26 հունիս, 2019 11:26 Գլխավոր դատախազն ընդունել է Ռուսաստանի դեսպանին Հունիսի 19-ին Սերգեյ Կոպիրկինին՝ վերջինիս նախաձեռնությամբ, ընդունել էր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, իսկ ավելի վաղ տեղի էր ունեցել դեսպանի հանդիպումը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Հանդիպումից հետո Կոպիրկինը պարզաբանումների համար կանչվել է ՀՀ ԱԳՆ։ 25 հունիս, 2019 20:59 Էրդողանի ու Օջալանի պարտությունը կամ Թուրքիան նոր փուլի շեմին Հունիսի 23-ին Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթեց ընդդիմության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։ Նրան արդեն շատերը համարում են Թուրքիայի հաջորդ ղեկավարը։


Թուրքիայում մեկնարկել է Օսման Քավալայի գործով դատավարությունը։ Նա ու ևս 15 հոգի մեղադրվում է 2013-ին Գեզի այգու ցույցերի ֆինանսավորման ու կառավարությունը տապալելու փորձի համար։ Քավալան, որին ցմահ ազատազրկում է սպառնում, մեղադրանքը համարում է ֆանտաստիկ հերյուրանք։

25 հունիս, 2019 20:54 Դատաիրավական համակարգի խնդիրներն ու անցումային արդարադատությունը․ հատվածներ քննարկումից Հունիսի 25-ին «Քաղաքական երկխոսություն» ՀԿ-ն կազմակերպել էր հանդիպում-քննարկում Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումների և անցումային արդարադատության հեռանկարի վերաբերյալ։

Քննարկման բանախոսները նշում են, որ ինչպես հեղափոխությունից առաջ, անյպես էլ դրանից հետո դատաիրավական համակարգը դեռ չի վայելում հասարակության վստահությունը։ Բանախոսների շարքում էին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, Իրավունքի Եվրոպա միավորում ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը, Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, Քաղաքացու որոշում կուսակցության առաջնորդ Սուրեն Սահակյանը և այլք։
25 հունիս, 2019 17:01 Սեդա Սաֆարյան․ Քոչարյանի ազդեցությունը այս գործում դեռ կարող է շատ մեծ լինել Հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանը որոշում կայացրեց բավարարել մեղադրող կողմի և տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի բողոքները՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ։ Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը դատարանի որոշման հրապարակումից հետո մեկնաբանություններ տվեց լրագրողներին։ 25 հունիս, 2019 16:05 Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվեց ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բավարարեց մեղադրող կողմի և տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի բողոքները՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացնելով։ Դատարանը նաև բեկանեց առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը` գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու վերաբերյալ:

Այս տարվա մայիսի 18-ին և 20-ին առաջին ատյանի դատարանը՝ Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, կայացրեց երկու որոշում․ առաջինով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխվել էր, իսկ երկրորդով Մարտի 1-ի գործի վարույթը կասեցվել էր ու գործն ուղարկվել էր Սահմանադրական դատարան։ Դատարանի երկու այս որոշումները վերաքննիչում վիճարկում է մեղադրող կողմը և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները։ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքն ավելի վաղ հայտարարել էր, որ այսօրվա նիստին «ոչ նախագահ Քոչարյանը, ոչ պաշտպանական խմբի անդամները և ոչ էլ Քոչարյանների ընտանիքի անդամերը ի նշան բողոքի չեն մասնակցելու»։

25 հունիս, 2019 15:08 Ռուսաստանին վերադարձրել են ԵԽԽՎ Հունիսի 24-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) անդամները 118 կողմ, 62 դեմ, 10 ձեռնպահ ձայներով քվեարկել են վեհաժողովի աշխատանքներին Ռուսաստանի վերադարձի օգտին՝ նրան հրավիրելով մասնակցելու հունիսի նստաշրջանին։

