2 հոկտեմբեր, 2017 17:48 Սերժ Սարգսյանը ցավակցել է Դոնալդ Թրամփին «Խոր ցավով տեղեկացա Լաս Վեգաս քաղաքում տեղի ունեցած բռնության այս ահասարսուռ դրսևորման մասին, որը տասնյակ անմեղ զոհերի և հարյուրավոր վիրավորների պատճառ դարձավ:

Վշտի ու կորստի այս ծանր պահին իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին ու զոհվածների հարազատներին՝ մաղթելով ուժ ու ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Մենք աղոթում ենք ԱՄՆ ժողովրդի հետ միասին զոհվածների հոգիների խաղաղության և տուժածների լիարժեք ապաքինման համար»,- ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:

Լաս Վեգասի Mandalay Bay խաղատան մոտ անհայտ անձը կրակ է բացել քանթրի փառատոնի այցելուների վրա, ինչի արդյունքում զոհվել է ավելի քան 50 մարդ, 400-ը հոսպիտալացվել են։
2 հոկտեմբեր, 2017 15:33 ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կարող է լինել բրյուսելյան գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը․ Նալբանդյան «Բրյուսելյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները կարևոր տեղ էին զբաղեցնում հանձնակատար Հանի հետ մեր քննարկումներում։ Մենք մտքեր փոխանակեցինք գագաթաժողովի Եզրափակիչ հռչակագրի շուրջ։

Հայաստան-Եվրամիություն օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում մարդկանց միջև շփումների խրախուսումը։ Վիզային ռեժիմի ազատականացումը հանդիսանում է շարժունակության ու մարդկանց միջև շփումների խորացման կարևոր բաղադրիչներից մեկը, ինչն ամրագրված է Վիլնյուսի ու Ռիգայի գագաթաժողովների հռչակագրերում:

Մեր օրակարգը համալրվում է նոր բովանդակությամբ, մասնավորապես, Տրանս-եվրոպական տրանսպորտային ցանցի (TEN-T) ընդլայնումը, առաջարկներ կան ԵՄ և Արևելյան գործընկերության երկրներում ռոումինգի սակագների հարմոնիզացիայի և նվազեցման, ինչպես նաև գործընկեր երկրներում տեղական արժույթով փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ֆինանսավորման վերաբերյալ: Համոզված եմ, որ մեր փոխգործակցութունը կհամալրվի նաև այլ փոխշահավետ ծրագրերով:

2 հոկտեմբեր, 2017 13:28 Շատ կարևոր տարի է ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար. Յոհանես Հան «ԵՄ-ն պատրաստ է ստորագրել Հայաստանի հետ նոր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Համաձայնեցված գործընկերային առաջնահերթությունների հետ միասին սա կձևավորի մեր համագործակցությունը, որի շրջանակում մենք պատրաստվում ենք ներդրում կատարել, ի թիվս այլ ոլորտների, կրթության և նորարարության ոլորտում, քանի որ հմտությունների զարգացումն առանցքային կլինի Հայաստանի ապագայի համար: Իմ այցը նաև նախապատրաստություն է հաջորդ Արևելյան Գործընկերության գագաթաժողովի համար»,- ասել է Հանը։ 1 հոկտեմբեր, 2017 12:33 Ժողովուրդը օճառի և չեմպիոնների արանքում է Ժողովուրդը խոսում է Ռուսաստանի կրթության և գիտության նախարարի Հայաստան կատարած այցի, բենզինի թանկացման, Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի ազատ արձակման և Լևոն Արոնյանի տիտղոս նվաճելու մասին։
1 հոկտեմբեր, 2017 11:19 «Գյումրիի օրը»՝ նոր փողոց ու ճեմուղի քաղաքի կենտրոնում Հոկտեմբերի 1-ին Գյումրին նշում է «Գյումրու օր»-ը։ Վերջին 1 տարվա ընթացքում քաղաքում շինարարություն է ընթանում «Կումայրի» արգելոցի տարածքում, բարեկարգվում է նախկին «Ալեքսանդրովսկի» ճեմուղին։ ՍիվիլՆեթը եղել է տեղում, հետևել աշխատանքներին։ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ասում է՝ այս ծրագրերի արդյունքում հույս ունեն քաղաքում ընդունել մեծ թվով զբոսաշրջիկների։ Դրան նպաստում է նաև նոր ավիաընկերությունների մուտքը Գյումրիի օդանավակայան։
29 սեպտեմբեր, 2017 19:11 Միլիոններ «Էրեբունի-Երևան»-ին, ոչ մի լումա ամրոցի վանդալների դեմ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոցի պատերին վանդալիզմի հետքերը շարունակում են մնալ։ Տնօրինությունը սպասում է ներդրումների, իսկ Երևանի քաղաքային իշխանությունը, որ ամեն տարի ճոխությամբ նշում է Էրեբունի-Երևան տոնը, անուշադրության է մատնել իր պատմության ակունքները։
29 սեպտեմբեր, 2017 15:27 Կանանց 60%-ն աշխատանք չունի Կանանց 60%-ը, իսկ տղամարդկանց 29%-ը նախորդ մեկ տարվա ընթացքում աշխատանք չի ունեցել. Բնականաբար գյուղաբնակների համեմատությամբ քաղաքաբնակների շրջանում ավելի շատ են աշխատանք ունեցողները: Նախորդ երեք տարիների ընթացքում կանանց 1 և տղամարդկանց 12 տոկոսն ասել է,որ երեք կամ ավելի ամիս անընդմեջ աշխատել է արտասահմանում: Ըստ մարզերի՝ տղամարդիկ Շիրակում, Լոռիում և Գեղարքունիքում ամենաշատն են հակված արտասահմանում աշխատելուն, մինչդեռ տղամարդիկ Սյունիքում՝ ամենաքիչը: 29 սեպտեմբեր, 2017 14:39 Բրիտանիան տարեկան 4 մլն ֆունտ կտրամադրի Հայաստանին՝ «ավելի լավ կառավարման համար» Սեպտեմբերի 26-28-ը Հայաստանում էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Ալան Դանքնը: Հայաստանյան այցի մասին բրիտանացի նախարարը տեսաուղերձ է հղել, որում մասնավորապես տեղեկացնում է, որ Բրիտանիայի կառավարության «Լավ կառավարման հիմնադրամ»-ը Հայաստանին 4 մլն ֆունտ ստեռլինգ է տրամադրել Հայաստանին՝ «դեպի ավելի լավ կառավարում ընթանալու իր ճանապարհին»։ Ղարաբաղյան խնդրի մասին Դանքնն ասում է, որ իրենք ցանկանում են այնտեղ տեսնել «տևական, խաղաղ լուծում»։

Բրիտանիայի կառավարության կայքի համաձայն՝ «Լավ կառավարման հիմադրամը» ստեղծվել է 2015թ․՝ աջակցելու Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Սերբիայում և Բոսնիա և Հերցեգովինայում տնտեսական բարեփոխումներին ու լավ կառավարմանը։
29 սեպտեմբեր, 2017 10:49 Միչիգանը ճանաչել է Արցախի անկախությունը ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Սենատը սեպտեմբերի 28-ին ընդունել է համար 99 բանաձևը, որով ողջունում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը և կոչ անում դաշնային իշխանություններին ճանաչել Ղարաբաղը:

ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է բանաձևը։
29 սեպտեմբեր, 2017 10:18 Արցախում զինվոր է զոհվել՝ Սեյրան Մանվելի Սարգսյանը Սեպտեմբերի 28ին՝ ժամը 1500ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ ծնված Սեյրան Մանվելի Սարգսյանը
 
28 սեպտեմբեր, 2017 18:26 Դավիթ Հարությունյանը պնդում է՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, վստահեցնում է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, մինչդդեռ իրավապաշտպաններն ու փաստաբանները այլ կարծիքի են։ Ի վերջո, ինչպես է որոշվում՝ անձը քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ։
28 սեպտեմբեր, 2017 16:21 Կառավարությունը հավանություն է տվել 2018թ․ ՀՀ պետական բյուջեի նախագծին Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի նախագծին:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել է, որ հաջորդ տարվա բյուջեն եկամուտների մասով կազմելու է 1 տրլն 307 մլրդ դրամ՝ 2017թվականի 1 տրլն 207 մլրդ-ի փոխարեն, 100 մլրդ-ով ավելի՝ հարկային եկամուտների հաշվին: Բյուջեի ծախսային մասը նախատեսվում է 1 տրլն 464 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ մոտ 157 մլրդ դրամ:

«Հաշվի առնելով կանխատեսումները՝ բարձրացրել ենք աճի ցուցանիշը: 2017-ին ամրագրել ենք 3,2 տոկոս աճ, բայց հաշվի առնելով, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձր է՝ ակնկալում ենք, որ այս տարի տնտեսական աճը կգտնվի 4-4,8 տոկոսի միջակայքում: Այդ հենքի հիման վրա էլ գործող սպասումները բարձրացրել ենք՝ ակնկալելով 4,3 տոկոս աճ: Մյուս տարվա համար մենք կանխատեսում ենք 4,5 տոկոս տնտեսական աճ»,- նշել է նախարարը:

Ֆինանսների նախարարն ընդգծել է, որ 2018-ին բարձրացվել են կապիտալ ու պաշտպանական ծախսերը: