9 սեպտեմբեր, 2019 11:37 Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որևէ իրավական հիմնավորում չկա․ Նիկոլ Փաշինյան Այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որևէ իրավական հիմնավորում. Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա կոչ արեց Ջերմուկի և հարակից գյուղերի բնակիչներին բացել դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարհները։

«Եվս մեկ անգամ Ջերմուկ քաղաքի մեր սիրելի հայրենակիցներին խնդրում եմ, որ նրանք ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ չեն անտեսվելու բնապահպանական անհանգստությունները, սակայն եթե հանքի շահագործումը անվտանգ է, ապա այն պետք է շահագործվի։
9 սեպտեմբեր, 2019 11:08 Ռուսաստանը չեղարկել է Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը. «Ինտերֆաքս» Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությանի նկատմամբ հետախուզումը ՌԴ տարածքում չեղարկվել է․ այս մասին հաղորդում է ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։ 9 սեպտեմբեր, 2019 10:14 Հրապարակվել են արցախյան ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները Սեպտեմբերի 8-ին Արցախի բոլոր 228 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին։ Այս ընտրությունները նախորդում են Արցախի համընդհանուր ընտրություններին․ 2020-ին Արցախը կընտրի նոր նախագահ և խորհրդարան։ 8 սեպտեմբեր, 2019 18:28 Հայաստանն ու Արցախը շատ սերտ համագործակցում են․ Մասիս Մայիլյան Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը դեռևս վերջնական չի կողմնորոշվել` կմասնակցի 2020-ի նախագահական ընտրություններին, թե ոչ։ Նա ասում է, որ շարունակում է քննարկումները հասարակական և քաղաքական շրջանակների հետ։ Մայիլյանն այսօր մասնակցեց Արցախի ՏԻՄ ընտրություններին՝ քվեարկելով Ստեփանակերտում, ապա պատասխանեց լրագրողների հարցերին։

8 սեպտեմբեր, 2019 18:20 Անհամաձայնությունները պետք չէ որակել ողբերգություն․ Բակո Սահակյան Արցախում սեպտեմբերի 8-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Ստեփանակերտում քվեարկությունից հետո Արցախի նախագահը պատասխանել է լրագրողների մի քանի հարցերի, խոսել Հայաստանի ու Արցախի միջև տարաձայնությունների մասին։ 8 սեպտեմբեր, 2019 17:44 Mount Aragats and Amberd Fortress Attract Tourists from Around the Globe Mount Aragats is a four-peaked volcano massif in Armenia. Its northern summit, at 13,420 ft above sea level, is the highest point in the Republic of Armenia. Located on the slopes of Mount Aragats, is Amberd -- a 10th century fortress that some say used to be the summer house for kings. Today, Mount Aragats and Amberd Fortress are often left off guide books, yet they have been gaining more and more traction in the last few years. CivilNet’s Sareen Habeshian talks to tourists who have made the trek.
8 սեպտեմբեր, 2019 17:32 Ընտրություններ Արցախում․ քաղաքացիները հավասարություն են ուզում Արցախի բոլոր 228 համայնքներում սկսվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ՝ կեսօրի դրությամբ կոպիտ խախտումներ չեն արձանագրվել։ ՍիվիլՆեթի նկարահանող խումբը ևս առերևույթ խախտումներ կամ մարդկանց կուտակումներ չարձանագրեց մայրաքաղաք Ստեփանակերտում։ Ընտրատեղամասերից մեկում, միայն, քարտուղարի սեղանը չափազանց մոտ էր ընտրական խցիկին, և քարտուղարին տեսանելի էին ընտրողների քվեաթերթիկները։ Խնդրի մասին բարձրաձայնելուց հետո այն շտկվեց։
8 սեպտեմբեր, 2019 12:23 Խալիլ Կուտ փաշայից՝ Աբդուլլահ Գյուլ. թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք այցելել են Հայաստան 1918 թվականից ի վեր, երբ հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը, մինչև այսօր՝ 2019, Օսմանյան կայսրության և նրա իրավահաջորդ Թուրքիայի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այցելել են Երևան:

7 սեպտեմբեր, 2019 23:00 Ընտրություններ Արցախում․ ինչ ակնկալիքներ ունեն քաղաքացիները Սեպտեմբերի 8-ին Արցախի բոլոր 228 համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ստեփանակերտում քաղաքացիները խուսափում էին կարծիք հայտնել ընտրությունների մասին, իսկ ով էլ, որ խոսում էր, առանձնապես ակնկալիքներ չուներ այս ընտրություններից։
7 սեպտեմբեր, 2019 19:27 «Այստեղ թէ՛ Ելեկտրական, թէ՛ Յոյսի Լոյս Կայ » Նամակ երկրէն
Վերջերս արտասահմանէն հին ընկեր մը եկած էր այցելութեան։ Յեղափոխութենէն ետք առաջին անգամ Հայաստան կ՚այցելէր եւ դեռ Երեւան ոտք չդրած՝ ամիսներ առաջ իսկ համոզուած էր, որ երկիրը դէպի անդունդ կը գլտորուի Այդպէս ըսած էին իրեն իր «բանիմաց» ընկերները։ Ամիսներ շարունակ, գրեթէ ամէնօրեայ հերթականութեամբ, կանոնաւոր կերպով, դիմատետրի իր ընկերներէն նիւթեր կը ստանար Հայաստանի աղիտալի վիճակին մասին։ Երբ կը հաւաքուէին համայնքային կեդրոն, միայն սարսափելի, ահաւոր վատ պատմութիւններ կը լսէր Հայաստանի մասին։ Հիմա երկու շաբաթ է Հայաստան էր, Երեւանէն զատ Արցախ եւ այլ շրջաններ գացած էր, եւ կը զարմանար, որ երկիրը ոչ միայն քարուքանդ չէ եղած, այլեւ համակուած է դրական energyով։
Եղբայր, այդքան ալ գէշ չէ եղեր Հոս չեկած անա՜նկ բաներ կը լսէի, անա՜նկ լուրեր կը ստանայի, որ եանի հեմէնհեմէն երկիրը ձեռքերնէս պիտի երթայ Ադրբեջանին եւ գէյերուն պիտի տան։ Ըսի ինչ կ՚լլայինչ չ՚ըլլար, հայրենիքնիս կորսնցնելէն առաջ երթանք մէյ մը տեսնենք Եկանք տեսանք, ամէն ինչն ալ տեղը տեղին է, աս ի՜նչ սուտեր կը տարածեն կոր դուրսեր
7 սեպտեմբեր, 2019 13:34 Քոչարյանի պաշտպանները խափանման միջոցը փոխելու և քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություններ են ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ փոխելու նրա խափանման միջոցը և դադարեցնելու քրեական հետապնդումը: 7 September, 2019 11:07 Inauthentic Sputnik-Linked Pages Target the Armenian Diaspora Special interest fan pages devoted to food recipes, sports, and beautiful women, among other topics, administered groups dedicated to Armenian culture, politics, and identity. (On Facebook, both pages and accounts can be administrators of groups.) Almost all of the pages were linked to the profiles of Sputnik Armenia employees and their family members. The groups, meanwhile, served as content amplification platforms for the Sputnik Armenia website, as well as for a second media outlet, ArmeniaON. Prior to publication, the DFRLab shared this story with Facebook, which has since made the independent decision to remove most of the assets in this analysis.