29 դեկտեմբեր, 2020 18:55 Արցախում 2021-ից ավելանում են երեխայի ծննդյան և մինչև երկու տարեկան խնամքի նպաստները․ Մանե Թանդիլյան Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտնել է, որ 2021-ի հունվարի 1-ից ավելանում են երեխայի ծննդյան և մինչև երկու տարեկան խնամքի նպաստները։

29 դեկտեմբեր, 2020 18:53 Ամանորը մտել է թատրոն Երևանի թատրոններում ամանորյա եռուզեռ է։ Տարին գրեթե առանց ներկայացումների անցակցրած թատրոններն, այնուամենայնիվ, պատրաստել են ամանորյա ներկայացումներ երեխաների համար։ ՍիվիլՆեթը շրջել է թատրոններով, խոսել ներկայացումների մասին, լսել փոքրիկ հանդիսատեսի տպավորությունները:
29 դեկտեմբեր, 2020 18:42 Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձը Նիկոլ Փաշինյանին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Ուղերձում նշված է
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք ամանորյա և սուրբծննդյան անկեղծ շնորհավորանքներս։
Անցնող տարին ամենևին էլ դյուրին չէր, և ցանկանում եմ հուսալ, որ նրա բերած փորձությունները կմնան անցյալում։ Կարևոր է, որ մենք լիովին համոզվեցինք մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների նշանակալի լինելու մեջ։
Վստահ եմ, որ հայռուսաստանյան բազմաբնույթ կապերի հետագա զարգացումը համահունչ է մեր եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին և ընթանում է Անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման ոգով։
Մաղթում եմ Ձեզ, Ձեր հարազատներին և մտերիմներին քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Ձեր բոլոր հայրենակիցներին՝ երջանկություն և բարգավաճում»։
29 December, 2020 18:36 What’s Next in Nagorno Karabakh? A Conversation with Pietro Shakarian In the new episode of the “Crossroad” Benyamin Poghosyan discusses the situation in and around Nagorno Karabakh with Pietro Shakarian, a Ph.D. candidate in Russian history at the Ohio State University.

29 դեկտեմբեր, 2020 14:08 Շուռնուխ, Որոտան․ կյանքը անկոչ հարևանների հետ Սյունիքի մարզի Որոտան և Շուռնուխ գյուղերի որոշ հատվածների ճակատագրերը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման աշխատանքերի արդյունքում դեռ վիճահարույց են։ Տեղի բնակիչները ՍիվիլՆեթին պատմում են նոր իրավիճակում գյուղում կյանքի, համակեցության հնարավորության ու ակնկալիքների մասին։
29 դեկտեմբեր, 2020 13:54 ՌԴ-Թուրքիա օրակարգում ղարաբաղյան կարգավորումն առաջնահերթություն է. Լավրով Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների օրակարգում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը դարձել է առաջնահերթություն․ այդ մասին դեկտեմբերի 29-ին Սոչիում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար նախարար Սերգեյ Լավրովը թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը։ Սոչիում անցկացվում է ռուս-թուրքական ռազմավարական պլանավորման համատեղ խմբի հերթական նիստը։ 29 դեկտեմբեր, 2020 12:24 Վիտալի Բալասանյանը՝ թմրամոլների, հարբեցողների ու Ֆեյսբուքի մասին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը վստահեցնում է՝ Հադրութը, Ասկերանի կորսված հատվածը ժամանակի ընթացքում վերադարձվելու են։ «Մենք չենք պարտվել»,- Արցախի հանրային հեռուստատեսության հետ զրույցում հայտարարել է Բալասանյանը՝ հիշեցնելով, որ 1992-1993 թվականներին Արցախը «տարածքային առումով ավելի վատ վիճակում է եղել»։ 29 դեկտեմբեր, 2020 11:46 Թուրքիայում ընդունված օրենքը՝ նոր սպառնալիք քաղաքացիական հասարակության համար Թուրքիայի նոր օրենքը, որը միտված է ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմանը, մեծացնում է երկրում իրավապաշտպան խմբերի վերացման հավանականությունը, հայտարարել Է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ Թուրքիայի ներկայացուցչության հաղորդակցության բաժնի ղեկավար Թարիք Բեյհանը: 29 դեկտեմբեր, 2020 11:26 Արտահերթ ընտրություններ և ներքաղաքական իրավիճակ․ ինչ են մտածում քաղաքացիները Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին Առաջին ալիքի հետ զրույցում խոսեց արտահերթ ընտրությունների մասին՝ ընդգծելով, որ հարկավոր է քննարկումներ ծավալել խորհրդարանի ուժերի հետ, որպեսզի արտահերթ ընտրությունների նախաձեռնումը չլինի միայն իշխող ուժի կամքը։ Իսկ ի՞նչ են մտածում քաղաքացիները ստեղծված ներքաղաքական իրավիճակի և արտահերթ ընտրությունների մասին։
29 դեկտեմբեր, 2020 11:06 Ադրբեջանական ցուցանակը ոտնահարում է ՀՀ սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքները․ ՄԻՊ Հայաստանի Գորիս քաղաքից Որոտան գյուղ տանող ճանապարհի միջնամասում երեկ` դեկտեմբերի 28-ին, ադրբեջանցիների կողմից այդ երկրի քարտեզով ցուցանակի տեղադրումը խորը անհանգստություններ է առաջացրել Գորիսի, Որոտանի և մի շարք այլ խաղաղ բնակավայրերում․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ տեղեկացնելով, որ նույնը վերաբերում է նաև ճանապարհի այդ հատվածում, ինչպես նաև Որոտան գյուղի մոտ ադրբեջանական դրոշների տեղադրմանը: 29 դեկտեմբեր, 2020 09:59 «Պատերազմից խուսափելու միայն մի տարբերակ կար՝ վերադարձնել տարածքները՝ մոռանալով Արցախի կարգավիճակի մասին» Անընդհատ շրջանառության մեջ է դրվում այն միտքը, թե ճկուն քաղաքականության պարագայում կարող էինք խուսափել պատերազմից։ Այս թեզը շրջանառողները պետք է առնվազն պատասխանեն մի հարցի․ իրենց վարած «ճկուն» քաղաքականության արդյունքում ինչո՞ւ հնարավոր չեղավ խուսափել 2016 թվականի պատերազմից, որին նախորդել էր 2015, 2014 թվականների աննախադեպ էսկալացիան։ 28 December, 2020 22:28 Armenia Did Not Hand Over Lands to Azerbaijan, States Prime Minister Nikol Pashinyan ✓Prime Minister Nikol Pashinyan stated that Armenia did not hand over any lands to Azerbaijan.
✓Armenia may have snap parliamentary elections in 2021.
✓The Artsakh Defense Army denies that Armenian forces attacked Azerbaijan’s army in the southern Hadrut region.