22 July, 2019 15:25 Armenian PM Nikol Pashinyan Addresses “Ladies and Gentlemen Army Officers” Armenian Prime Minister Nikol Pashinyan spoke at a collective graduation ceremony of various military educational institutions on July 22, calling Armenia a “peace-loving” country. Notably, he opened his speech addressing “ladies and gentlemen officers.”

22 հուլիս, 2019 14:03 Հանրայինը փորձում է համապատասխանել իր անվանը․ զրույց Արա Շիրինյանի հետ Ապրիլին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ ընտրվեց ռեժիսոր Արա Շիրինյանը։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նա անդրադառնում է այն փոփոխություններին, որոնք իրականացվում են Հանրայինում և որոնք պետք է իրականացվեն, որպեսզի Հանրային համապատասխանի իր անվանը։ Շիրինյանը ընդգծում է, որ Հայաստանի օրվա իշխանությունները չեն միջամտում Հանրայինի գործունեությանը, մյուս կողմից նկատում, որ Հանրայինը պետք է լուսաբանի կառավարության գործունեությունը։ Առաջիկայում փոփոխություններ սպասվում են նաև Հանրային ռադիոյում։
21 հուլիս, 2019 15:21 Հայաստանը՝ թմրամոլների քառապատկված թվով Հայաստանում 2019-ի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված թմրամոլների թիվը 6 951 է: 10 տարի առաջվա համեմատ հաշվառված թմրամուլների թիվն աճել է 4 անգամ: 21 հուլիս, 2019 09:15 Մարտական դիրքում զինվորի դի է հայտնաբերվել Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ երեկ երեկոյան ՀՀ Զինված ուժերի զորամասերից մեկի մարտական դիրքում գտնվել է 2000թ. ծնված շարքային Համիկ Եղիայի Վարդանյանի դին: 20 հուլիս, 2019 19:34 Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է Իջևանի դեպքերը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է Իջևանում տեղի ունեցած և դրան հաջորդած իրադարձությունները մարդու իրավունքների տեսանկյունից;

Պաշտպանն ընդգծում է, որ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում գտնվելու ընթացքում բերման ենթարկված կամ ձերբակալված որևէ անձի նկատմամբ ոստիկանների կողմից վատ վերաբերմունք չի արաձանգրվել: Ոստիկանության ծառայողների դեմ բողոք կամ դժգոհություն չի ներկայացվել: Նույն սկզբունքով, խնդիրներ չեն արձանագրվել նաև Ոստիկանության Ձերբակալված անձանց պահելու վայրում:
20 հուլիս, 2019 16:09 Ավտոմաքսատունը Գյումրի կտեղափոխվի մինչ տարեվերջ Ավտոմաքսատունը Գյումրի կտեղափոխվի մինչ այս տարվա վերջ։ Այս մասին Սիվիլնեթի թղթակցին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այսօր՝ հուլիսի 20-ին, Գյումրիում մասնակցում է «Իմ քայլը հանուն Շիրակի» ներդրումային ֆորումին։

Ապրիլին 9-ին Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել էր քայլեր ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու համար։ ՊԵԿ-ը, սակայն, հանձնարարականի բնույթը փոխել էր՝ հայտարարելով, որ իրենք Գյումրիում մտադիր են ստեղծել «արտաքին տնտեսական գործունեության ժամանակակից կենտրոն»։ Սա, ըստ էության, առնչություն չուներ ավտոմաքսատան ու դրանից ստացվելիք օգուտների հետ։
20 հուլիս, 2019 15:44 Ժողովուրդը համբերատար սպասում է Ժողովուրդը խոսում է Իջանում տեղի ունեցած միջադեպի, Սևանի կանաչելու, Ամուլսարի ու Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
19 հուլիս, 2019 17:51 Իջևանյան դեպքերի հետքերով․ ուղղորդվա՞ծ էր արդյոք ցույցը Հուլիսի 17-ին Իջևանում անտառափայտի գործով զբաղվողների բողոքի ցույցը ավարտվեց ընդհարումներով ոստիկանության հետ։ Հուլիսի 18-ին 8 ոստիկան հիվանդանոցում էր, 13 ցուցարար՝ ձերբակալված։ ՍիվիլՆեթը եղել է Իջևանում, թեմայի շուրջ զրուցել է նաև Դիլիջանում գործող «Բնապահպանի տուն» նախաձեռնության անդամի հետ։
19 հուլիս, 2019 16:55 Ընդդիմադիր «Ռուսթավի-2»-ն անցնում է Իվանիշվիլիի հավատարիմին Հուլիսի 18-ին Ստրասբուրգում գտնվող դատարանը չեղյալ է հայտարարել Վրաստանի դատարանի՝ «Ռուսթավի-2»-ը դրա նախկին սեփականատեր, գործարար Կիբար Խալվաշիին հանձնելու մասին որոշման սառեցումը։ Ցանցի ղեկավարությունը պնդում է, որ Խալվաշիի՝ հեռուստաընկերության հետ կապված մտադրությունները իշխող Վրացական երազանք կուսակցության ծրագրի մասն են իր գլխավոր լրագրողական հակառակորդին լռեցնելու համար։ Նա նաև ասել է, որ «Ռուսթավի-2»-ի ղեկավարությունը պատրաստվում է պայքարել սեփականության իրավունքի փոփոխության համար։

19 հուլիս, 2019 14:56 Քոչարյանի գույքի կալանքի գործով նիստը հետաձգվեց Հուլիսի 19-ին դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ Վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի կալանքի մասով դատախազության բողոքի քննությունը։

Մեղադրող դատախազները դատարան չէին ներկայացել։

«4-5 օր առաջ գիտեի այս նիստի մասին, կարծում եմ դատախազությունը նույնպես գիտեր»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։ Ըստ նրա՝ այս ամենը դատական նիստը ձգձգելու միտում ունի։
19 հուլիս, 2019 14:01 #AraratChallenge․ մեկ դոլարը կարող է կյանք փոխել | A single dollar can change a life «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է #AraratChallenge շարժման մեկնարկը: Շարժում-դրամահավաքի նպատակն է օգնության ձեռք մեկնել բոլոր նրանց, ովքեր աջակցության կարիք ունեն։

The Aurora Humanitarian Initiative has announced the #AraratChallenge movement. The crowdfunding campaign is aimed at supporting those in urgent need of basic humanitarian aid around the world.
19 հուլիս, 2019 12:48 Հրաժեշտ Թիֆլիսին․ Հայաստանի առաջին կառավարության ժամանումը Երևան 1918 թվականի այս օրը՝ հուլիսի 19-ին, Հայաստանի առաջին կառավարությունը և առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին, ժամանեցին Երևան։
19 հուլիս, 2019 09:53 Մոսկվա-Երևան օդանավը անսարքության պատճառով դադարեցրել է թռիչքը Երևանի ժամանակով հուլիսի 18, լույս 19-ի գիշերը, Երևանի ժամանակով 2։00-ին Nordwind ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Boeing 737 ինքնաթիռը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում դադարեցրել է թռիչքը, քանի որ դեռևս թռիչքուղում հայտնաբերվել է, որ ինքնաթիռի սրահում ծուխ է և հոտ է տարածվում։