27 փետրվար, 2019 18:31 Աղբ չէ․ կամավորները թափոններ են հավաքում «Թուղթը աղբ չէ, պլաստիկը՝ նույնպես» ակցիայի շրջանակում փետրվարի 23-ի վաղ առավոտից «Էկո աղբ» հասարակական կազմակերպությունն իրականացնում է թափոնների հավաքում, տեսակավորում և ուղարկում վերամշակման կետեր։

Երևանի բնակիչները մեկ ամիս առաջ հնարավորություն են ունեցել գրանցվել՝ իրենց թափոնները տրամադրելու համար։ Նշանակված օրը բեռնատարները մոտենում են գրանցված բնակիչների հասցեներ և վերցնում նրանց թղթի, պլաստիկի ու ապակու թափոնները։ Սրանք հավաքվում են երկու կետում, տեսակավորվում են և ուղարկվում գործարաններ, վերամշակման կետեր։

Այս ամենն իրականացվում է կամավորական սկզբունքով։

ՍիվիլՆեթը շրջել է ակցիայի մասնակիցների հետ, մասնակցել ամբողջ գործընթացին։
12 փետրվար, 2019 18:10 Recycle It. գնահատելով աղբի արժեքը Recycle It ծրագրի նպատակն է Հայաստանում թափոնների տեսակավորման և վերամշակման մշակույթի ձևավորումը։ Սա «ԱՅ ԷՍ ԷՍ ԴԻ»՝ Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ հասարակական կազմակերպության ծրագիրն է, որն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի և «Կոկա Կոլա» հիմնադրամի աջակցությամբ։

Մի շարք կազմակերպություններում և կրթական հաստատություններում արդեն տեղադրվել են տեսակավորող աղբամաններ, որոնց շնորհիվ հնարավոր է առանձնացնել պլաստիկն ու թուղթը և ուղարկել վերամշակման։ Սրան զուգահեռ հաստատություններում անցկացվում են դասընթացներ, որոնց միջոցով մարդկանց իրազեկում են, թե բնության համար որքան կարևոր է աղբի տեսակավորումը։
22 հունվար, 2019 16:58 Կառավարությունում չեն շտապում մեկնաբանել Արթուր Գրիգորյանի պաշտոնանկությունը․ ԷկոԼուր Կառավարության աշխատակազմում չեն շտապում մեկնաբանել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի արդեն նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի պաշտոնանկությունը, հայտնում է ԷկոԼուրը։

Երկրորդ օրը պարզաբանում ստանալու փորձերից հետո ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի օգնական Նարինե Մնացականյանը ԷկոԼուրին հայտնել է. «Քանի որ այդ հարցով շատ են դիմողները, մենք պատրաստում ենք հիմնավորում: Ուղարկեք գրավոր հարցում, և սահմանված ժամկետներում կպատասխանենք»:
11 հունվար, 2019 16:31 Օպերայի շենքին հարակից սրճարանները կդառնան կանաչ տարածք Քաղաքապետ Հայկ Մարությանի եւ նրա թիմի հանրային հանձնառության համաձայն, քաղաքապետարանն սկսել է Երեւանում կանաչ տարածքների վերականգնման եւ զարգացման գործընթացը:

Մասնավորապես, Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած եւ սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, ըստ որի, առաջարկվում է նրանց՝ հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից (լուսանկարներում նշված է կանաչով):
1 դեկտեմբեր, 2018 11:56 Հանքարդյունաբերություն․ ինչ են խոստանում քաղաքական ուժերը Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության շարժիչներից մեկն է, որին բաժին է ընկնում ընդհանուր արտահանման կեսից ավելին։ Հանքարդյունաբերությունը նաև ամենախնդրահարույց ոլորտն է բնապահպանության տեսանկյունից։

Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է ինը կուսակցություն և երկու դաշինք։ ՍիվիլՆեթը նրանց նախընտրական ծրագրերից առաձնացրել է հանքարդյունաբերությանն առնչվող հատվածները։
8 հոկտեմբեր, 2018 18:30 Armenia’s Future Must Include Greener Solutions Environmental issues are a global problem, and Armenia is no exception. From mining exploitation, to waste management and the use of unclean energies, the country faces a number of urgent environmental challenges.

CivilNet’s Ani Paitjan talks with Armenia’s Deputy Minister of Nature Protection Irina Ghaplanyan about the ecological solutions that can help prevent an environmental disaster.
6 հոկտեմբեր, 2018 12:37 Պլաստիկ թափոններն ընկեր են գտել Հայաստանում Cleandland ընկերությունը Երևանում տեղակայված գործարանում զբաղվում է պլաստիկի վերամշակմամբ։ Գործարանին պլաստիկ շիշ մատակարարում է «Ապագա» վերամշակման ընկերությունը: Ընկերության մարքեթինգի տնօրեն Հայկ Ղազարյանը ՍիվիլՆեթին պատմում է հնարավոր դժվարությունների, ինչպես նաև գրանցած հաջողությունների մասին: 13 սեպտեմբեր, 2018 17:10 Détritus dans la ville d’Erevan. La compagnie Sanitek tenue responsable Depuis le mois d’août, Sanitek, la compagnie en charge de la gestion des détritus en Arménie, ne récolte plus les déchets dans certaines parties de la ville. La compagnie se défend en arguant que la situation est dûe à la condition actuelle des décharges. 12 սեպտեմբեր, 2018 20:11 Armenia’s Sanitek Waste Management Company Fined Again Sanitek, a waste management company operating in Armenia, was fined roughly $27,000 for multiple cases of improper implementation of services as outlined by contract. The announcement was made public on the Yerevan Municipality website.
4 սեպտեմբեր, 2018 19:51 Cleaning Up Armenia Diana Badeian works for the IDeA Foundation and also volunteers for the World Clean Up Day in Armenia. Diana wants to see a greener Armenia, that’s why she is leading the international day that will take place on September 15. 150 countries participate in the environmental cleaning event. Armenia will also take part for the very first time this year.

CivilNet’s Ani Paitjan talks with Diana Badeian about the emergency to tackle the issue.
28 օգոստոս, 2018 14:02 Ջրի արդյունավետ կառավարման համար ռազմավարական ծրագիր է մշակվում Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը Ազգային ժողովում Սևանա լճից ջրառի վերաբերյալ նախագծի քննարկման եզրափակիչ ելույթում ասաց, որ այժմ ռազմավարական ծրագիր է մշակվում, որի նպատակն է ջրի արդյունավետ կառավարումը։ 28 օգոստոս, 2018 13:04 Բողոքի ակցիա՝ Սևանա լճից հավելյալ ջրառի նախագծի դեմ Մինչ Ազգային ժողովում քննարկվում է Սևանա լճից հավելյալ ջրառի նախագիծը, բնապահպանները ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով կասեցնել այն և հանրային լայն քննարկումներ անցկացնել։
28 օգոստոս, 2018 12:55 Գործող իշխանությունը ստիպված՝ կրկնում է նախորդի գործողությունները․ Արմեն Աշոտյան Սևանից ջրառ իրականացնելու հարցի շուրջ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում Հանրապետական խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը կարծիք հայտնեց, որ գործող իշխանությունը ստիպված՝ կրկնում է նախորդ իշխանությունների գործողությունները, շարունակում է ծրագրերը, թեպետ նախկինում մոլի քննադատում էր դրանք։