4 մայիս, 2020 15:54 Բացօթյա սրճարանները դուրս են գալիս կարանտինից Բացօթյա սրճարանները դուրս են գալիս կարանտինից 4 մայիս, 2020 15:43 Սպառնալիքի լեզուն չի աշխատելու բանակցային գործընթացում․ Զոհրաբ Մնացականյան «Ես՝ որպես կառավարության անդամ, ունեմ մանդատ՝ տանելու այդ աշխատանքը։ Մեր կառավարության ղեկավարը վարչապետն է, որն ունի մանդատ ժողովրդի կողմից, և սրանով ենք մենք առաջնորդվում, երբ ներգրավվում ենք բանակցության մեջ։ Մենք չենք կարող ստեղծել իրավիճակ, երբ մեզ համար, մեր ազգային շահերի համար ստեղծվում է վտանգ, ստեղծվում է անընդունելի իրավիճակ»,- ասաց արտաքին գործերի նախարարը։ 4 մայիս, 2020 14:08 Հայաստանում եղել են կորոնավիրուսի կրկնակի վարակման դեպքեր․ Արսեն Թորոսյան Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մայիսի 4-ին հայտարարեց, որ կրկնակի վարակման դեպքեր «դժբախտաբար, գրանցվել են, այդ թվում նաև Հայաստանում»։ «Մենք ամեն օր թարմ գիտական ինֆորմացիա ենք ստանում՝ արդյոք դա կրկնակի վարա՞կ է, թե՞ պարզապես եղել է վիրուսի կա՛մ ապաակտիվացում, հետո ակտիվացում, կա՛մ վիրուսի ոչ ակիվ մասնիկների առկայությունն է հյուսվածքներում»,- նշեց նա։
4 May, 2020 12:29 A Statue of Mahatma Gandhi is Welcome in Yerevan Patrick Azadian puts forward some meaningful arguments in his article against the plan for a statue of Mahatma Gandhi in Yerevan. Gandhi’s political legacy is indeed controversial. As Azadian outlined, the Indian National Congress led by Gandhi supported the Khilafat Movement in the early 1920s as a platform for co-operating with the large Muslim population in the country. They were protesting the limitations placed by the colonial powers on the Ottoman Sultan – who served as Caliph, or head of Sunni Islam – as the empire was collapsing. (Once Mustafa Kemal came to power and established a secular republic in Turkey, he abolished the caliphate outright, so that movement subsided.) For Armenian nationalists, Gandhi’s association with the Khilafat Movement could be a sore point.

4 մայիս, 2020 11:49 Թումոն ստեղծարար լուծումներ է բացահայտել նաև առցանց տիրույթում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը արտակարգ դրության և ինքնամեկուսացման պայմաններում ևս անցել է առցանց ուսուցման։ Ուսանողներն ու ուսուցիչները առցանց տիրույթում նոր հնարավորություններ են բացում և բացահայտում։ Կարգախոսը պարզ է՝ «Մնա՛ տանը, արի՛ Թումո»։
4 մայիս, 2020 09:53 Լոռու Ձորում՝ Ալավերդի կամ Ալլահ Վերդի Հայաստանի հողը տարբեր ժամանակաշրջաններում ասպատակել են թյուրքալեզու քոչվորները՝ իրենց հետ բերելով ու կիրենցից հետո թողնելով հարյուրավոր տեղանուններ:

