19 հունիս, 2019 16:05 Արցախի հին իշխանությունները պետք է հեռանան․ Վահրամ Ղահրամանյան Վահրամ Ղահրամանյանը աֆղանական և արցախյան պատերազմների մասնակից է, վերջերս անդամակցել է Արցախի
«Միացում» նախաձեռնությանը։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նա անդրադառնում է Արցախի ներքաղաքական իրադարձություններին, այդ թվում՝ 2020-ի ապրիլին սպասվելիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին։ Ղահրամանյանը կարծում է, որ Արցախի հին իշխանությունները պետք է հեռանան, քանի որ նաև անտրամաբանական է, երբ Հայաստանում իշխանության են նոր ուժեր։
19 հունիս, 2019 14:37 Ռուստամ Բադասյանը՝ արդարադատության նոր նախարար Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Ռուստամ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ նշանակել արդարադատության նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում։
19 հունիս, 2019 13:08 Գագիկ Ծառուկյանը երկրորդ անգամ չի ներկայացել հարցաքննության «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հունիսի 18-ին դարձյալ չի ներկայացել Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Գագիկ Ծառուկյանը որպես վկա պետք է հարցաքննվի Աբովյանի ընտրություններին նախորդած՝ Աբովյան քաղաքի բնակիչ 46-ամյա Վահան Սարիբեկյանին պատկանող մեքենայի և բնակարանի հրկիզման գործով։ Անցյալ շաբաթ Ծառուկյանը չէր ներկայացել հարցաքննության՝ պատռելով ծանուցագիրը։ 19 հունիս, 2019 12:03 Թանգարաններուն Երիտասարդ Զբօսավարները Վերջին տարիներուն ընթացքին զգալի է թանգարաններուն հանդէպ հանրութեան մօտեցումի փոփոխութիւնը։ Իսկ այս տարուայ թանգարաններու միջազգային օրուայ ընթացքին զգալի էր կարգ մը թանգարաններու մէջ երիտասարդ զբօսավարներու մեծ թիւը։ Այդ առիթով այցելեցինք Մաշտոցեան Մատենադարանը, Ռուսական Արուեստի թանգարանը եւ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը զրուցելու ոմանց հետ։ 19 հունիս, 2019 11:31 Ջոն Բոլթոնն այս շաբաթ կհանդիպի Մնացականյանի և Մամեդյարովի հետ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը այս շաբաթ հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ. այս մասին նա գրել է Թվիթերում։

«Սպասում եմ այս շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումներին՝ խրախուսելու նրանց միջև երկխոսության շարունակություն։ ԱՄՆ-ը պատրաստակամ է օժանդակելու խաղաղությանը տարածաշրջանում»,- գրել է Բոլթոնը։
19 հունիս, 2019 10:27 Վաշինգտոնում կայացել է Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Վաշինգտոնում կայանալիք` Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ հունիսի 18-ին ‪Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։‬

Վերոնշյալ նախապատրաստական հանդիպման ընթացքում զրուցակիցները գնահատեցին խաղաղ գործընթացի ներկա իրավիճակը, այդ թվում՝ նախկին հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում։
18 հունիս, 2019 20:44 Թուրքիայում ապրող հայաստանցիները լավ գիտեն թուրքերեն և գրեթե չեն գալիս Հայաստան 17 տարվա դադարից հետո Թուրքիայում քաղաքական բանավեճ տեղի ունեցավ;

ԱՄՆ-ը սպառնում է Թուրքիային չգնել ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերը;

Ըստ հետազոտության՝ Ստամբուլում հաստատված հայաստանցիների իրական թիվը հավանաբար 15-20 հազար է։
18 հունիս, 2019 20:35 Հետհեղափոխական կառավարության հեղափոխական նախարարը․ զրույց Արսեն Թորոսյանի հետ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետհեղափոխական կառավարության ամենահեղափոխական նախարարն է։ Նրա հայտարարությունները և որոշումները երբեմն ընդդիմություն են առաջ բերում համակարգի և իշխող կուսակցության ներսում։ Մի քանի օր առաջ նա ընտրվել է կառավարող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նա բացատրում է, թե ինչու է ակտիվորեն ներգրավված քաղաքական գործընթացներում։ Առողջապահության նախարարը անդրադառնում է Հայաստանում բժշկական պարտադիր ապահովագրության ներդրմանը, ծխելու դեմ պայքարին, քաղաքական համակարգի առողջացմանը։ 18 հունիս, 2019 17:51 Դել Բոսկեն իսպանական փորձը կփոխանցի հայ մարզիչներին Իսպանիայի հավաքականի հայտնի մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն Հայաստանում է։ Դել Բոսկեն նախատեսում է հանդիպումդասախոսություն ունենալ ֆուտբոլի հայ մարզիչների հետ, կիսվել իր փորձով։ Դասախոսությունից առաջ իսպանացի մարզիչը հանդիպեց լրագրողների հետ ու պատասխանեց նրանց հարցերին։
Դել Բոսկեն նախ շնորհավորեց Հայաստանի հավաքականի՝ Եվրոպայի առաջնության որակավորման փուլում վերջին երկու հաղթանակների կապակցությամբ։
Նա ասաց, որ եկել է հայ մարզիչների հետ կիսվելու իսպանական փորձով։
Հարցին, թե, ըստ նրա, ո՞ւնի արդյոք Հայաստանի հավաքականը պոտենցիալ, որպեսզի պայքարի Եվրո 2020ի ուղեգրի համար, Դել Բոսկեն պատասխանեց․ «Քանի որ առաջիկա երկու հանդիպումները շատ կարևոր են լինելու Հայաստանի համար, այս երկու հաղթանակները, կարծես, մի փոքր հանգստացրին և վստահություն ներշնչեցին հավաքականին, և դա շատ կարևոր է Այժմ արդեն պետք է ազգային հավաքականից պահանջել առաջիկա հանդիպումներում հաղթանակ։ Դասախոսության ընթացքում կփորձեմ հայ մարզիչներին փոխանցել իսպանական փորձը»։
Վիսենտե Դել Բոսկեն իսպանացի հայտնի մարզիչ է։ 20082016 թթ․ նա գլխավորել
18 June, 2019 17:23 Vlume Brings Armenian Literature to the Digital World Organizations from Armenia and around the world were invited to showcase their work at Innovate Armenia, a festival of ideas and action that took place at the University of Southern California on May 18.

VLUME, an Armenian digital library of eBooks and audiobooks, was present to introduce their new app. Mardig Tcholakian, co-founder of VLUME, explains how the app works and how the company operates.

Innovate Armenia is organized by the USC Institute of Armenian Studies. The program featured fifty participants, from six countries, and nearly 4,000 attendees. This is the fourth time in five years that this unique event has been staged by the Institute.

18 հունիս, 2019 16:33 Վահե Գրիգորյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր Քիչ առաջ Վահե Գրիգորյանը 99 կողմ, 22 դեմ ձայներով ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։ Քվեարկությանը մասնակցել է 122 պատգամավոր։

Լուրը լրացվում է
18 հունիս, 2019 16:08 Դատարանը պետք է քննի իշխանության երիկամները․ Վահե Գրիգորյան Սահմանադրական դատարանն իր հեղինակության նկատմամբ ամենազգալի հարվածը կրել է ընտրական վեճերով իրականացված արդարադատության արդյունքում իր կայացրած որոշումների հետևանքով․ այսօր Ազգային ժողովում հայտարարեց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը։