26 օգոստոս, 2020 12:03 Արամ Ա. Կաթողիկոս Կը Վերահաստատէ Անթիլիասի Ամբողջական Զօրակցութիւնը` Սուրիոյ Հայութեան Երէկ` երեքշաբթի, 25 օգոստոսին, Արամ Ա. վեհափառ հայրապետը հեռաձայնային զրոյց ունեցաւ Բերիոյ հայոց թեմի առաջնորդ Մասիս եպս. Զօպուեանին հետ` մօտէն հետաքրքրուելու սուրիահայութեան առնչուած հարցերով: Առաջնորդ սրբազանը վեհափառ հայրապետին զեկոյց մը տուաւ «Քորոնա» համաճարակին եւ տնտեսական կացութեան պատճառով հայութեան կեանքին մէջ յառաջացած հետեւանքներուն մասին: 26 օգոստոս, 2020 10:09 Պայթյուն Զեյթուն վարչական շրջանում. տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է Օգոստոսի 26-ին՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական և կինոլոգիական խմբերը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և Բուժապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։
25 օգոստոս, 2020 23:14 Խաշթառակում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան գիտակցության չգալով՝ մահացել է Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում դաժանորեն ծեծի ենթարկված 6-ամյա երեխան գիտակցության չգալով մահացել է․ այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ 25 օգոստոս, 2020 22:46 ՍԴ դատավորի պաշտոնում կառավարությունը նոր թեկնածու ունի Կառավարությունը որոշել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել Էդգար Շաթիրյանի թեկնածությունը։ Որոշումը արդեն հրապարակվել է պաշտոնական աղբյուրում։ 25 August, 2020 22:05 Survey: More Than 50% Respondents State that Their Economic Situation Has Worsened Since Covid-19 ✓The International Committee of the Red Cross started dialogue with Armenia and Azerbaijan over the issue of an Armenian officer.
✓According to the newly released report by the Caucasus Research Resource Center, more than half of respondents perceive coronavirus as the main factor causing the economic crisis in their lives.
✓Rumours are spreading that Armenia’s Minister of Health, Arsen Torosyan has submitted a resignation letter.
25 օգոստոս, 2020 20:32 Ինչու միավորել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները. զրույց Լևոն Գևորգյանի հետ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը նախորդ շաբաթ որոշեց հանրային քննարկման դնել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորման հարցը։ Թեմայի շուրջ ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանը զրուցել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, փաստաբան Լևոն Գևորգյանի հետ։
25 օգոստոս, 2020 19:07 ՁայնաZOOM. Արսեն Թորոսյանը փակեց ֆեյսբուքն ու գնաց տևական արձակուրդ ՍիվիլՆեթը ներկայացնում է օգոստոսի 25-ի դրությամբ Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունները։

✓Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների հետ
✓Կարմիր խաչը երկխոսության մեջ է Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ հայ սպայի հարցով
✓Արսեն Թորոսյանը գնում է տևական արձակուրդ
✓Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (CRRC) ներկայացրել է նոր կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրություն
✓Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում և Արցախում
25 օգոստոս, 2020 16:31 Աշխատանքը փնտրում է լիբանանահայերի Վերջին երկու շաբաթվա ընթացքում սոցցանցերում շատացել են «Աշխատանք լիբանանահայերի համար» և նմանատիպ վերնագրերով հայտարարությունները։ Տարբեր կազմակերպություններ, անհատներ, ի աջակցություն օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած լիբանանահայերին, աշխատանք են առաջարկում նրանց։
25 օգոստոս, 2020 15:45 Հայաստանի 200 բերդերն ու ամրոցները. զրույց «Համշեն տուրի» հիմնադիր Գևորգ Պետրոսյանի հետ Ճգնաժամը նաև հնարավորություն է, և այդ հնարավորությունը ճիշտ օգտագործողներից մեկը «Համշեն տուր» զբոսաշրջային ընկերության հիմնադիր, թուրքագետ Գևորգ Պետրոսյանն է: «Համշեն տուրը» մինչև կորոնավիրուսի վարակը հիմնականում Հայաստանի զբոսաշրջիկներին փաթեթներ էր առաջարկում Համշենում, Կիլիկիայում, Արևմտյան Հայաստանում, Պարսկահայքում: Արդեն ամիսներ շարունակ Գևորգ Պետրոսյանը իրականացնում է Հայաստանի բերդերի ու ամրոցների ցուցակագրում, ուսումնասիրում և կազմակերպում արշավներ: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Պետրոսյանը անդրադառնում է նաև ներքին զբոսաշրջության դժվարություններին ու նոր հնարավորություններին:
25 օգոստոս, 2020 14:56 Արսեն Թորոսյանը գնում է տևական արձակուրդ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը արձակուրդում կլինի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը, որը հրապարակվել է կառավարության կայքում։ 25 օգոստոս, 2020 12:41 ՀՀ-ում հարցվածների 66%-ը կարծում է՝ տնտեսությունը պետք է գերակա լինի առողջապահական մտահոգությունների նկատմամբ Նոր կորոնավիրուսի համավարակը ամենակարևոր խնդիրն է (36%), որը ծառացած է երկրի առջև, առաջ անցնելով գործազրկությունից (33%):

