25 օգոստոս, 2020 19:07 ՁայնաZOOM. Արսեն Թորոսյանը փակեց ֆեյսբուքն ու գնաց տևական արձակուրդ ՍիվիլՆեթը ներկայացնում է օգոստոսի 25-ի դրությամբ Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունները։

✓Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների հետ
✓Կարմիր խաչը երկխոսության մեջ է Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ հայ սպայի հարցով
✓Արսեն Թորոսյանը գնում է տևական արձակուրդ
✓Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (CRRC) ներկայացրել է նոր կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրություն
✓Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում և Արցախում
25 օգոստոս, 2020 16:31 Աշխատանքը փնտրում է լիբանանահայերի Վերջին երկու շաբաթվա ընթացքում սոցցանցերում շատացել են «Աշխատանք լիբանանահայերի համար» և նմանատիպ վերնագրերով հայտարարությունները։ Տարբեր կազմակերպություններ, անհատներ, ի աջակցություն օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած լիբանանահայերին, աշխատանք են առաջարկում նրանց։
25 օգոստոս, 2020 15:45 Հայաստանի 200 բերդերն ու ամրոցները. զրույց «Համշեն տուրի» հիմնադիր Գևորգ Պետրոսյանի հետ Ճգնաժամը նաև հնարավորություն է, և այդ հնարավորությունը ճիշտ օգտագործողներից մեկը «Համշեն տուր» զբոսաշրջային ընկերության հիմնադիր, թուրքագետ Գևորգ Պետրոսյանն է: «Համշեն տուրը» մինչև կորոնավիրուսի վարակը հիմնականում Հայաստանի զբոսաշրջիկներին փաթեթներ էր առաջարկում Համշենում, Կիլիկիայում, Արևմտյան Հայաստանում, Պարսկահայքում: Արդեն ամիսներ շարունակ Գևորգ Պետրոսյանը իրականացնում է Հայաստանի բերդերի ու ամրոցների ցուցակագրում, ուսումնասիրում և կազմակերպում արշավներ: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Պետրոսյանը անդրադառնում է նաև ներքին զբոսաշրջության դժվարություններին ու նոր հնարավորություններին:
25 օգոստոս, 2020 14:56 Արսեն Թորոսյանը գնում է տևական արձակուրդ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը արձակուրդում կլինի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը, որը հրապարակվել է կառավարության կայքում։ 25 օգոստոս, 2020 12:41 ՀՀ-ում հարցվածների 66%-ը կարծում է՝ տնտեսությունը պետք է գերակա լինի առողջապահական մտահոգությունների նկատմամբ Նոր կորոնավիրուսի համավարակը ամենակարևոր խնդիրն է (36%), որը ծառացած է երկրի առջև, առաջ անցնելով գործազրկությունից (33%):

Հարցվածների 51%-ը նշել է, որ կորոնավիրուսը առողջապահական համակարգի խնդիր է, մասնավորապես կին հարցվածների կեսից ավելին (56%) է եղել այս կարծիքին, իսկ տղամարդկանց կեսից քիչը (47%)։

Կորոնավիրուսի մասին գերադասելի տեղեկությունների համատեքստում, մոտ մեկ երրորդը (34%) կարծում է, որ լրացուցիչ տեղեկությունների անհրաժեշտություն չկա, իսկ մեկ քառորդը (25%) նշել է, որ կցանկանար իմանալ արդյունավետ բուժման մասին:

Հարցվածների մոտ մեկ երրորդը (34%) կորոնավիրուսով վարակվելու ռիսկը բարձր է գնահատում, մինչդեռ միայն 24%-ը հավատում, որ կորոնավիրուսով վարակվելու պարագայում իրենց՝ շատ ծանր հիվանդանալու ռիսկը բարձր է:
25 օգոստոս, 2020 12:18 Սփյուռքը վերջիվերջո պիտի դատարկվի․ Արցախում հաստատված հալեպցու խորհուրդները Էսմերյան եղբայրները՝ Հովիկը և Վրեժը, 2012ին Հալեպից տեղափոխվել են Արցախ, այստեղ սկսել զբաղվել գյուղատնտեսությամբ՝ Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղի մոտ։ Ստեփանակերտի իրենց տանը կից բացել են մերձավորարևելյան ուտեստների արագ սննդի կետ։ Հովիկ Էսմերյանն իր ջերմոցներից մեկում ՍիվիլՆեթին պատմում է հայրենադարձության և ներդրումը հայրենիքում անելու կարևորության մասին։ 
Մենք ընտանիքով Սիրիայից տեղափոխվեցինք 2012ին։ Արդեն այդ նախազգացումը կար, որ Արաբական գարուն ասվածը հասնելու է Սիրիա։ Դրա համար որոշեցինք՝ ես ու եղբայրս, որ պետք է որոշում առնենք, որ Աստված մի արասցե, եթե մի բան պատահի, մենք մի տեղ պիտի գնանք։ Ես գնացի Փարիզ, Ինդոնեզիա, Վրեժը եկավ Հայաստան, Արցախ։ Ուսումնասիրեցինք, վերադարձանք։ Այս ամենը 2011ի սկզբին էր։ 
Հանդիպեցինք, ես իմ տեսածները պատմեցի, ինքը՝ իր, և ավելի շիտակ տեսանք Հայաստան վերադառնալը, որովհետև այն համոզմունքն ունեինք, որ արտասահման ինչքան էլ հզոր լինես, որքան էլ զորանաս, վերջիվորջո մի կետ կա, որ կհասնես, որտեղ երկընտրանքի առաջ ես՝ կա՛մ քո հայությունը պիտի պահպանես և ինքնաբերաբար ա
25 օգոստոս, 2020 11:30 Թորոսյանի՝ աշխատանքից ազատման դիմում գրելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ԱՆ խոսնակ Լուրերը, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել, չի համապատասխանում իրականությանը․ այս մասին ՍիիլՆեթի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ 25 օգոստոս, 2020 11:18 ԱՀԿ-ն հույս ունի՝ մինչև 2021-ի վերջը կարտադրվի COVID-19-ի դեմ պատվաստանյութի 2 մլրդ դեղաքանակ Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը հատել է 24 միլիոնը։ Որքան արագ է տարածվում վիրուսը, այնքան ավելի է մեծանում պատվաստանյութի պահանջարկը։ Մշակման փուլում են տասնյակ հավանական պատվաստանյութեր, սակայն ոչ բոլորն են անցել անհրաժեշտ կլինիկական փորձարկումները։ Օգոստոսի 24-ին գումարված մամուլի ասուլիսին Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը բոլոր երկրներին կոչ է արել միանալ COVAX -ին՝ ԱՀԿ-ի և գործընկեր մի շարք կազմակերպությունների համատեղ նախաձեռնությանը։ 25 օգոստոս, 2020 10:23 Կարմիր խաչը երկխոսության մեջ է Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ հայ սպայի հարցով Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սկսել է զբաղվել օգոստոսի 22-ին Ադրբեջանի տարածքում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի գործով: 24 August, 2020 22:16 Armenia-Made Kalashnikovs Delivered to Armed Forces ✓The US is set to provide an additional $1.4 million for Armenia’s coronavirus response.


✓The Armenian and Russian Defense Ministers have signed an agreement regarding the air force.


✓An Armenian Armed Forces officer got lost in bad weather and was captured in Azerbaijan.


✓The first Armenia-made Kalashinikov rifles have been delivered to the Armed Forces.
24 օգոստոս, 2020 19:53 ՁայնաZOOM. Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը ՍիվիլՆեթը ներկայացնում է օգոստոսի 24-ի դրությամբ Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունները։

✓Հայ սպան մոլորվել և հայտնվել է հակառակորդի կողմում
✓Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Հայաստանին
✓Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
✓Հավելյալ 1 մլն 436 հազար դոլար օգնություն կտրամադրվի Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար
✓Կորոնավիրուսի իրավիճակը Հայաստանում և Արցախում
24 օգոստոս, 2020 17:31 Երբ սեպտեմբերը գալիս է դիմակով․․․ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշմամբ՝ դպրոցները սեպտեմբերի 15-ից կբացեն իրենց դռները աշակերտների առաջ։ Դասերին ուսանողներն ու աշակերտները կներկայանան դիմակներով։ Դպրոցները կապահովվեն ախտահանիչ միջոցներով։ ՍիվիլՆեթը շրջել է Երևանում՝ պարզելու, թե ինչպես են քաղաքացիները տրամադրված նոր պայմաններով դասապրոցեսի նկատմամբ։