20 June, 2019 16:24 Valid Data for Democratic Armenia Organizations from Armenia and around the world were invited to showcase their work at Innovate Armenia, a festival of ideas and action that took place at the University of Southern California on May 18.

The Caucasus Research Resource Centers (CRRC), a network of research, resource and training centers, was represented by their Armenia center. With offices in all three South Caucasus countries - Armenia, Azerbaijan and Georgia - CRRC’s goal is to strengthen data-based social science research.

Heghine Manasyan, Chief Executive Officer at CRRC, talked about the importance of collecting valid data for policy making.
20 հունիս, 2019 15:37 Առաջին Հանրապետությունից՝ Երրորդ Հանրապետությանը․ դրոշ, օրհներգ, զինանշան Հունիսի 15-ին պետական խորհրդանշանների օրն էր։ Ինչո՞ւ և ինչպե՞ս են ընտրվել Հայաստանի Հանրապետության դրոշը, զինանշանը և օրհներգը։ ՍիվիլՆեթը զրուցել է Հայ հեղափոխական դաշնակցության թանգարանի տնօրեն Անուշ Ամսեյանի և վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի հետ խորհրդանիշների պատմության մասին։
20 հունիս, 2019 15:23 Վահե Գրիգորյանը երդվեց և ստանձնեց ՍԴ դատավորի պաշտոնը «Հայաստանի հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, սակայն ժողովրդի իշխանությունը, ժողովրդի հավաքական կամքը ստորադաս է սահմանադրի կամքին»,- հունիսի 20-ին Ազգային ժողովում երդվելով ՍԴ դատավորի պաշտոնում՝ հայտարարեց Վահե Գրիգորյանը։
20 հունիս, 2019 15:17 ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է ՌԴ դեսպան Կոպիրկինին Հունիսի 19ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել էր Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ վերջինիս նախաձեռնությամբ
Ինչպես նշված է ՍԴ հաղորդագրության մեջ, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական արդարադատության ոլորտում հայռուսական համագործակցության հարցերին։ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դեսպանին տեղեկություններ է ներկայացրել 2019 թվականի մայիսին իր գլխավորած պատվիրակության Սանկտ Պետերբուրգ կատարած այցի մասին, որը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահի հրավերով։

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի դատաիրավական համակարգին առնչվող խնդիրներին և այլ հարցերի։
Անցյալ շաբաթ դեսպան Կոպիրկինը հանդիպում էր ունեցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որից հետո պարզաբանումների համար կանչվել է ՀՀ ԱԳՆ։
 
20 հունիս, 2019 14:48 Վաշինգտոնի հանդիպմանը կբարձրացվեն բանակցություններին խանգարող բոլոր խնդիրները Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջիկա հանդիպմանը կբարձրացվեն բոլոր այն խնդիրները, որոնք խանգարում են հետագա բանակցություններին․ Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու թեման քննարկվում է բոլոր հանդիպումներում․ հունիսի 19-ին Ազգային ժողովում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հարցին ի պատասխան՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 20 հունիս, 2019 13:21 Անկախ դատական համակարգ ունենալը բխում է բոլորի շահերից․ Նիկոլ Փաշինյան «Դատավորների, առավել ևս՝ գործող կազմի աշխատավարձը բարձրացնելը բազմաթիվ պրոբլեմներ ունի՝ մանավանդ հանրային ընկալման տեսակետից, երբ բազմաթիվ սոցիալական խնդիրներ լուծված չեն։ Մեր ընկալումն այն է, որ մեր գործընկերները՝ միջազգային դոնորները, այս հարցում Հայաստանին կաջակցեն, մենք 2-3 տարվա ընթացքում դատավորների աշխատավարձերը կկարողանանք դարձնել 2,5-3 մլն դրամ, այսինքն դա մեր պետական բյուջեի վրա ուղիղ ազդեցություն չի ունենա։ Այդ ընթացքում և ընդդիմությունը, և իշխանությունը, և քաղաքացիական հասարակությունը կհամոզվեն, որ անկախ դատական համակարգ ունենալը լավ բան է, բխում է բոլորի շահերից»,- մայիսի 20-ին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
20 հունիս, 2019 13:04 100 տարվա արդարադատություն․ 28-ամյա Գրիգոր Պետրոսյանից՝ 28-ամյա Ռուստամ Բադասյան 28-ամյա Ռուստամ Բադասյանի նշանակումը արդարադատության նախարարի պաշտոնում լավ առիթ է հիշելու և հիշեցնելու, թե ովքեր են եղել Հայաստանի թիվ մեկ արդարադատները 1918-ից մինչև մեր օրերը։

Հայաստանի Հանրապետության (1918-1920 թթ․) երկուսուկես տարիներին երկրում նշանակվել է արդարադատության 7 նախարար։
20 հունիս, 2019 10:47 Armenian, Azerbaijani Foreign Ministers to Meet in Washington Foreign Ministers Elmar Mamedyarov and Zohrab Mnatsakanyan arrived in Washington for the June 20 meeting organized by the OSCE Minsk Group co-chairs. The two were also due to meet with President Trump’s National Security Adviser John Bolton and Deputy Secretary of State John Sullivan. Bolton tweeted about their meeting and offered that “the United States stands ready to assist in advancing the cause of peace in the region.”

Armenian and Azerbaijani minister previously met two months ago in Moscow and issued an upbeat statement as a result. However, instead of a positive dynamic on the ground, the security situation, which has been generally stable over the past eighteen months, began to show signs of deterioration.
19 հունիս, 2019 18:46 Թեստերում դպրոցական ծրագրից 30 տոկոս նյութ ենք դրել․ Արայիկ Հարությունյան Մենք քայլ ենք արել, որ երկար ժամանակ շտեմարանները անգիր արած մեր աշակերտները հնարավորություն ունենան բավարար գնահատական ստանալու, բայց բուհեր գնան մարդիկ, որոնք ունեն իրական մնացորդային գիտելիք․ այսօր Ազգային ժողովում, պատասխանելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին, ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
19 June, 2019 18:16 Dialects of Coffee at USC Innovate Armenia Demand for high quality Armenian coffee has been on the uptick in the past decade. The age-old beverage was being served to a new generation of drinkers at Innovate Armenia - the festival of ideas and action that took place at the University of Southern California on May 18.

Hundreds lined up at the festival’s Dialects of Coffee space to taste free samples of Armenian coffee from Henry’s House of Coffee and Kavat Coffee, while journalist Liana Aghajanian talked and recorded conversations about the memories that Armenian coffee evoked.

Hrag Kalebjian’s family has been roasting and serving coffee for three generations, and he now continues the tradition at Henry’s House of Coffee in San Francisco.

Innovate Armenia is organized by the USC Institute of Armenian Studies. The program featured fifty participants, from six countries, and nearly 4,000 attendees. This is the fourth time in five years that this unique event has been staged by the Institute.
19 հունիս, 2019 18:10 Լևոն Քոչարյանին հուզել են Մարտի 1-ի զոհերի հարազատների ելույթները Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոնը, հուզվել է՝ լսելով Մարտի 1ի զոհերի հարազատների ելույթները դատարանում։ Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում նա մասնակցում էր Մարտի 1ի անջատված գործով վերաքննիչ բողոքների քննության նիստին։
«Ես ինքս արդեն հինգ տարի է՝ երեխա ունեմ ու հասկանում եմ՝ ինչ ծանր կարող է լինել չունենալ ու կորուստը՝ հատկապես նման հանգամանքներում։ Անկեղծ՝ շատ հուզվեցի և հասկանում եմ մարդկանց վիշտը, որ էս տարիների ընթացքում այդ ամենը չի բացահայտվել, ու կիսում եմ այդ զգացողությունները», նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը։
Նա նաև անդրադարձավ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ելույթի այն հատվածին, որ 20072009ին Ռոբերտ Քոչարյանի 26ամյա որդու հաշվին փոխանցվել է 18 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ «Խոսքը եղբորս մասին է, դա ոչ թե գումար է փոխանցվել, այլ հաշվի շարժի մասին է։ Նախ ես շնորհակալ եմ գլխավոր դատախազին, որ փարատեց այդ միլիարդների կարծիքը խոսվում է հարյուրավոր անգամներ ցածր գումարից։ Նա դա ասեց կաշառքի դրվագի հետ կապված, սակայն ոչ մի ձև այդ կապը չի հաստատվել, նման ց
19 հունիս, 2019 17:49 «Կդատվի Քոչարյանը, թե՝ ոչ, իմ որդին էլ հետ չի գա». Մարտի 1-ի զոհերի ծնողները՝ դատարանում Մարտի 1-ի զոհերից Դավիթ Պետրոսյանի մայրը՝ Ջեմմա Վարդումյանը, ասաց, որ առ այսօր իր համար անհասկանալի են որդու սպանության դրդապատճառները:

«Դավիթ Պետրոսյանը աշխատել է ոսկու շուկայում, նրան կանչել են ցույցի տեղը, նրան խփել է ներքին զորքերի աշխատող։ Դավիթ Պետրոսյանին սպիտակ «Նիվա»-ով հիվանդանոց տանող այդ երեք անձնավորությունները, որոնք կանչել են ցույցի տեղը, գործում չկան, նրան տարել են հիվանդանոց ու թողել գնացել, հաջորդ օրը ես իմացել եմ, որ իմ տղաս խփվել է։ Առ այսօր բացարձակապես տեղեկություն չկա, թե ովքեր են նրան կանչել ցույցի տեղը, ինչպե՞ս եղավ, որ ներքին զորքերի աշխատողը երկու մետրից նրան տեսավ ու կրակեց»,- ասաց զոհվածի մայրը և վերջում միացավ Սեդա Սաֆարյանի բողոքին։