2 սեպտեմբեր, 2018 19:38 Աշխարհում լավագույն կենսաթոշակային համակարգեր ունեցող երկրները Ո՞ր երկրում է ձեռնտու անցնել թոշակի։ Իհարկե, դա մեր ընտրության հարցը չէ։ Բայց տեսնենք, թե աշխարհում ամենալավը ո՞ր երկրներն են հոգ տանում իրենց թոշակառուների մասին և կամ ո՞ր երկրների քաղաքացիներն են արդեն այսօր մտածում իրենց արժանապատիվ ծերության մասին:
1 սեպտեմբեր, 2018 10:43 Հայաստանի դպրոցները` թվերով Ի՞նչ գիտենք Հայաստանի դպրոցների մասին: Քանի՞ դպրոց ունենք և քանի՞ աշակերտ է սովորել 2017/2018 ուսումնական տարում: Ի՞նչ վիճակում են այսօր դպրոցները: Ներկայացնում ենք Հայաստանի դպրոցների մասին խոսող մի քանի թվեր:
24 օգոստոս, 2018 11:43 Սիրիահայերի կյանքը Հայաստանում 2011-2016 թվականներին 22 000 սիրիահայ է եկել Հայաստան: Նրանցից 15 465-ը ստացել է Հայաստանի քաղաքացիություն:Հարցված սիրիացիների միայն 6 տոկոսն է նշել, որ բավարար գումար ունի իր բնակության և սննդի հարցերը հոգալու համար, մինչդեռ 84 տոկոսը նշել է, որ ֆինանսական խնդիրներ ունի: 30 հուլիս, 2018 15:39 Ինչ ենք մտածում ԼԳԲՏ անձանց մասին Հայաստանում հարցված յուրաքանչյուր երրորդ բնակիչ ասել է, որ հոմոսեքսուալությունը սխալ ծնողավարման արդյունքում է առաջանում: Հարցվողների 20%-ն էլ ասել է, որ գիտնականներն այս հարցի պատասխանը դեռ չունեն: 15%-ն էլ ասում է, որ դա կապված է տղամարդկային և կանացի հորոմնների հետ: Մեծությամբ չորրորդ խումբը՝ 12%-ն է միայն ասում, որ դա անձնական որոշում/ընտրություն է։ Տվյալները «Հասարակական վերաբերմունքը ԼԳԲՏ անձանց նկատմամբ Հայաստանում 2016թ․» հետազոտությունից են, որն իրականացրել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (CRRC): 13 հուլիս, 2018 12:18 Գինին ու մենք․ որքան ենք խմում և որքան՝ արտադրում Հայաստանի մեկ բնակիչը միջինը տարեկան 9 լիտր գինի է խմում: Համեմատության համար, Վրաստանի մեկ բնակիչը սպառում է 20 լիտր գինի, իտալացին՝ 34 լիտր։ Իսկ միջին ֆրանսիացի ու պորտուգալացին տարեկան խմում են 43 լիտր գինի:
28 հունիս, 2018 16:19 Ինչը կարող է կանգնեցնել արտագաղթը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից կազմակերպված այս հետազոտությունը փորձել է պատասխանել կարևոր հարցի՝ ինչը կարող է կանգնեցնել արտագաղթը: Պարզվել է, որ որոշակի մասնագիտական վերապատրաստում անցած մարդիկ ավելի քիչ են հակված արտագաղթելուն: Գյուղատնտեսական սուբսիդիաներ ստացած մարդիկ ավելի քիչ են արտագաղթում կամ պլանավորում արտագաղթել: Իսկ արդյունավետ կրթական սքոլարշիփային համակարգը կարող է մեծ ազդեցություն ունենալ արտագաղթը կանգնեցնելու վրա:
5 ապրիլ, 2018 16:05 Ինչն են կարևորում Հայաստանի երիտասարդները Հայաստանյան երիտասարդների կյանքում ծնողների դերը շատ կարևոր է, այն աստիճան, որ հարցված երիտասարդների 88%-ն անվերապահորեն նշում է, որ իր կյանքի հիմնական նպատակը ծնողներին հպարտանալու առիթներ տալն է: 29 մարտ, 2018 15:16 Ծանոթացե՛ք Անուշի հետ Անուշը Հայաստանի միջին վիճակագրական իգական սեռի ներկայացուցիչ է: ՍիվիլՆեթի Ժաննա Ուլիխանյանը, ուսումնասիրությունների և հարցումների հիման վրա, ներկայացնում է` ով է Անուշը, ինչպես է անցկացնում իր օրը:
5 մարտ, 2018 12:15 Մանկական մահացություն․ թվեր և պատճառներ Հայաստանում յուրաքանչյուր օր մինչև 5 տարեկան 1 երեխա է մահանում/չի ապրում՝ ըստ Ազգային վիճակագրական ծառայության: Մինչև հինգ տարեկան երեխաների մահացությունն ամենաբարձրն է Շիրակում, Տավուշում և Սյունիքում: 22 փետրվար, 2018 14:13 Հարուստներ և աղքատներ. խորացող անհավասարություն Հայաստանում մարդկանց ամենահարուստ 10%-ը 18 անգամ ավելի շատ եկամուտ ունի, քան ամենաաղքատ 10%-ը: Ներկայացնում ենք Ազգային վիճակագրության թվերը և փորձում հասկանալ՝ Հայաստանի բնակիչներն ինչքան եկամուտ ունեն: 8 փետրվար, 2018 13:22 Երեխաների կարծիքով…. Հայաստանում երեխաները կարծում են, որ ավելի շատ քայլեր է պետք ձեռնարկել հաշմանդամություն ունեցող երեխաների՝ բոլոր ոլորտներում մասնակցությունն ապահովելու համար, խոցելի խմբերի երեխաների համար մյուս երեխաների հետ հավասար հանրավորություններ ապահովելու համար, մանկական աղքատության պայմաններում ապրող երեխաներին օգնելու համար: 12 հունվար, 2018 14:50 Որքա՞ն կալորիա ստացանք Ամանորին Ահա և անցան տոները, սակայն հետևանքները բոլորս էլ զգում ենք: Այս անգամ փորձել ենք հաշվել,թե որքան սնունդ և կալորիա է ստանում միջին հայաստանցին ամանորյա տոներին: Միջինը հունվարի 1-4 մենք հյուր ենք գնում երկու տուն: Մեր տան հետ հետ հաշված՝ ստացվում է մենք օրական ուտում ենք երեք տարբեր տներում: