3 հունիս, 2019 11:25 «Հուզական և հակասական»․ Բաքվի արձագանքը՝ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ արտաքին գերատեսչության հայտարարությանը՝ շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ։ 3 հունիս, 2019 10:59 Կրթության ոլորտի բարեփոխումները․ Արևիկ Անափիոսյան Հայաստանի կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանը խոսում է Հայաստանի կրթական համակարգի և մարտահրավերների մասին։ Ելույթը տեսագրվել է մայիսի 18-ին՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի կազմակերպած «Նորարար Հայաստան» (Innovate Armenia) ֆորումին՝ Լոս Անջելեսում։ 2 հունիս, 2019 15:05 Հայաստանցիների հույզերը՝ թվերով Ինչպե՞ս եք ձեզ զգացել երեկ՝ դրակա՞ն հույզեր եք ունեցել, թե՞ բացասական: Եթե դժվարանում եք պատասխանել, մի քանի հույզեր թվարկեմ՝ ջղային, տխուր, սթրեսային, անհանգիստ, ցավ կամ հաճույք, հանգստացած, մի նոր բան սովորած, ժպտացող, հարգված:

Ձեր պատասխանը, ճիշտ է, չգիտեմ, բայց գիտեմ, թե ձեզնից որ մասն ինչ է ասել: Այսպես…
2 հունիս, 2019 14:42 Քո գրպանից՝ դատավորի ընտանիքի գրպանին ՀՀ դատավորների դրամական միջոցները հայտնվել են հանրության ուշադրության կենտրոնում։ Ինչպես են դատավորները, ստանալով ոչ մեծ աշխատավարձ, կուտակել այդքան ունեցվածք։ ՍիվիՆեթը պարզել է, թե որ դատավորի ընտանիքն է բիզնես անում՝ հաղթելով պետական գնումներում։
1 հունիս, 2019 21:18 Երևանում բացվել է Տաշիր ընկերության վերակառուցած այգին․ ֆոտոշարք Վերակառուցումից հետո մայրաքաղաքում շահագործման է հանձնվել Երևանի գլխավոր պողոտայի վերջնամասում (Սարյան-Մաշտոցի պողոտա) գտնվող այգին: Այգու բարեկարգման աշխատանքներն սկսվել են 2015 թվականին:

Հանգստի գոտին բացել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Երևանի ավագանու անդամներ, հյուրեր:
1 հունիս, 2019 18:48 Հունիսի 1-ը՝ Երևանում․ ֆոտոշարք Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է։ Տոնը հանդիսավոր նշվել է նաև Երևանում։ Լուսանկարները՝ Արմեն Մկրյանի։ 1 հունիս, 2019 18:39 Նախագահը հինգ նախարար է նշանակել՝ վերաձևված նախարարություններում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով և վարչապետի առաջարկությամբ, կառավարության կառուցվածքի փոփոխությունից հետո, վերաձևված հինգ նախարարություններում նախարարներ են նշանակվել։

1 հունիս, 2019 18:28 Երեխաները՝ Բաղրամյան 26-ում․ ֆոտոշարք Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ այսօր Հանրապետության նախագահի նստավայրի բակում փոքրիկներին նվիրված տոնական միջոցառում էր կազմակերպվել:

1 հունիս, 2019 15:45 Երեխաները՝ երեխաների համար. Շիրակացու ճեմարանի փորձը Երեխաները պաշտպանության համար ոչ միայն մեծերին են ապավինում, այլև այլ երեխաների։ Օրինակ՝ Երևանի Շիրակացու ճեմարանի սաներից շատերը դասերից հետո տուն գնալ հանգստանալու փոխարեն նախընտրում են կամավորական հիմունքներով դասապատրաստել Ջրվեժ գյուղի աշակերտներին։ Իսկ Շիրակացու սաներից մեկն էլ Տավուշի Մովսես գյուղի՝ իրենից մեծ աշակերտի հետ սկայպով անգլերեն է պարապում։
1 հունիս, 2019 14:54 Ապրեք, երեխեք, պարզապես ապրեք Գարունն անցավ, եկավ ամառ։ Ա՜խ, այս ամառը․․․ մանկությունը քաղաքականացնող ու էդպիսով հասունացող հանրության ամառը, փողոց փակող երեխեքի ամառը, մի հավես զուգադիպությամբ նրանց իրավունքների պաշտպանության օրով ծնված վարչապետով երկրի հերթական, պատմական, 2019-ի ամառը։

Այս ամառը շատ եմ երազել, իմ սիրտն էլ է մրգի պես հա․․․ չէ՛, դեռ խակ է, գուցե արդեն դախ է, մի խոսքով, հաստատ կախ է, էն աստիճան չի հասել, որ հանգիստ խղճով ասեմ՝ երեխեք ջան, տոններդ շնորհավոր, վայելեք ձեր մանկությունը, դուք խնդիր չունեք։

Տեսնես էս ամառվա առաջին՝ տոնական օրով, քանի՞ հայաստանցի ծնող է իր երեխայի համար կարդում «Իմ մարմինն անձեռնմխելի է» աղմուկ հանած գրքույկը։ Հետաքրքիր է, որ գործադիրը չվարանեց խոսել մանկան մարմնի անձեռնմխելիությունից, ի տարբերություն հանրության մի զգալի մասի, որի համար երեխան շարունակում է մնալ անօտարելի սեփականություն, օջախապատկան ապրանք (աղջիկը՝ դրսի, տղան՝ ներսի)։ Վարչապետի արձագանքն էլ տեղին էր։ (Ի դեպ, նկատել ե՞ք, որ Փաշինյանն իրեն հյուր եկած 4-ամյա Մարի Սահակյանից թույլտվություն է հարցնում նախքան նրան գրկել պաչելը)։
1 հունիս, 2019 14:32 Ժողովրդի տոնը փչացնում եք, որ ի՞նչ անեք Ժողովուրդը խոսում է Մայիսի 28-ի տոնի, Նիկոլ Փաշինյանի Ղազախստան այցի, Ռոբերտ Քոչարյանի՝ աջակիցներին հանդիպելու և Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չգնալու մասին։
31 May, 2019 22:04 The Intersection of Art and Economy in Armenia Nina Festekjian is the Co-Founder of the Armenia Art Fair, and Dr. Iain Robertson is Head of Art Business Studies at Sotheby's Institute of Art in London. They are here in Armenia to attend the second Armenia Art Fair. The event presents new names and emerging artists.

Nina Festekjian and Dr. Iain Robertson talk with CivilNet’s Ani Paitjan about the the growing economic power of art in Armenia.