՞նչ կա Երևանում ուսումնասիրված դպրոցների բուֆետների 40%-ը և մարզային դպրոցների բուֆետների 60%-ը անուցում կազմակերպելու համար անընդունելի պայմաններ են ունեցել։ Բուֆետների 70%-ում հացաբուլկեղեն է վաճառվել, 60%-ում պետական արտադրության քաղցրավենիք, 52%-ում` հրուշակեղեն ու կոնֆետներ, 52%-ում` մրգային հյութեր։ Ցավալի է, բայց դպրոցի բուֆետներում մեծամասամբ վաճառվում է այնպիսի սնունդ, որ երեխաներին չի կարելի, օրինակ՝ նրբերշիկով ու ապխտած մսով բրդուճներ, տապակած կարկանդակներ, չիպսեր և այլն։ Հայաստանում «Դպրոցներում սնուցման կազմակերպման գնահատում - 2017» զեկույցում ուսումնասիրված 80 դպրոցներից միայն 34%-ում բուֆետ կա։ Հետազոտությունն իրականացվել է Օքսֆամ Հայաստանյան մասնաճյուղի կողմից՝ ՀՀ առողջապահության նախարարության և Մոր և մանկան առողջության հայկական դաշինքի համագործակցությամբ։
19 նոյեմբեր, 2019 12:00 Հայաստանում ընտանիքների կեսը ձմռանը մրսում է Հայաստանում նյութական ծայրահեղ զրկվածության աստիճանը 40% է: Այս նույն ցուցանիշը Բուլղարիայում 32% է, Ռումինիայում՝ 24%, Հունաստանում՝ 22%, Լիտվայում՝ 14%, իսկ Եվրամիության միջինն ընդամենը 8% է: 7 նոյեմբեր, 2019 16:30 Կանայք, խաղաղությունն ու անվտանգությունը․ Հայաստանն ու աշխարհը «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» գլոբալ ցուցիչը չափում է կանանց բարեկեցությունը, նրանց հզորությունը ընտանիքում, համայնքում և ընդհանուր հասարակության մեջ: Այս ցուցիչով Հայաստանը 167 երկրների շարքում 82-րդ հորիզոնականում է, ինչը փաստում է, որ Հայաստանում կանանց մասնակցության, արդարության ու անվտանգության համար դեռ շատ աշխատանք կա անելու: Իսկ թվերը հուշում են ավելի մեծ խնդիրների մասին ու ցույց տալիս անհրաժեշտ ուղղությունը: 15 հոկտեմբեր, 2019 17:32 Որքա՞ն են ուտում Հայաստանի ապահովներն ու անապահովները Հայաստանում բնակչության ամենահարուստ խմբի մեկ բնակիչը ամսական մոտ 5 անգամ ավելի շատ ձկնամթերք, 4 անգամ ավելի շատ միրգ, 3 անգամ ավելի շատ միս, 2 անգամ ավելի շատ բանջարեղեն ու պանիր, 2 անգամ ավելի շատ կաթ ու մածուն է ուտում, քան ամենաանապահով խմբում ապրող բնակիչը: Դիտե՛ք տեսանյութում, թե ամսական ինչ ու միջինը որքան է ուտում Հայաստանի մեկ բնակիչը: 30 սեպտեմբեր, 2019 17:30 Աշխատանքը հօդս է ցնդում շոգից Աշխարհում միլիոնավոր բնակիչների համար շոգն անտանելի է, իսկ տնտեսության համար՝ վտանգավոր․ փաստում է Աշխատանքի միջազգային կազմակերպության «Աշխատելով տաքացող երկրագնդում» նոր հետազոտությունը: Այսպես, 24–26°C աստիճան շոգը նվազեցնում է աշխատողների արտադրողականությունը: 33–34°C աստիճանի դեպքում աշխատողը կորցնում է իր արտադրողականության 50 տոկոսը։
1 սեպտեմբեր, 2019 15:58 Բնակարանի հիմնանորոգում․ ինչ են ասում թվերը Խոհանոցի, սառը ջրի, ողողվող զուգարանի և լոգարանի միաժամանակյա առկայություն գրանցվել է գյուղական բնակավայրերի միայն 10% ընտանիքներում, իսկ քաղաքային բնակավայրերում՝ 90%: Մինչդեռ 2017-ի տվյալներով՝ ընտանիքների միայն 2%-ը կամ 17 800-ն է կարողացել վերանորոգել իր կացարանը վերջին մեկ տարվա ընթացքում:
25 օգոստոս, 2019 14:32 Կանխատեսումները չեն հավատում Հայաստանի բնակչության աճին Հայաստանի բնակչությունը 2019թ․ հունվարի դրությամբ կազմում է 2 965 300 մարդ. սա, օրինակ, 2017-ի տարեսկզբի համեմատ քիչ է 20 800 մարդով: Ըստ կանխատեսումների՝ 2050-ին ավելի ենք քչանալու։
21 հուլիս, 2019 15:21 Հայաստանը՝ թմրամոլների քառապատկված թվով Հայաստանում 2019-ի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված թմրամոլների թիվը 6 951 է: 10 տարի առաջվա համեմատ հաշվառված թմրամուլների թիվն աճել է 4 անգամ: 14 հուլիս, 2019 20:17 Որքանո՞վ ենք գրկաբաց ներառական կրթությանը Հայաստանում հարցվածների միջինը 90%-ը նշել է, որ իրենց երեխայի խումբ կամ մանկապարտեզ հաշմանդամություն ունեցող երեխաներ չեն հաճախում: Հարցվածների 15%-ը նշել է, որ բացասաբար կվերաբերվեին, եթե իրենց երեխայի խումբ կամ մանկապարտեզ հաճախեին հաշմանդամություն ունեցող երեխաներ: Ներառական կրթության նկատմամբ բացասական այս ընկալումն ավելի շատ հանդիպում է Կոտայքի (24%), Շիրակի՝ (22%) և Գեղարքունիքի (20%) մարզերում։ Տվյալները Հայաստանում նախադպրոցական կրթության մատչելիության 2017թ. հետազոտությունից են:
7 հուլիս, 2019 17:28 Պատվաստումներ, վախեր և իրականություն Հայաստանում մարդկանց 21%-ը լիովին կամ ինչ-որ չափով համաձայն չէ, որ պատվաստումներն անվտանգ են: Սա աշխարհի միջին 7% ցուցանիշը գերազանցում է երեք անգամ: Ու եթե աշխարհում մարդկանց միայն 5%-ը համաձայն չէ, ապա Հայաստանում մարդկանց 12%-ը համաձայն չէ պատվաստումների արդյունավետության մեջ: Լավն այն է, որ Հայաստանում ծնողների 89%-ը պատվաստել է իրենց երեխաներին: Այս ցուցանիշը գուցե ոչ այդքան վատ, սակայն ոչ բավարար ցուցանիշ է:

Տվյալները Գելլափի «Գլոբալ մշտադիտարկման/մոնիտորինգ» 2019թ․ հետազոտությունից են, որն իրականացվել է աշխարհի 140 երկրներում:
28 հունիս, 2019 16:50 Բռնության տնտեսական հետևանքները՝ թվերով Ըստ 2019 Գլոբալ խաղաղության ցուցիչի՝ Հայաստանը 163 երկրների շարքում 118-րդ երկիրն է: Հարևան Վրաստանը մեզնից ավելի խաղաղ է գնահատվել՝ տեղավորվելով 99-րդ հորիզոնականում: Իսկ մնացած հարևանները պակաս խաղաղ են, օրինակ, Ադրբեջանը՝ 130-րդ, Թուրքիան՝ 152-րդ և Ռուսաստանը՝ 154-րդ հորիզոնականում է: Այսպես էլ ապրում ենք այս վտանգավոր տարածաշրջանում...
9 հունիս, 2019 14:16 Հայաստանցիներն ու Շենգենը․ թվերով 2018թ․ եվրոպական երկրների հյուպատոսությունները Հայաստանից ստացել են 59 012 շենգեն վիզայի դիմում: Ո՞ր երկրներ են մեկնել ու ո՞ր դեսպանատներից են ամենաշատը վիզայի մերժում ստացել Հայաստանի քաղաքացիները: Տվյալները Եվրամիության պաշտոնական վիճակագրությունից են: