3 հունիս, 2020 11:47 Ոչ պատշաճ վերահսկողության և ոչ լիարժեք սերտիֆիկացման գործառույթների հետևանք․ Քաղավիացիայի կոմիտե ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել այն մասին, որ մայիսի 12-ին տեղի է ունեցել Եվրոպական թռիչքային անվտանգության թիմի նիստը, որի արդյունքում այս տարվա փետրվարին կատարված ԵՄ գնահատման այցի դիտողությունների հիման վրա որոշում է կայացվել ՀՀ-ում գրանցված բոլոր օդանավ շահագործողներին ընդգրկել ԵՄ թռիչքային անվտանգության ցանկում: 3 հունիս, 2020 11:37 Մարզահամերգային համալիրը՝ վերապրոֆիլավորված․ ֆոտոշարք Մարզահամերգային համալիրում տեղադրված են մի քանի տասնյակ մահճակալներ։ Անհրաժեշտության դեպքում այստեղ կարող են տեղափոխվել կորոնավիրուսով վարակված անձինք։

Լուսանկարները՝ Հակոբ Մանուկյանի
3 հունիս, 2020 11:15 Մեղավորների փնտրտուքը անիմաստ է․ եթե մեղավոր է ժողովուրդը, մեղավոր է նաև կառավարությունը Մեղավորների փնտրտուքը անիմաստ է․ եթե մեղավոր է ժողովուրդը, մեղավոր է նաև կառավարությունը
3 հունիս, 2020 10:03 Հիմա, հենց այս պահին, երբ մեր սիրելիները կռվում են մահվան դեմ Հիմա, հենց այս պահին, երբ մեր սիրելիները կռվում են մահվան դեմ, բացարձակապես ժամանակը չէ իշխանություն-նախկին իշխանություն կամ ընդդիմություն փոխադարձ ցեխարձակումների ու սպառնալիքների:

Հենց այս պահին ինձ բացարձակապես չեն հետաքրքրում Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը, Սերժ Սարգսյանն ու նրա փեսա Միքայել Մինասյանի թիմը, Ռոբերտ Քոչարյանն ու նրա թիմը: Այս պահին ամեն մի մարդու կյանք ավելի կարևոր է, քան իշխանություն-նախկին իշխանություն կռիվը:
2 June, 2020 21:09 Armenia Confirms 10,000 Total Cases of Covid-19 Armenia’s total number of COVID-19 cases has surpassed 10,000. Armenia’s border with Georgia is to remain closed, as visa-free travel is reinstated for Iranians. 209 intellectuals and politicians expressed support for the Hrant Dink Foundation after the organization received death threats.
2 հունիս, 2020 20:05 Կամ գնում ենք համատարած արգելափակումների, կամ միասին հսկողության տակ ենք առնում իրավիճակը․ վարչապետ Հակահամաճարակային կանոնները պետք է պահպանվեն, և պետք է հետևենք այդ կանոններին ամենակոշտ ձևով. հունիսի 2-ին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա շեշտեց՝ մենք կանգնած ենք 2 փաստի առջև՝ կամ կանոնները չեն պահպանվի, և նորից կլինեն համատարած արգելափակումներ, կամ միասին համագործակցելով՝ հսկողության տակ կառնենք իրավիճակը, և շատ արագ կարձանագրվեն արդյունքներ:
2 հունիս, 2020 19:42 Հայաստանում գրանցված ավիափոխադրողները՝ ԵՄ «սև ցուցակում» Այսօր ԵՄ գործադիր մարմինը՝ Եվրահանձնաժողովը, հայտնել է ԵՄ ավիացիոն թարմացված «սև ցուցակի» մասին, որում ընդգրկվել է նաև Հայաստանը՝ իր բոլոր ավիափոխադրողներով: Այդ ընկերություններին արգելվում է թռչել Եվրամիության տարածքում, քանի որ դրանք չեն համապատասխանում անվտանգության միջազգային չափանիշներին։