Հարցվածների 51%-ը նշել է, որ կորոնավիրուսը առողջապահական համակարգի խնդիր է, մասնավորապես կին հարցվածների կեսից ավելին (56%) է եղել այս կարծիքին, իսկ տղամարդկանց կեսից քիչը (47%)։

Կորոնավիրուսի մասին գերադասելի տեղեկությունների համատեքստում, մոտ մեկ երրորդը (34%) կարծում է, որ լրացուցիչ տեղեկությունների անհրաժեշտություն չկա, իսկ մեկ քառորդը (25%) նշել է, որ կցանկանար իմանալ արդյունավետ բուժման մասին:

Հարցվածների մոտ մեկ երրորդը (34%) կորոնավիրուսով վարակվելու ռիսկը բարձր է գնահատում, մինչդեռ միայն 24%-ը հավատում, որ կորոնավիրուսով վարակվելու պարագայում իրենց՝ շատ ծանր հիվանդանալու ռիսկը բարձր է:
25 օգոստոս, 2020 12:18 Սփյուռքը վերջիվերջո պիտի դատարկվի․ Արցախում հաստատված հալեպցու խորհուրդները Էսմերյան եղբայրները՝ Հովիկը և Վրեժը, 2012ին Հալեպից տեղափոխվել են Արցախ, այստեղ սկսել զբաղվել գյուղատնտեսությամբ՝ Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղի մոտ։ Ստեփանակերտի իրենց տանը կից բացել են մերձավորարևելյան ուտեստների արագ սննդի կետ։ Հովիկ Էսմերյանն իր ջերմոցներից մեկում ՍիվիլՆեթին պատմում է հայրենադարձության և ներդրումը հայրենիքում անելու կարևորության մասին։ 
Մենք ընտանիքով Սիրիայից տեղափոխվեցինք 2012ին։ Արդեն այդ նախազգացումը կար, որ Արաբական գարուն ասվածը հասնելու է Սիրիա։ Դրա համար որոշեցինք՝ ես ու եղբայրս, որ պետք է որոշում առնենք, որ Աստված մի արասցե, եթե մի բան պատահի, մենք մի տեղ պիտի գնանք։ Ես գնացի Փարիզ, Ինդոնեզիա, Վրեժը եկավ Հայաստան, Արցախ։ Ուսումնասիրեցինք, վերադարձանք։ Այս ամենը 2011ի սկզբին էր։ 
Հանդիպեցինք, ես իմ տեսածները պատմեցի, ինքը՝ իր, և ավելի շիտակ տեսանք Հայաստան վերադառնալը, որովհետև այն համոզմունքն ունեինք, որ արտասահման ինչքան էլ հզոր լինես, որքան էլ զորանաս, վերջիվորջո մի կետ կա, որ կհասնես, որտեղ երկընտրանքի առաջ ես՝ կա՛մ քո հայությունը պիտի պահպանես և ինքնաբերաբար ա