15 ապրիլ, 2019 14:55 Գործազուրկ հայ երիտասարդները Հայաստանում տասը երիտասարդից չորսը տնտեսապես ոչ ակտիվ է: Եթե երիտասարդ կանայց 54%-ն է տնտեսապես ոչ ակտիվ, ապա տղամարդկանց՝ 27%-ը: Երիտասարդների 17%-ն աշխատանք չունի և չի էլ փնտրում: 7 ապրիլ, 2019 17:26 Երևանի փոքրացած թոքերը 2017-ի տվյալներով՝ Երևանի 30 տոկոսը կամ 862 հա, կանաչ զանգված է՝ մարգագետիններ, փողոցի երկայնքով շարված ծառեր, այգիներ, պուրակներ և այլն: 1990թ․ Երևանի կանաչ տարածքը կազմել է 908 հա։ Աշխարհի ամենականաչ քաղաքը Մոսկվան է, որի տարածքի 54 տոկոսը կանաչ է։ 31 մարտ, 2019 12:10 Փոքր և միջին բիզնես․ որքանով են (դժ)գոհ վարկերից ՓՄՁների 68%ն ասել է, որ ունի ֆինանսական ռեսուրների ներգրավման կարիք Սակայն հարցմանը մասնակցած ձեռնարկությունների 64%ն ընդհանուր առմամբ բավարարված չէ շուկայում առկա բիզնեսի ֆինանսավորման պայմաններից Առավել բացասական են գնահատվել վարկի տոկոսադրույքի և այլ միջնորդավճարների, գրավի վերաբերյալ պահանջների, երաշխավորներ ներկայացնելու պահանջի և երաշխավորների թվի, երաշխավորի գույքի և եկամտի վերաբերյալ պահանջների պայմանները
 
24 մարտ, 2019 11:58 Հայաստանում օրական 17 կին ֆիզիկական կամ սեռական բռնության է ենթարկվել 2018 թվականի ընթացքում Հայաստանի քննչական կոմիտում քննվել է ընտանիքում բռնության վերաբերյալ 519 քրեական գործ՝ նախորդ տարվա 458-ի դիմաց: Այսինքն՝ նախորդ տարվա համեմատ 13%-ով աճ է գրանցվել: Ուսումնասիրությունների արդյունքում հայտնի է դարձել, որ ընտանիքում գրանցված հանցագործությունների մեծ մասը կատարվել է ամուսնու կողմից:

#թվերըխոսումեն
17 մարտ, 2019 16:11 332 145 տղամարդ Հայաստանում կարող է վաղաժամ մեռնել Հայաստանում ծխախոտի օգտագործման ցուցանիշները անհանգստացնող են: Տղամարդկանց 61%-ը ծխում է, ի դեպ նրանց 59%-ը ամեն օր է ծխում: Ավելին՝ ամեն օր ծխող տղամարդկանց 60%-ից ավելին նշել է, որ օրական միջինը ծխում է 15-24 գլանակ, իսկ 23%-ը նշել է, որ օրական ծխում է 25-ից ավելի գլանակ, այսինքն՝ մի տուփ ու հինգ հատ:
24 փետրվար, 2019 17:40 ՏՏ ոլորտի աճն ու խնդիրները՝ թվերով Հայաստանում ծրագրավորման ոլորտի առաջին մասնավոր տեղական ձեռնարկությունը հիմնվել է 1987թ․:

2018թ․ Հայաստանում արդեն գործում է մոտ 800 ՏՀՏ ընկերություն։ Հարցված ընկերությունների 44%-ի պատասխանների համաձայն՝ ֆինանսական ռեսուրսների դժվար հասանելիությունը և պետական, հասարակական կազմակերպությունների կողմից աջակցության պակասը խոչընդոտում են այս ոլորտի աճին։ Հարցված ընկերությունների պատասխանների համաձայն՝ հարկային և մաքսային ընթացակարգերը 2018թ․- խոչընդոտել են ընկերությունների ⅓-ի զարգացմանը:
17 փետրվար, 2019 18:51 Հայաստանյան ամուսնություններն ու սեռական կյանքը՝ թվերով 2018թ․ Հայաստանում գրանցվել է 14 822 ամուսնություն: Ամուսնությունների թիվը այս տարի 2017թ. համեմատ նվազել է 3%-ով, իսկ 2016թ-ի համեմատ՝ 9%-ով:
10 փետրվար, 2019 18:51 Որքան էինք ծախսում 13 տարի առաջ և որքան՝ հիմա Հայաստանում 2017թ․ մեկ մարդը միջինը ամսական ծախսել է 44 000 դրամ: 2004թ․ համեմատ սա ավելի քան երկու անգամ շատ է: Այս ընթացքում էապես ավելացել են կոմունալ վճարները՝ 6 անգամ: 7 անգամ էլ ավելացել է կապի վրա ծախսվող գումարը: Դիտե՛ք, թե ինչպես են փոխվել գները, և ինչի վրա ինչքան ենք ծախսում: Ազգային վիճակագրական կոմիտե: 3 փետրվար, 2019 17:37 Որքա՞ն են ապրում հայաստանցիները և ովքե՞ր են աշխարհում ամենաերկարակյացները Հայաստանում այսօր կյանքի սպասվող տևողությունը 75 տարի է: Մեր ցուցանիշը աշխարհի միջին 72 տարի ցուցանիշից բարձր է, բայց զիջում է Եվրոպական երկրների կյանքի սպասվող 78 տարի տևողությանը:Ի դեպ, 1960թ․ համեմատ Հայաստանում կյանքի սպասվող տևողությունն ավելացել է 9 տարով: 29 հունվար, 2019 11:42 Կես տարում Հայաստան է ներմուծվել երկու անգամ շատ ավտոմեքենա 2018-ի առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 26,410 մարդատար ավտոմեքենա: 2017-ի առաջին կիսամյակի համեմատ սա համարյա 2 անգամ շատ է: Ի դեպ, գներն էլ են մի փոքր բարձրացել: Եթե 2017-ին ներմուծված մեկ մեքենայի միջին արժեքը 3,850 ԱՄՆ դոլար, ապա 2018-ին ներմուծվածի միջին գինը՝ 4,060 դոլար է կազմել: 23 հունվար, 2019 11:48 Երբ աշխատանքային օրը վեց ժամ է Հայաստանում հարցվածների 27%-ը նշել է, որ օրական ութ ժամից ավելի է աշխատում: Ի դեպ, 10 հարցվածից մեկն ասել է, որ օրական աշխատում է ավելի քան 12 ժամ:
Ըստ Լանսետ ամսագրի հետազոտության՝ շաբաթական 55 և ավելի ժամ աշխատանքը մեծացնում է սրտի իշեմիկ հիվանդությունների և ինֆարկտի հավանականութունը: Ավելին, երկար աշխատելը կարող է գիրութան, դիաբետի և դեպրեսիայի պատճառ դառնալ: ՏՀԶԿ երկրներից ամենակարճն աշխատում են Նիդեռլանդներում՝ միջինը օրական 6 ժամ:
13 հունվար, 2019 14:01 Տասը թիվ Հայաստանում մանկական աղքատության վերաբերյալ Հայաստանում այսօր 214,000 երեխա աղքատ է, որից 15,000 երեխա՝ ծայրահեղ աղքատ:
Մի շարք բացարձակ թվերով ներկայացնենք, թե ինչ է մանկական աղքատությունը ու քանի երեխայի վրա է դա տարածվում: