21 փետրվար, 2017 14:09 «Լուսավոր Սահման»-ը լուսավորել է Թալիշը «Այս անգամ նախատեսվել էր լուսավորել Արցախի Թալիշ սահմանամերձ բնակավայրը, որտեղ ապրիլյան դեպքերից հետո վերականգնման աշխատանքեր են իրականացվում: Կամավորական նախաձեռնության նպատակը սահմանամերձ բնակավայրը էներգախնայող-էներգաարդյունավետ (LED) լամպերով ապահովելն ու «Շտիգեն» ընկերության կողմից արևային ջրատաքացուցիչ տեղադրելն էր: Այցի ընթացքում սահմանամերձ բնակավայրի զինվորական շտաբում տեղադրվեցին լուսադիոդային լամպեր, ինչպես նաև արևային ջրատաքացուցիչ «Շտիգեն»-ի կողմից: Եվս 185 լամպեր տրամադրվեցին Թալիշի գյուղապետարանին՝ հետագայում դրանք ընտանիքներին փոխանցելու նպատակով: 10 փետրվար, 2017 16:32 Բնապահպանության նախարարությունը հավաքագրել է 420 մլն դոլար. Արծվիկ Մինասյան Բնապահպանության նախարարության ու ոլորտի մասնագետներն այս պահին հավաքագրել են գաղափարներ, որի արժեքը կազմում է 420 մլն դոլար, որից այս պահին կոնկրետ ծրագրերի տեսքով իրականացվում են շուրջ 185 մլն. դոլարի ներդրումային, դրամաշնորհային ծրագրեր։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Մինասյանը նշեց, որ բնապահպանության նախարարությունը որդեգրել է շրջակա միջավայրի պահպանության ուղղվող ֆինանսական ռեսուրսների համախմբման և նպատակային ծրագրերի իրականացման քաղաքականություն:
6 փետրվար, 2017 11:45 Արծվիկ Մինասյան. Շրջակա միջավայրը հայտնվել է ծանր վիճակում. «Հետք» Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը «Հետք» պարբերականի հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի բնապահպանական ոլորտի մի շարք խնդիրների՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանին, «Թեղուտ»-ին, Հայաստանի բնապահպանական անվտանգությանը և այլն:

Ըստ Մինասյանի՝ երկրի շրջակա միջավայրը հայտնվել է ծանր վիճակում և կան մի շարք ռիսկեր:
18 հունվար, 2017 15:34 Դիոդներ, որ լուսավորում են երկրի սահմանները «Լուսավոր սահման» կամավորական նախաձեռնությունը Հայաստանի և Արցախի սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների կենցաղային հոգսը թեթևացնելու նպատակով նրանց բնակարաններում լուսադիոդային լամպեր է տեղադրում։ Այս լամպերը տալիս են նույն լուսավորությունը և կրճատում են էլեկտրաէներգիայի ծախսը։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը ՍիվիլՆեթին պատմում է նախագծի մասին։ 18 հունվար, 2017 12:23 ՀԷՑ-ը ֆինանսապես աջակցել է «Լուսավոր սահման» նախաձեռնությանը «Լուսավոր սահման» նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում գրել է, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն ֆինանսական աջակցություն է ցուցաբերել «Լուսավոր սահման» նախաձեռնությանը, որի շնորհիվ Տավուշի մարզի 5 սահմանամերձ գյուղերի բնակիչներ կապահովվեն էներգախնայող-էներգաարդյունավետ լուսադիոդային (LED) լամպերով:

