6 փետրվար, 2017 11:45 Արծվիկ Մինասյան. Շրջակա միջավայրը հայտնվել է ծանր վիճակում. «Հետք» Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը «Հետք» պարբերականի հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի բնապահպանական ոլորտի մի շարք խնդիրների՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանին, «Թեղուտ»-ին, Հայաստանի բնապահպանական անվտանգությանը և այլն:

Ըստ Մինասյանի՝ երկրի շրջակա միջավայրը հայտնվել է ծանր վիճակում և կան մի շարք ռիսկեր:
18 հունվար, 2017 15:34 Դիոդներ, որ լուսավորում են երկրի սահմանները «Լուսավոր սահման» կամավորական նախաձեռնությունը Հայաստանի և Արցախի սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների կենցաղային հոգսը թեթևացնելու նպատակով նրանց բնակարաններում լուսադիոդային լամպեր է տեղադրում։ Այս լամպերը տալիս են նույն լուսավորությունը և կրճատում են էլեկտրաէներգիայի ծախսը։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը ՍիվիլՆեթին պատմում է նախագծի մասին։ 18 հունվար, 2017 12:23 ՀԷՑ-ը ֆինանսապես աջակցել է «Լուսավոր սահման» նախաձեռնությանը «Լուսավոր սահման» նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում գրել է, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն ֆինանսական աջակցություն է ցուցաբերել «Լուսավոր սահման» նախաձեռնությանը, որի շնորհիվ Տավուշի մարզի 5 սահմանամերձ գյուղերի բնակիչներ կապահովվեն էներգախնայող-էներգաարդյունավետ լուսադիոդային (LED) լամպերով:

««Լուսավոր սահման» նախաձեռնությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին՝ նախաձեռնությանը ցուցաբերած անգնահատելի աջակցության համար: Ընկերության տրամադրած ֆինանսական միջոցներով Տավուշի մարզի 5 սահմանամերձ գյուղերի ընտանիքներ կապահովվեն էներգախնայող-էներգաարդյունավետ լուսադիոդային (LED) լամպերով: Այս ներդրումը մեծապես կնպաստի հակառակորդի մշտական կրակի տակ գտնվող համայնքների բնակիչների հոգսի թեթևացմանը՝ կրճատելով էլեկտրաէներգիայի սպառման համար նրանց ամենամսյա վճարները»:
11 հունվար, 2017 12:11 Ուրցաձոր․ բնության հետ խոսող կենտրոնը Ուրցաձորի գողտրիկ անկյունում է համայնքի էկո-կրթական կենտրոնը, որը Խոսրովի արգելոցի անմիջական հարևանությամբ է: Այս տեղն առանձնանում է իր գեղեցիկ բնությամբ, հարուստ կենդանական աշխարհով։ Զբոսաշրջիկներն այս տարածքը հիմնականում նախընտրում են արշավների, ձիարշավների, ինչպես նաև Կարմիր գրքում գրանցված կենդանիների տեսնելու համար։ 27 դեկտեմբեր, 2016 13:26 Հեռախոսների լիցքավորման արևային կայան՝ Երևանի կենտրոնում Երևանում տեղադրվել է հեռախոսների լիցքավորման առաջին արևային կայանը, որը ֆինանսավորել է Awesome հիմնադրամը։
Գաղափարը էկոլոգիապես մաքուր, արևային էներգիայով աշխատող բջջային հեռախոսների լիցքավորման կայան ունենալն է, նշվում է Հիմնադրամի տարածած հաղորդագրությունում։
Ինչպե՞ս է այն աշխատում կայանի երեք արևային վահանակները լիցքավորում են լիթիումային վերալիցքավորվող մարտկոցը, որն էլ իր հերթին էներգիա է տրամադրում հեռախոսների լիցքավորման համար։ Ամեն կայան ունի վեց միակցիչներ, որոնք կարող են միաժամանակ լիցքավորել վեց բջջային հեռախոս։
Մարտկոցը լիովին լիցքավորման համար պահանջում է 46 ժամ արև և կարող է էներգիա տրամադրել 40 ժամվա ընթացքում Սա նշանակում է, որ հեռախոսը կարելի է լիցքավորել նաև այն ժամանակ, երբ չկա արև, օրինակ՝ գիշերը։
12 դեկտեմբեր, 2016 16:17 Էռնեկյանը արևային էլեկտրակայան կկառուցի Արմավիրի մարզում Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը վարչապետ Կարեն Կարապետյանի հետ քննարկել է Արմավիրի մարզում արևային էլեկտրակայանի, Մեղրիի հիդրոէլեկտրակայանի կառուցման, Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների ենթակառուցվածքների զարգացման և զբոսաշրջության խթանման, Արտաքին գործերի նախարարության նախկին շենքի ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր։

Կառավարության կայքէջի փոխանցմամբ՝ այսօր վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանը քննարկել է իր ներդրումային ծրագրերը Հայաստանում։

6 դեկտեմբեր, 2016 18:08 Բնապահպաններն իրենց բողոքը հայտնեցին «Ամերիաբանկին» Մի խումբ բնապահպաններ դեկտեմբերի 6-ին բողոքի ցույց անցկացրին «Ամերիաբանկի» գլխավոր գրասենյակի դիմաց: Նրանք բանկից պահանջում են չեղարկել «Լիդիան Արմենիա» ընկերությանը 24 մլն դոլար վարկի տրամադրումը՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման համար։ Բնապահպանների կարծիքով՝ Ամուլսարի ծրագիրը վտանգավոր է Արփա գետի ավազանի և Սևանա լճի համար։ 2 դեկտեմբեր, 2016 12:57 Արևային կայաններն այսուհետ կարող են էլեկտրաէներգիան վաճառել ՀԷՑ-ին  Արևից էլեկտրաէներգիա ստացող կայաններն այուսհետ այն կարող են վաճառել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը ՀԷՑ։
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Հայկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է որոշմամբ, ըստ որի  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՀԷՑ ընկերությունը  պարտավորվում է արևային ինքնավար կայաններից առաքվող էլէկտրաէներգիան գնել 42645 դրամով` առանց ավելացված արժեքի հարկի։
Արևից էլեկտրաէներգիա ստացող կայաններն այուսհետ այն կարող են վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը (ՀԷՑ)։

Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է մի որոշման մասին, ըստ որի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը պարտավորվում է արևային ինքնավար կայաններից առաքվող էլէկտրաէներգիան գնել 42.645 դրամով` առանց ավելացված արժեքի հարկի։
 
30 նոյեմբեր, 2016 19:09 Բասեն․ գազին ու լույսին այլընտրանք են գտել «Բասեն համայնքային զարգացման հիմնադրամի» տնօրեն Գուրգեն Պետրոսյանը ներկայացնում է իրենց համայնքում ծղոտից արտադրվող բիովառելիքը։ Այս մարզում մեծ քանակությամբ աճեցվում է հացահատիկ, իսկ ծղոտից մնացած թափոնները հիմնականում այրվում են։ Այժմ այս ամենի շնորհիվ հնարավոր է դարձել արդյունավետ ջեռուցուման տարբերակը։ Հացահատիկի թափոնների վերամշակման այս օրինակը մեծ ներուժ կարող է ունենալ Հայաստանում, քանի որ այս ամենի շնորհիվ ավելի քիչ կվնասվի շրջակա միջավայրը։
21 նոյեմբեր, 2016 18:22 Մանկատան սաների բարի տոպրակները «Բարի տոպրակ» էկո տոպրակներ պատրաստելու նախագծի գլխավոր մասնակիցները Խարբերդի հատուկ մանկատան սաներն են։ Նրանք են պատասխանատու էկո տոպրակների գեղեցիկ տեսքի համար: Նախագծի նպատակներից է ստեղծել զբաղվածություն հաշմանդամություն ունեցող մարդկանց համար և մարդկանց հետ պահել պոլիէթիլենային տոպրակների օգտագործումից։ 16 նոյեմբեր, 2016 18:58 Ամուլսար․ Վտանգվա՞ծ է արդյոք Սևանա լիճը / Amulsar: Lake Sevan Under Threat? Ամուլսարի հանքի շահագործման շուրջ դժգոհությունները չեն դադարում։ Սևանա լիճը և Հայաստանի քաղցրահամ ջրերը վտանգի տակ են, ասում են բնապահպանները, երկրաբաններն ու անկախ փորձագետները։ Մինչդեռ հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունը պնդում է, որ մտահոգությունները տեղ են գտել իրենց ծրագրում և իրենք նվազագույնի են հասցրել ռիսկերը:
Amulsar gold mining project remains under criticism. Environmental activists, geologists and independent experts warn that Lake Sevan and spring waters of Armenia are endangered, whereas the mine exploiting company, Lydian Armenia, claims that all the concerns are addressed in their project and the risks are minimized.
9 նոյեմբեր, 2016 16:48 Ջերմոց, որն աշխատում է ձկների օգնությամբ Արմավիրի մարզի Ապագա գյուղում կա մի ջերմոց, որը տարբերվում է ավանդական ջերմոցներից, հիմնված է աքուապոնիկայի (aquaponics) վրա: Այն ջրի, ձկների և բույսերի անմիջական կապն է միմյանց հետ։