3 հունիս, 2017 21:16 Հավատ, հույս, սեր և թվեր Հայաստանում գրեթե բոլորը հավատում են Աստծուն, սակայն ամեն օր աղոթում է հարցվածների մոտ կեսը: 5 հարցվածից 1-ն ասել է, որ ամենաքիչը յուրաքանչյուր ամիս Աստվածաշունչ է կարդում, իսկ իր հավատքով կամ Աստծո տեսակետներով ամսական կիսվում է յուրաքանչյուր 3-րդը: 26 մայիս, 2017 16:04 Մամուլի դեմ հարձակումները՝ թվերով 2016-ին Խոսքի ազատության պետական կոմիտեն Հայաստանում արձանագրել է ֆիզիկական բռնության 10 դեպք, որոնցում տուժել են 26 լրագրող ու օպերատոր, ԶԼՄ-ների ու դրանց աշխատակիցների նկատմամբ այլ ճնշումների 52 փաստ, ինչպես նաև տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի 33 խախտում։
18 մայիս, 2017 18:04 Միգրացիա․ ինչո՞ւ և ո՞ւր են նախընտրում հեռանալ երիտասարդները Հայաստանում յուրաքանչյուր 3-րդ հարցված երիտասարդ ծրագրում է մեկնել Հայաստանից, իսկ յուրաքանչյուր 4-րդը ՝ Հայաստանում փոխել բնակության վայրը։ Թե՛ ներքին, թե՛ արտաքին միգրացիայի համար երիտասարդները նշել են հետևյալ պատճառները՝ ավելի բարեկեցիկ կյանքին ձգտելը, աշխատանքի ավելի լավ հնարավորություններ ունենալը, ավելի լավ կրթություն ստանալու հնարավորությունը: Տվյալները «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի «Անկախության սերունդ 2016» հետազոտությունից են։ 11 մայիս, 2017 14:40 Երևան և մարզեր․ որտե՞ղ են մարդիկ ավելի բավարարված կյանքից Հայաստանում յուրաքանչյուր 3-րդն ապրում է Երևանում: Երևանում ապրելը մարդու երջանկության վրա գրեթե չի ազդում: Ըստ Կովկասյան բարոմետր 2015-ի՝ Երևանում ապրողների 27%-ն է ասել, որ չափազանց երջանիկ է, իսկ մյուս քաղաքներում և/կամ գյուղերում ապրող մարդկանց մի փոքր ավելի շատ՝ 29%-ն է ասել, որ չափազանց երջանիկ է: Ի՞նչ տարբերություններ կան և կա՞ն, արդյոք, Երևանում և այլ քաղաքներում ու գյուղերում ապրողների միջև: 4 մայիս, 2017 11:21 Հայաստան և Վրաստան․ զբոսաշրջային համեմատություն՝ թվերով Հայաստան 2016-ին 1,2 մլն զբոսաշրջիկ է ժամանել, և զբոսաշրջությունից Հայաստանը 2016-ին ստացել է $936 մլն դոլար հասույթ: Վրաստան 2016-ին կրկնակի ավելի զբոսաշրջիկ է ժամանել՝ 2,3 մլն մարդ: Եվ հարևան երկիրը կրկնակի ավելի հասույթ ունի զբոսաշրջությունից: ՍիվիլՆեթը փորձել է հասկանալ՝ ինչով է Հայաստանը զիջում կամ գերազանցում Վրաստանին՝ ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի 2017-ի գնահատականի:
19 ապրիլ, 2017 17:55 Չենք վստահում ո՛չ օտարներին, ո՛չ հայերին Հայաստանում երիտասարդները վստահել չեն սիրում։ Նրանք չեն վստահում այլ կրոն դավանող մարդուն, քաղաքական գործիչներին, կրոնական գործիչներին, քաղաքական այլ հայացք ունեցողներին, օտարերկրացիներին։ Ավելի շատ վստահում, քան չեն վստահում հայերին և իրենց հարևաններին։ Տվյալները «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի «Անկախության սերունդ 2016թ.» 10 ապրիլ, 2017 12:41 Դպրոցի բացը՝ կրկնուսույցների հացը Հայաստանում ավագ դպրոցում վճարովի պարապմունքների հաճախող աշակերտների թիվը բավական բարձր է` գրեթե յուրաքանչյուր 2-րդը վճարովի պարապմունքների է մասնակցում: Պարապմունքների կարիք լինում է՝ սկսած 2-րդ դասարանից։ Տվյալները «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության կրթության համակարգում կոռուպցիոն ռիսկերի գնահատման զեկույցից են։ 28 մարտ, 2017 12:30 Աշխարհի ամենաուժեղ անձնագրերը Passport Index 2017 հետազոտության համաձայն՝ Հայաստանը 199 երկրների ցուցակում 132-րդ հորիզոնականում է և ազատ ճամփորդելու 60 միավոր ունի: Հայաստանի անձնագրով քաղաքացին կարող է 29 երկիր այցելել՝ առանց վիզայի, իսկ 31 երկիր՝ վիզան ստանալով ժամանելու պահին։ Հայաստանի քաղաքացիներն ազատ կարող են գնալ Հաիթի, Ինդոնեզիա, Արգենտինա, Բրազիլիա, Մալայզիա և այլն։ 21 մարտ, 2017 16:51 Թվերը խոսում են. Ինչու հայաստանցիները չեն վստահում դատարաններին Հայաստանում հարցվածների ճնշող մեծամասնությունը համարում է, որ դատարանի որոշումները հազվադեպ են արդար, հասկանալի և հազվադեպ են խնդիրը լուծում։ Հարցվողների մեծամասնությունը դատարան կդիմի ամենավերջում, եթե այլ տարբերակ չունենա։ Տվյալները Եվրամիության աջակցությամբ իրականացված «Արդարադատության ոլորտի վերաբերյալ հանրության կարիքները և ակնկալիքները Հայաստանում» հետազոտությունից են։ 15 մարտ, 2017 12:08 Ապրիլից առաջ․ երիտասարդներն ու ընտրությունները Հայաստանում հարցված երիտասարդների 67%-ը համարում է, որ իր ձայնն ընդհանապես չունի կամ քիչ նշանակություն ունի ընտրության արդյունքների վրա։ Գուցե դա է պատճառը, որ քաղաքում ապրող երիտասարդների 65%-ը, իսկ գյուղերում ապրողների 49%-ը ասել է, որ չի մասնակցելու ընտրությանը կամ ոչ մեկին չի ընտրելու։ Իմիջիայլոց, որքան բարձր է հարցվողի կրթական մակարդակը, այնքան ավելի շատ են նրանք հակված ոչ մեկին չընտրելու և/կամ ընտրություններին չմասնակցելու։ 9 մարտ, 2017 16:57 Կրթություն՝ նաև օժիտի դիպլոմի համար Կրթությունը չշարունակելու գլխավոր պատճառը ստացած գիտելիքի մակարդակից բավարարված լինելն է։ Երկրորդ գլխավոր պատճառը ֆինասների անբավարարությունն է։ Երիտասարդների 10%-ը վստահ չէ, որ կրթությունն ավելի լավ ապագա կապահովի, իսկ 7%-ն էլ պատրաստվում է մեկնել ապրելու այլ երկիր։ 28 փետրվար, 2017 12:46 Հայ երիտասարդների համար հայրենասիրությունը նորաձև չէ Հայաստանում 14-29 տարեկան երիտասարդները ոճային հագնվելը, բարձրագույն կրթություն ունենալը, զուգընկեր ունենալը, կարիերա կառուցելն ավելի նորաձև են համարում, քան հայրենիքի հանդեպ սերը, մարդկանց անշահախնդիր օգնելը, օրինապահ լինելը, քաղաքացիական շարժումներին մասնակցելը։ Տվյալները «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի «Անկախության սերունդ 2016» զեկույցից են։