««Լուսավոր սահման» նախաձեռնությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին՝ նախաձեռնությանը ցուցաբերած անգնահատելի աջակցության համար: Ընկերության տրամադրած ֆինանսական միջոցներով Տավուշի մարզի 5 սահմանամերձ գյուղերի ընտանիքներ կապահովվեն էներգախնայող-էներգաարդյունավետ լուսադիոդային (LED) լամպերով: Այս ներդրումը մեծապես կնպաստի հակառակորդի մշտական կրակի տակ գտնվող համայնքների բնակիչների հոգսի թեթևացմանը՝ կրճատելով էլեկտրաէներգիայի սպառման համար նրանց ամենամսյա վճարները»:
11 հունվար, 2017 12:11 Ուրցաձոր․ բնության հետ խոսող կենտրոնը Ուրցաձորի գողտրիկ անկյունում է համայնքի էկո-կրթական կենտրոնը, որը Խոսրովի արգելոցի անմիջական հարևանությամբ է: Այս տեղն առանձնանում է իր գեղեցիկ բնությամբ, հարուստ կենդանական աշխարհով։ Զբոսաշրջիկներն այս տարածքը հիմնականում նախընտրում են արշավների, ձիարշավների, ինչպես նաև Կարմիր գրքում գրանցված կենդանիների տեսնելու համար։ 27 դեկտեմբեր, 2016 13:26 Հեռախոսների լիցքավորման արևային կայան՝ Երևանի կենտրոնում Երևանում տեղադրվել է հեռախոսների լիցքավորման առաջին արևային կայանը, որը ֆինանսավորել է Awesome հիմնադրամը։
Գաղափարը էկոլոգիապես մաքուր, արևային էներգիայով աշխատող բջջային հեռախոսների լիցքավորման կայան ունենալն է, նշվում է Հիմնադրամի տարածած հաղորդագրությունում։
Ինչպե՞ս է այն աշխատում կայանի երեք արևային վահանակները լիցքավորում են լիթիումային վերալիցքավորվող մարտկոցը, որն էլ իր հերթին էներգիա է տրամադրում հեռախոսների լիցքավորման համար։ Ամեն կայան ունի վեց միակցիչներ, որոնք կարող են միաժամանակ լիցքավորել վեց բջջային հեռախոս։
Մարտկոցը լիովին լիցքավորման համար պահանջում է 46 ժամ արև և կարող է էներգիա տրամադրել 40 ժամվա ընթացքում Սա նշանակում է, որ հեռախոսը կարելի է լիցքավորել նաև այն ժամանակ, երբ չկա արև, օրինակ՝ գիշերը։
12 դեկտեմբեր, 2016 16:17 Էռնեկյանը արևային էլեկտրակայան կկառուցի Արմավիրի մարզում Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը վարչապետ Կարեն Կարապետյանի հետ քննարկել է Արմավիրի մարզում արևային էլեկտրակայանի, Մեղրիի հիդրոէլեկտրակայանի կառուցման, Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների ենթակառուցվածքների զարգացման և զբոսաշրջության խթանման, Արտաքին գործերի նախարարության նախկին շենքի ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր։

Կառավարության կայքէջի փոխանցմամբ՝ այսօր վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանը քննարկել է իր ներդրումային ծրագրերը Հայաստանում։

6 դեկտեմբեր, 2016 18:08 Բնապահպաններն իրենց բողոքը հայտնեցին «Ամերիաբանկին» Մի խումբ բնապահպաններ դեկտեմբերի 6-ին բողոքի ցույց անցկացրին «Ամերիաբանկի» գլխավոր գրասենյակի դիմաց: Նրանք բանկից պահանջում են չեղարկել «Լիդիան Արմենիա» ընկերությանը 24 մլն դոլար վարկի տրամադրումը՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման համար։ Բնապահպանների կարծիքով՝ Ամուլսարի ծրագիրը վտանգավոր է Արփա գետի ավազանի և Սևանա լճի համար։ 2 դեկտեմբեր, 2016 12:57 Արևային կայաններն այսուհետ կարող են էլեկտրաէներգիան վաճառել ՀԷՑ-ին  Արևից էլեկտրաէներգիա ստացող կայաններն այուսհետ այն կարող են վաճառել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը ՀԷՑ։
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Հայկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է որոշմամբ, ըստ որի  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՀԷՑ ընկերությունը  պարտավորվում է արևային ինքնավար կայաններից առաքվող էլէկտրաէներգիան գնել 42645 դրամով` առանց ավելացված արժեքի հարկի։
Արևից էլեկտրաէներգիա ստացող կայաններն այուսհետ այն կարող են վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը (ՀԷՑ)։

Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է մի որոշման մասին, ըստ որի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը պարտավորվում է արևային ինքնավար կայաններից առաքվող էլէկտրաէներգիան գնել 42.645 դրամով` առանց ավելացված արժեքի հարկի։
 
30 նոյեմբեր, 2016 19:09 Բասեն․ գազին ու լույսին այլընտրանք են գտել «Բասեն համայնքային զարգացման հիմնադրամի» տնօրեն Գուրգեն Պետրոսյանը ներկայացնում է իրենց համայնքում ծղոտից արտադրվող բիովառելիքը։ Այս մարզում մեծ քանակությամբ աճեցվում է հացահատիկ, իսկ ծղոտից մնացած թափոնները հիմնականում այրվում են։ Այժմ այս ամենի շնորհիվ հնարավոր է դարձել արդյունավետ ջեռուցուման տարբերակը։ Հացահատիկի թափոնների վերամշակման այս օրինակը մեծ ներուժ կարող է ունենալ Հայաստանում, քանի որ այս ամենի շնորհիվ ավելի քիչ կվնասվի շրջակա միջավայրը։
21 նոյեմբեր, 2016 18:22 Մանկատան սաների բարի տոպրակները «Բարի տոպրակ» էկո տոպրակներ պատրաստելու նախագծի գլխավոր մասնակիցները Խարբերդի հատուկ մանկատան սաներն են։ Նրանք են պատասխանատու էկո տոպրակների գեղեցիկ տեսքի համար: Նախագծի նպատակներից է ստեղծել զբաղվածություն հաշմանդամություն ունեցող մարդկանց համար և մարդկանց հետ պահել պոլիէթիլենային տոպրակների օգտագործումից։