17 հոկտեմբեր, 2019 16:12 Ողջի գետի վթարը վերացվել է, կիրականացվի շրջակա միջավայրին հասցված վնասի հաշվարկ Հոկտեմբերի 17-ին, վաղ առավոտյան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը պատկանող Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի 2-րդ դյուկերում տեղի ունեցած վթարի հետևանքով, հոսքաջրերը լցվել են Ողջի գետ, վթարը վերացվել է, հաղորդում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջը։

10 սեպտեմբեր, 2019 19:13 Խոսրովի արգելոցի հրդեհը․ երկու տարի անց 2017-ի օգոստոսին բռնկվեց անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր հրդեհը։ ՍիվիլՆեթը զրուցել է հրդեհին առնչված բոլոր կողմերի հետ և տեսել՝ ինչ է փոխվել կառույցների աշխատանքում երկու տարի անց։
28 August, 2019 18:13 Storks In Armenia Face a Massive Decline For the past two months, the Artashat Police Department has been investigating the issue of oil-soaked white storks in the villages of Artashat and Masis.
Storks get completely covered with oil while they eat in the canal, which makes them unable to fly. Experts note that this year Armenia is losing a young generation of storks, nestlings, because they are mostly victims of the disaster.
26 օգոստոս, 2019 18:19 Կախարդական անտառը նոր շունչ է տալիս Տանձավերին Սյունիքի մարզի Տանձավեր գյուղում բացվել է առաջին թանգարան-անտառը Հայաստանում։ «Կախարդական անտառի» (Magic Forest) գաղափարի հեղինակները Իսպանիայից Տանձավեր տեղափոխված Միքայելն ու Պալոման են, որոնք համայնքի աջակցությամբ իրականացնում են մի շարք ծրագրեր գյուղի զարգացման և զբոսաշրջության խթանման համար։
23 օգոստոս, 2019 14:25 Նիկոլ Փաշինյանի ելույթը Ջերմուկում Նիկոլ Փաշինյանի ելույթը Ջերմուկում 22 օգոստոս, 2019 19:01 Renderforest. թվային անտառ, որը պահպանում է բնությունը Ամբողջ աշխարհում 8 միլիոն օգտատեր ունեցող հայկական Renderforest ՏՏ ընկերությունը այս ամառվանից գործում է յուրատիպ էկոշենքում։ Փորձելով հնարավորինս շատ պահպանել բնությունը՝ ընկերությունը նաև անուղղակիորեն բարձրացրել է աշխատողների մոտիվացիան։ ՍիվիլՆեթը մեկ օր անցկացրել է Renderforest-ում, զրուցել ընկերության ղեկավարների հետ։
21 օգոստոս, 2019 16:54 Ամուլսարի շահագործումը Հայաստանի համար աղետ է․ Արփինե Գալֆայան Բնապահպան, Հայկական բնապահպանական ճակատի անդամ Արփինե Գալֆայանը համոզված է, որ Ամուլսարի շահագործումը Հայաստանի համար, մեղմ ասած, աղետ է լինելու։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Գալֆայանը նշում է, որ պետք է դիմել հնարավոր բոլոր օրինական միջոցներին, որպեսզի Ամուլսարը մնա սար։ 21 օգոստոս, 2019 15:54 Ընդհատված թռիչք․ բնապահպանական աղետի հետքերով Յուղոտված և անկում ապրած արագիլների հարցով արդեն երկու ամիս է՝ նյութեր են նախապատրաստվում ոստիականության Արտաշատի բաժնում․ նախաքննություն դեռ չի ընթանում, չկա նաև հարուցված քրեական գործ։ Թե ովքեր են բնապահպանական այս աղետի պատասխանատուները՝ դեռ հայտնի չէ։ Կենդանաբաններն ահազանգում են, որ որևէ մեկին պատասխանատվության չկանչելու և պետական մարմինների ոչ հետևողական աշխատանքի արդյունքում նման դեպքերը կարող են կրկնվել։
20 օգոստոս, 2019 21:28 Ով ինչ է ասում Ամուլսարի հանքի մասին 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո օրակարգային դարձավ Ամուլսարի հանքի խնդիրը։ Մեկ տարուց ավելի է՝ Ջերմուկի և Գնդեվազի մի խումբ բնակիչներ փակել են հանք տանող երեք մուտքերը։ Նախորդ շաբաթ հայտնի դարձան «Էլարդ» միջազգային ընկերության փորձաքննության արդյունքները։ Օգոստոսի 19-ին Երևանում հանքի շահագործման դեմ բողոքի ցույցեր անցկացվեցին, որոնք ճնշվեցին ոստիկանության կողմից։ Նույն օրը՝ երեկոյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ներկայացրեց հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը։ Ինչ են ասում կողմերը Ամուլսարի հանքի շահագործման մասին։
19 օգոստոս, 2019 12:35 «Մեր ու մանուկ կերթանք-կպառկենք ասֆալտին». ջերմուկցիները՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին Ջերմուկի բնակիչների շրջանում Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ կարծիքը նույնն է՝ չպետք է շահագործվի։ Բնակիչները, սակայն, անորոշ վիճակում են։ Ասում են՝ մի կողմից ունեն ժողովրդավար պետություն, մյուս կողմից՝ ժողովրդավար պետությունում ստիպված են սեփական ուժերով ժողովրդավարություն հաստատել։ Այստեղ մարդիկ միանշանակ վստահ են, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը վնաս կհասցնի ոչ միայն բնությանը, այլ նաև զբոսաշրջությանը։
25 հուլիս, 2019 17:44 Թալինում՝ ժամանակակից արվեստի կացարան Eco Art AiR․ Թալինի արվեստի կացարանի շրջանակում ութ արվեստագետ հնարավորություն ունեցավ ապրելու և ստեղծագործելու Արագածոտնի մարզի այս քաղաքում: Նրանց աշխատանքի արդյունքը ներկայացվեց հուլիսի 24-ին՝ համեստ ցուցահանդեսով։ 15 հուլիս, 2019 17:35 Ինչո՞ւ է կանաչում կապուտակ Սևանը Արդեն երկրորդ տարին է՝ Սևանա լիճը կանաչում է։ Չնայած վերջին օրերին այն վերադառնում է իր բնական կապույտ գույնին, խնդիրները չեն վերանում։ Ո՞րն է լճի կանաչելու պատճառը, արդյոք այն կանգնա՞ծ է ճահճացման վտանգի առաջ, ի՞նչ են ասում մասնագետները։

14 June, 2019 16:47 Irina Ghaplanyan on Armenia’s Environmental Issues Officials from Armenia’s government participated in Innovate Armenia - a festival of ideas and action that took place at the University of Southern California on May 18.

Dr. Irina Ghaplanyan, First Deputy Minister of Nature Protection, presented on Armenia’s top environmental challenges and possible solutions. She also discussed the intersection of women’s rights and environmental issues.

Innovate Armenia is organized by the USC Institute of Armenian Studies. The program featured fifty participants, from six countries, and nearly 4,000 attendees. This is the fourth time in five years that this unique event has been staged by the Institute.