Խորհրդային տարիներին հարյուրավոր գյուղեր ազատվել են թյուրք-քուրդ-պարսկական անուններից, թեև որոշ դեպքերում, անգամ 70-80 տարի անց, տեղացիները օգտագործում են հին, օտարաշունչ անունը, այն անունը, ինչ լսել են պապից ու հորից: Սա դեռ ոչինչ, կան տեղանուններ, որոնց փոխելուն տեղացիները դեմ են: Դրանցից մեկը Լոռու մարզի Ալավերդի քաղաքն է, որի անունը թյուրքական Ալլահ Վերդին է, այսինքն՝ Ալլահի տված, իսկ եթե հայերեն թարգմանենք՝ Աստվածատրյան: Ալավերդի է կոչվել 17-րդ դարի բորչալու կոչված քոչվոր ցեղի առաջնորդներից մեկի՝ Ալլահվերդու անունով:
3 մայիս, 2020 20:54 Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում Մայիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 386 դեպք, որոնցից 1 035-ն` առողջացած, 35-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1 312 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 24 177 թեստավորում:
3 մայիս, 2020 15:07 Կորոնավիրուսը Բելառուսում. հայացք ներսից Բելառուսում կորոնավիրուսի համավարակը սահմանափակումների և կարանտինի պատճառ չի դարձել: Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մի քանի անգամ նշել է, որ դրա անհրաժեշտությունը չկա: Բելառուսաբնակ Միլենա Ավագյանը ՍիվիլՆեթին պատմում է տեղում իրավիճակի և մարդկանց արձագանքների մասին:
3 մայիս, 2020 13:08 Լրագրություն կորոնավիրուսի ժամանակ․ ինչ են պատմում լրագրողները Մայիսի 3-ը Մամուլի ազատության օրն է։ 2020-ին ՄԱԿ-ն այն նշում է «Լրագրություն՝ առանց վախի և կանխակալության» կարգախոսի տակ և նախատեսում է այդ օրն անցկացնել առցանց ձևաչափով քննարկումներ և սեմինարներ։ ՍիվիլՆեթը փորձել է պարզել՝ ինչպես են համավարակն ու արտակարգ դրությունն ազդել հայաստանյան լրատվամիջոցների աշխատանքի վրա։
Մայիսի 3-ը Մամուլի ազատության օրն է։ 2020-ին ՄԱԿ-ն այն նշում է «Լրագրություն՝ առանց վախի և կանխակալության» կարգախոսի տակ և նախատեսում է այդ օրն անցկացնել առցանց ձևաչափով քննարկումներ և սեմինարներ։ ՍիվիլՆեթը փորձել է պարզել՝ ինչպես են համավարակն ու արտակարգ դրությունն ազդել հայաստանյան լրատվամիջոցների աշխատանքի վրա։
3 մայիս, 2020 11:19 Տիգրան Ավինյանը ներկայացրել է` ինչ փոփոխություններ են լինելու մայիսի 4-ից Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է, թե ինչ սահմանափակումներ են հանվում մայիսի 4ից։ Ֆեյսբուքի իր էջում Ավինյանը գրել է․
Մայիսի 4ից նոր փոփոխություններ են տեղի ունենալու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում։ Մասնավորապես՝
Տեղաշարժի իրավունքի մասով՝
 Հանվում են ազատ տեղաշարժման սահմանափակումները, այսինքն տեղաշարժման թերթիկի կարիք այլևս չի լինի,
 Շարունակում է գործել հանրային տրանսպորտի արգելքը,
 Արդեն իսկ հանվել էին միջմարզային սահմամնափակումները Այս մոտեցումը պահպանվում է,
 Փոխարենը՝ վարակի տարածումից կամ օջախային լինելու ռիսկից կախված՝ կարող է ժամանակավորապես փակվել առանձին համայնքների ելումուտը,
Տնտեսական սահմանափակումների մասով՝ արդեն գործող տեսակներին ի լրումն թույլատրվում են՝
Ամբողջ մշակող արդյունաբերությունը, այդ թվում՝ տեքստիլը, կահույքը, կոշիկը, պոլիգրաֆիան և այլն,
 Շինարարության ավարտական փուլի աշխատանքները,
 Մեծածախ և մանրածախ առևտուրը, սակայն՝ միայն մասնագիտացված ու ոչ մասնագիտացված խանութներում ու կրպակներում Մոլեր
3 մայիս, 2020 10:15 Ի՞նչ անուն տալ Նոյեմբերյան քաղաքին Հայաստանում բազմաթիվ փողոցների, գյուղերի, քաղաքների ու վարչական շրջանների անուններ փոխվեցին հանրապետության անկախացման հետ միասին: Մեծությամբ երկրորդ քաղաք Լենինականը՝ ցարական շրջանի Ալեքսանդրապոլը, վերանվանվեց Կումայրի, ապա Գյումրի: Երրորդ քաղաք Կիրովականը դարձավ Վանաձոր: Հոկտեմբերյան շրջանն ու համանուն քաղաքը դարձան Արմավիր:

2 մայիս, 2020 21:38 Բաժնետերերի նոր փոփոխություններ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում. «Քրոնիմետ»-ը սեփականատերերի ցանկում այլևս չկա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում (ԶՊՄԿ) 75 տոկոս մասնակցություն ունեցող գերմանական «Քրոնիմետ» ընկերությունների խումբը որևէ կերպ ընկերության իրական սեփականատերերի ցանկում չի արտացոլվում։ Ըստ ամենայնի՝ գերմանական ընկերությունը դադարել է լինել ԶՊՄԿ բաժնետեր։ Սա պարզ է դառնում ԶՊՄԿ-ի՝ իրական սեփականատերերի հայտարարագրի ուսումնասիրությունից։