14 փետրվար, 2018 17:22 Գարշահոտություն․ Նուբարաշենից՝ քաղաքապետարան Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի կոյուղին վնասված է, գարշահոտությունն ու կոյուղաջրերը տարածվում են տարածքում: Համայնքի բնակիչներն ասում են՝ 3-5 տարի է՝ գարշահոտության մեջ են ապրում: Խնդրի լուծումը, նրանց խոսքով, կախված չէ մեծ ծախսերի հետ, սակայն պատկան մարմիններն այս տարիներին որևէ լուծում չեն գտել: Փետրվարի 13-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները նիստին ապակյա տարաներով Նուբարաշենի կոյուղաջրերից էին բերել, ինչն էլ դարձել է ծեծկռտուքի պատճառ։ 3 փետրվար, 2018 12:54 «Թեղուտի» հանքավայրի շուրջ 1200 աշխատողները կրճատվում են «Վալլեքսի» տարածած հայտարարությունում նշվում է, որ ընկերությունը ձեռնպահ է մնում ներկա ծավալներով հանքավայրի շահագործումից ու համապատասխան արտադրանք թողարկելուց։

«Տևական կանգառի պայմաններում ընկերությունը, ցավոք, չի կարող ներկա շուրջ 1200 աշխատողներին ապահովել բավարար ծանրաբեռնվածությամբ աշխատանքով ու համապատասխան վաստակով՝ նախկին ծավալներով։ Ավելին, չունենալով դրամական միջոցների այնպիսի աղբյուր, ինչպիսին թողարկվող արտադրանքի իրացումից ստացվող եկամուտներն են, ընկերությունը, ստիպված, կայացրել է դժվարին, սակայն ներկա պայմաններում միակ հնարավոր որոշումը՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով ու պայմաններով՝ գործատուի նախաձեռնությամբ, լուծել աշխատողների մեծամասնության հետ կնքված աշխատանքային պայմանագրերը»։
24 հունվար, 2018 16:31 Հայաստանի արջերը գերությունից ազատվելիս Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը շուրջ մեկ տարի է՝ արջերի փրկության ծրագիր է իրականացնում։ Արջերը փրկվում են, ապա անցնում բուժման և ադապտացման փուլեր։ 4 հունվար, 2018 10:24 2017 բնապահպանական տարին․ հրդեհներից մինչև արևային կայաններ ՍիվիլՆեթն առանձնացրել է 2017թ․ բնապահպանությանն առչնվող դեպքերն ու զարգացումները։ 27 դեկտեմբեր, 2017 17:49 Տոնածառ՝ պլաստիկ շշերից Տոնածառը Ամանորի գլխավոր զարդն է: Խանութներում վաճառվում են արհեստական կամ բնական եղևնիներ: Շատերը գնում են բնական եղևնի և տոներից հետո դեն նետում այն: Բնապահապան Անի Խաչատրյանն առաջարկում է պատրաստել տոնածառ` պլաստիկ շշերից: Նրա խոսքով` պլաստիկ շշերը թափելու և շրջակա միջավայրն աղտոտելու փոխարեն կարելի է ստանալ պիտանի աքսեսուարներ: Անիի կարծիքով` այս կերպ կկանխվի նաև անտառներից բնական եղևնի կտրելու ավանդույթը:
7 դեկտեմբեր, 2017 12:15 Գյումրի․ պլաստիկը որոշել է առանձնանալ աղբից Գյումրեցիների մեծ մասին չի բավարարում քաղաքի մաքրությունը։ «Կոմպասս» ՀԿ-ի նախագահ Ղարիբ Հարությունյանը նշում է, որ բնակչությունը ցանկանում է քաղաքն ավելի մաքուր տեսնել, իսկ Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը նշում է, որ աղբահանությունը կատարվում է հնարավորինս լավ։ Ուշագրավ է, որ գյումրեցիներն աղբը թափելիս սկսել են պլաստիկն առանձնացնել։

20 հոկտեմբեր, 2017 12:03 Թեղուտում դադարեցվում է դանիական ֆինանսավորումը՝ ՍիվիլՆեթի հետաքննության շարունակության արդյունքում 2014թ․ հոկտեմբերին ՍիվիլՆեթի հրավիրյալ լրագրող Բենեդիկտ վան դեն Բումը հետաքննական հոդված էր հրապարակել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի մասին։ «Թեղուտ. դանիական խնդրահարույց ներդրումը Հայաստանում» վերնագրված հոդվածում ներկայացված էր, թե ինչպես է դանիական PensionDanmark-ը մասնավոր կենսաթոշակային հիմնադրամը բազմամիլիոնանոց վարկ տրամադրում «Վալլեքս» խմբին՝ Թեղուտի հանքավայրը շահագործելու համար։ Դանիական հիմնադրամը Թեղուտի հանքավայրի համար վարկը տրամադրել էր՝ խախտելով սեփական կանոնադրությունն ու բնապահպանական նորմերը։ Թեման շարունակել է հետաքննել դանիացի լրագրող Յենսա Մալինգը։ Ի վերջո, դանիական հիմնադրամը որոշել է դադարեցնել Թեղուտի հանքի շահագործման ֆինանսավորումը։ Խնդրի վերաբերյալ Հայկական բնապահպանական ճակատի կայքում հրապարակված հոդվածը ՝ «Թեղուտի էկոլոգիական աղետն այլևս անհնար էր պարտակել․ Դանիան վաղաժամկետ դադարեցնում է հանքին տրված վարկը» ներկայացված է ստորև։ 5 հոկտեմբեր, 2017 16:42 Շենավանի գյուղապետը՝ անգղերի հետ լուսանկարների մասին Շենավանի համայնքապետ Արթուր Մկրտչյանը ՍիվիլՆեթին ասում է, որ ինքը չի որսացել սպիտակագլուխ անգղերին, պարզապես տեսել է ճանապարհին և լուսանկարվել: Նրա խոսքով` լուսանկարը տասը տարվա պատմություն ունի:
Համացանցում տարածվել է լուսանկար, որտեղ երեք տղամարդ անկենդան սպիտակագլուխ անգղերի հետ լուսանկարվել էին: Նշված թռչունը գրանցված է Կարմիր գրքում, համարվում է վերացող տեսակ, և նրանց որսն արգելվում է: Լուսանկարում պատկերված տղամարդկանցից մեկը Արմավիրի մարզի Շենավան համայնքի ղեկավարն էր: Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
5 հոկտեմբեր, 2017 12:14 Անգղերի որսի գործով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Անգղերի որսի գործով Ոստիկանության Արմավիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր, տեղեկացնում է Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ 5 հոկտեմբեր, 2017 10:07 Որսացել են Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր Econews.am կայքը հաղորդում է, որ համացանցում հայտնվել են սպանված կենդանիների լուսանկարներ, որոնք կարելի է համարել հանցագործության ապացույցներ: Լուսանկարներում սպանված հսկայական թռչունները, ամենայն հավանականությամբ, սպիտակագլուխ անգղեր են:

Սպիտակագլուխ անգղը վտանգված տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ և Ռուսաստանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»: Ընդգրկված է նաև Հայաստանի Կարմիր գրքում:
2 հոկտեմբեր, 2017 20:08 Դելֆինները՝ Հայաստանի սարերում Դիլիջանի Best Western Paradise հյուրանոցում երկու դելֆին կա` դելֆինաթերապիայի համար: Բնապահպանները մտահոգություն են հայտնում, որ դելֆինների համար պայմանները վտանգավոր են, նրանք երկար չեն կարող ապրել։ Դելֆինները Հայաստան են բերվել Սոչիից։
11 սեպտեմբեր, 2017 19:44 Բյուրական․ անտառի վերացումը լուրջ խնդիր է բնակիչների համար Սեպտեմբերի 3-ին Բյուրականի հարակից անտառում հրդեհ բռնկվեց։ Այն շարունակվեց վեց օր և վերջնականապես մարվեց սեպտեմբեի 9-ին։ Ընդհանուր այրվել է մոտ 100 հա տարածք։ Անտառի վերացումը բյուրականցիների համար ոչ միայն բնապահպանական, այլև սոցիալական խնդիրներ է առաջացրել։