«Հայաստանում գրանցված բոլոր ավիափոխադրողները ներառվել են ցուցակում, մինչև տեղի կունենա երկրի անվտանգության հնարավորությունների նոր գնահատում։ Այս որոշումը կայացվել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի և վեց հայկական ավիափոխադրողների հետ տեղի ունեցած լսումներից հետո»,- ասված է Եվրահանձնաժողովի այսօր տարածած հաղորդագրությունում։
2 հունիս, 2020 19:05 Ինչպես և ինչից սկսել Սևանի ազատագրումը. զրույց Արթուր Գրիգորյանի հետ Բնապահպան և իրավաբան Արթուր Գրիգորյանը կարճ ժամանակահատված զբաղեցրել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նա անդրադառնում է ներգնա զբոսաշրջության հնարավորություններին ու բնապահպանական, մասնավորապես, Սևանի խնդիրներին: Հայտնի է, որ ջրի մակարդակի բարձրացման պատճառով մի շարք շինություններ հայտնվել են ջրի մեջ, որոշ հատվածներում կա ճահճացման վտանգ, ափամերձ հատվածների վարձակալողները ցանկապատ, պատ ու պարիսպ են կառուցել: Ինչպես և ինչից սկսել Սևանի ազատագրումը: 2 հունիս, 2020 18:06 Վրաստանը հայաստանցի զբոսաշրջիկների համար փակ կլինի․ Վրաստանն այս շաբաթ Վրաստանը չի բացի սահմանը կորոնավիրուսի տարածման բարձր ցուցանիշ ունեցող երկրների, այդ թվում՝ Հայաստանի զբոսաշրջիկների համար
«Գազպրոմ»-ը Վրաստանին կոմերցիոն գազ է մատակարարելու նախորդ տարվանից 15%-ով ցածր գնով․ ռուսական գազի ծավալները Վրաստանում ավելանում են
Վրաստանի պարտքը 2020 թվականին կազմելու է ՀՆԱ-ի 58%-ը
Վրաստանում սեպտեմբերից կվերսկսվի դասապրոցեսը
2 հունիս, 2020 15:53 Գյուղից՝ ձեր տուն. «Բերքահավաք» անակնկալ արկղերը «Բերքահավաք»-ը նորաստեղծ բիզնես նախաձեռնություն է, որը հիմնադրվել է համավարակի օրերին: Այն կապող օղակ է գյուղական արտադրանքի և սպառողի միջև: Պատվիրելով «Բերքահավաք» արկղ՝ ստանում եք գյուղական թարմ արտադրանք և աջակցում գյուղացիներին: ՍիվիլՆեթը ծանոթացել է գործընթացի կազմակերպմանն ու հարցրել, թե ինչպես է ծնվել մտահղացումը:
2 հունիս, 2020 15:03 Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Վրաստան տարածքային փոխանակումները Հայաստանի և Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի միջև տարածքային փոխանակումներ խորհրդային տարիներին եղել են բազմիցս, հատկապես 1922-1936 թվականներին, երբ հարևան երեք հանրապետությունները Անդրֆեդերացիա միասնական անվան տակ՝ Թիֆլիս մայրաքաղաքով, մաս էին կազմում ԽՍՀՄ-ին: 2 հունիս, 2020 14:37 Ռուսաստանի համար գազի գինը քաղաքական լծակ է եղել միշտ, այդպիսին է նաև այսօր․ Բաբաջանյան «Հերթական անգամ մենք կանգնում ենք գազի սակագնի փոփոխության խնդրի առաջ, ընդ որում, խիստ երկրորդական է, թե քանի տոկոսով է բարձրանալու սակագինը»․ Ազգային ժողովի հունիսի 2-ի նիստին պատգամավոր Արման Բաբաջանյանը խոսեց Ռուսաստանի գազային քաղաքականության մասին։ Պատգամավորի խոսքով՝ դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ նույն Ռուսաստանը զգալիորեն նվազեցնում է եվրոպական երկրներին մատակարարվող գազի գինը։ «Ռուսաստանի համար գազի գինը քաղաքական լծակ է եղել միշտ, այդպիսին է նաև այսօր»,- հայտարարեց Բաբաջանյանը։ 2 հունիս, 2020 14:00 Արտաշատ․ կորոնավիրուսից «վերապրոֆիլավորված» կյանքը Համավարակի հետևանքով Հայաստանում մոտ մեկ տասնյակ բուժհաստատություն է վերապրոֆիլավորվել՝ ընդունելու կորոնավիրուսով վարակվածներին։ Այդպիսի հիվանդանոց է «Արտաշատի բժշկական կենտրոնը»։ «Վերապրոֆիլավորվել է» նաև կյանքը հիվանդանոցից դուրս։ ՍիվիլՆեթը ներկայացնում է, թե ինչպես է համավարակը փոխել Արտաշատի բնակիչների առօրյան։