22 օգոստոս, 2019 19:01 Renderforest. թվային անտառ, որը պահպանում է բնությունը Ամբողջ աշխարհում 8 միլիոն օգտատեր ունեցող հայկական Renderforest ՏՏ ընկերությունը այս ամառվանից գործում է յուրատիպ էկոշենքում։ Փորձելով հնարավորինս շատ պահպանել բնությունը՝ ընկերությունը նաև անուղղակիորեն բարձրացրել է աշխատողների մոտիվացիան։ ՍիվիլՆեթը մեկ օր անցկացրել է Renderforest-ում, զրուցել ընկերության ղեկավարների հետ։
21 օգոստոս, 2019 16:54 Ամուլսարի շահագործումը Հայաստանի համար աղետ է․ Արփինե Գալֆայան Բնապահպան, Հայկական բնապահպանական ճակատի անդամ Արփինե Գալֆայանը համոզված է, որ Ամուլսարի շահագործումը Հայաստանի համար, մեղմ ասած, աղետ է լինելու։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Գալֆայանը նշում է, որ պետք է դիմել հնարավոր բոլոր օրինական միջոցներին, որպեսզի Ամուլսարը մնա սար։ 21 օգոստոս, 2019 15:54 Ընդհատված թռիչք․ բնապահպանական աղետի հետքերով Յուղոտված և անկում ապրած արագիլների հարցով արդեն երկու ամիս է՝ նյութեր են նախապատրաստվում ոստիականության Արտաշատի բաժնում․ նախաքննություն դեռ չի ընթանում, չկա նաև հարուցված քրեական գործ։ Թե ովքեր են բնապահպանական այս աղետի պատասխանատուները՝ դեռ հայտնի չէ։ Կենդանաբաններն ահազանգում են, որ որևէ մեկին պատասխանատվության չկանչելու և պետական մարմինների ոչ հետևողական աշխատանքի արդյունքում նման դեպքերը կարող են կրկնվել։
20 օգոստոս, 2019 21:28 Ով ինչ է ասում Ամուլսարի հանքի մասին 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո օրակարգային դարձավ Ամուլսարի հանքի խնդիրը։ Մեկ տարուց ավելի է՝ Ջերմուկի և Գնդեվազի մի խումբ բնակիչներ փակել են հանք տանող երեք մուտքերը։ Նախորդ շաբաթ հայտնի դարձան «Էլարդ» միջազգային ընկերության փորձաքննության արդյունքները։ Օգոստոսի 19-ին Երևանում հանքի շահագործման դեմ բողոքի ցույցեր անցկացվեցին, որոնք ճնշվեցին ոստիկանության կողմից։ Նույն օրը՝ երեկոյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ներկայացրեց հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը։ Ինչ են ասում կողմերը Ամուլսարի հանքի շահագործման մասին։
19 օգոստոս, 2019 12:35 «Մեր ու մանուկ կերթանք-կպառկենք ասֆալտին». ջերմուկցիները՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին Ջերմուկի բնակիչների շրջանում Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ կարծիքը նույնն է՝ չպետք է շահագործվի։ Բնակիչները, սակայն, անորոշ վիճակում են։ Ասում են՝ մի կողմից ունեն ժողովրդավար պետություն, մյուս կողմից՝ ժողովրդավար պետությունում ստիպված են սեփական ուժերով ժողովրդավարություն հաստատել։ Այստեղ մարդիկ միանշանակ վստահ են, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը վնաս կհասցնի ոչ միայն բնությանը, այլ նաև զբոսաշրջությանը։
25 հուլիս, 2019 17:44 Թալինում՝ ժամանակակից արվեստի կացարան Eco Art AiR․ Թալինի արվեստի կացարանի շրջանակում ութ արվեստագետ հնարավորություն ունեցավ ապրելու և ստեղծագործելու Արագածոտնի մարզի այս քաղաքում: Նրանց աշխատանքի արդյունքը ներկայացվեց հուլիսի 24-ին՝ համեստ ցուցահանդեսով։ 15 հուլիս, 2019 17:35 Ինչո՞ւ է կանաչում կապուտակ Սևանը Արդեն երկրորդ տարին է՝ Սևանա լիճը կանաչում է։ Չնայած վերջին օրերին այն վերադառնում է իր բնական կապույտ գույնին, խնդիրները չեն վերանում։ Ո՞րն է լճի կանաչելու պատճառը, արդյոք այն կանգնա՞ծ է ճահճացման վտանգի առաջ, ի՞նչ են ասում մասնագետները։

14 June, 2019 16:47 Irina Ghaplanyan on Armenia’s Environmental Issues Officials from Armenia’s government participated in Innovate Armenia - a festival of ideas and action that took place at the University of Southern California on May 18.

Dr. Irina Ghaplanyan, First Deputy Minister of Nature Protection, presented on Armenia’s top environmental challenges and possible solutions. She also discussed the intersection of women’s rights and environmental issues.

Innovate Armenia is organized by the USC Institute of Armenian Studies. The program featured fifty participants, from six countries, and nearly 4,000 attendees. This is the fourth time in five years that this unique event has been staged by the Institute.
7 հունիս, 2019 11:35 Հանքերի իրական սեփականատերերը կարող են և չբացահայտվել Փետրվարի 21-ին մեծ շուքով ազդարարվեց, որ Հայաստանում բացահայտվելու են հանքերի իրական սեփականատերերը։ Սակայն խորհրդարանի ընդունած օրենքը պարունակում է դրույթ, որը թույլ կտա հանքարդյունաբերող ընկերություններին խուսափել այս պահանջից։ Թեմայի շուրջ ՍիվիլՆեթին մեկնաբանություն է տվել Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ 31 մայիս, 2019 12:41 WWF-ն սկսել է պատմության ամենաերկար ուղիղ եթերը Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) սկսել է պատմության ամենաերկար ուղիղ եթերը՝ ահազանգելով մոլորակի պլաստիկ աղտոտվածության մասին։ 22 մայիս, 2019 21:08 Աշակերտներն ընդդեմ պլաստիկի Մաշտոցի պուրակում երևանյան դպրոցների աշակերտները հավաքվել էին՝ պլաստիկի դեմ միջոցառման շրջանակում։ Բացօթյա խաղերի միջոցով երեխաները մասնակցեցին պլաստիկի վերամշակման փուլերից մեկին՝ տեսակավորմանը։ Երեխաները ՍիվիլՆեթին պատմեցին ապագայի իրենց պատկերացումների մասին, օրինակ՝ ապացուցելով, որ պլաստիկը չվերամշակելը կարող է հանգեցնել մարդկության ոչնչացման։
16 մայիս, 2019 12:00 Լքված հանքերով հիմնադրամ կզբաղվի Հայաստանում հանքավայրերին կից բոլոր բնակավայրերն էլ առողջապահական և բնապահպանական մարտահրավերների առաջ են կանգնում։ Խնդիրն առկա է անգամ այն ժամանակ, երբ հանքի շահագործումը դադարեցվել է։ Բնապահպանության նախարարության ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության նախկին պետ Վիգեն Ավետիսյանը, որը մայիսի 10-ից ստանձնել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարությունը, ՍիվիլՆեթի հետ զրույցում պարզաբանում է՝ որոնք են նախարարության գործառույթներն այստեղ։