ԵԽԽՎ-ն ընդունել է Կանոնակարգի հանձնաժողովի ղեկավար Պետրա դե Սուտերի զեկույցը՝ վեհաժողովի լիազորությունների ու քվեարկության վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացը կատարելագործելու վերաբերյալ․ դրանում ներառված է բանաձև, որը Ռուսաստանին թույլ է տալիս մասնակցել հունիսի նստաշրջանին։
25 հունիս, 2019 14:34 ԱՄՆ-Իրան դիմակայությունը և իրանահայերը Միացյալ Նահանգների և Իրանի միջև դիմակայությունը, թվում է, մոտենում է ռազմական բախման կետին։ Մի քանի օր առաջ իրանական կողմը խոցեց ամերիկյան անօդաչու թռչող սարք։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ը վերջին պահին է հրաժարվել Իրանի նկատմամբ ռազմական ուժ կիրառելուց։ Այսօր Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է հաստատել Իրանի ղեկավարության նկատմամբ։ Իրանը Հայաստանի անմիջական հարևանն է, այդ երկրում ունենք հոծ համայնք։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է Թեհրանի հայկական «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանի հետ։ 25 հունիս, 2019 13:15 Անցյալի իներցիան Հայաստանի բուհերում․ ինչպես հասկանալ ներկան ու ծրագրել ապագան Հետհեղափոխական Հայաստանի կարևորագույն խնդիրներից մեկը բարձրագույն կրթական համակարգի դեռ չարված բարեփոխումն է, որը, ԿԳՆ-ի պարզաբանմամբ, կմեկնարկի նոր օրենքի ընդունումից հետո։ Բայց արդյոք մինչ օրենքի ընդունումն այլ կարևոր քայլեր չպե՞տք է արվեն, արդյոք այս մեկ տարվա ընթացքում մենք արե՞լ ենք հնարավորը կամ գոնե նվազագույնը, որպեսզի բարձրագույն կրթական համակարգը ավելի լավը դառնա։ 25 հունիս, 2019 12:27 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մամեդյարովի՝ խաղաղապահներ տեղակայելու մասին հայտարարությունը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարությունն այն մասին, որ ԵԱՀԿ միջնորդները «պետք է հստակեցնեն խաղաղապահ ուժեր տեղակայելու շուրջ իրենց առաջարկները և հանդես գան դրանցով»։ 25 հունիս, 2019 12:06 Ռուս-վրացական լարվածության ավիահնարավորությունները Հայաստանի համար Վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը Սիվիլնեթի հետ խոսում է Ռուսաստանի կողմից դեպի Վրաստան ավիափոխադրումները դադարեցնելուց հետո Հայաստանի համար բացվող հնարավորությունների մասին։ Ճաղարյանի խոսքով՝ ստեղծված ճգնաժամային իրավիճակում նախատեսվում է, որ դեպի Բաթումի թռիչքներ կիրականացվեն Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից, իսկ դեպի Թբիլիսի՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից։
25 հունիս, 2019 11:10 Բաթումիից թռիչքները՝ «Շիրակ», Թբիլիսիից` «Զվարթնոց» օդանավակայաններով․ վարչապետի խորհրդական Հայկական «Արմենիա», «Տարոն Ավիա» և «Ատլանտիս Եուրոփիան» ավիաընկերությունները կավելացնեն դեպի Վրաստան ուղևորափոխադրումներ կատարող իրենց օդանավերի թիվը Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը
«Հուլիսի 8ից դեպի Վրաստան կատարվող չվերթների դադարեցման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի հրապարակումից անմիջապես հետո դիմել եմ հայկական բոլոր ավիաընկերություններին, ռուսվրացական լարվածության պատճառով ՌԴՎրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումներին միահամուռ հայկական ճակատով մասնակցելու իրենց պատրաստակամության և հնարավորությունների ճշտման նպատակով
Գոհունակությամբ պետք է նշեմ, որ 3 ավիաընկերություն` «Արմենիա», «Տարոն Ավիա» և «Ատլանտիս Եուրոփիան» պատրաստակամ են մասնակցել եղբայրական ժողովուրդների միջև ծագած ճգնաժամի կարգավորումներին, ամրագրված 5 օդանավերով, որոնց թիվը կարող է ավելանալ ևս 2ով Արդյունքների մասին զեկուցվել է վարչապետին», գրել է Ճաղարյանը

Ավելի ուշ մեկ այլ գրառմ
24 հունիս, 2019 17:16 Ռուս-վրացական տնտեսական հարաբերությունների շուրջ Արդեն մի քանի օր է, Թբիլիսիում բողոքի ցույցեր են, որոնք բռնկվեցին, երբ Ուղղափառության վեհաժողովի նիստին ՌԴ մի պատգամավոր նստել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին։