24 օգոստոս, 2020 16:05 Պաշտոնական Բեռլինը չի բացառում Ալեքսեյ Նավալնիի թունավորումը Գերմանիայի կառավարությունը չի բացառում, որ ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որին բուժման նպատակով տեղափոխվել են Բեռլինի «Շարիտե» կլինիկա, թունավորվել է․ այս մասին գրում է գերմանական Deutsche Welle-ն։ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը խիստ հավանական է համարել թունավորումը։ 24 օգոստոս, 2020 15:02 Բողոքի ցույցեր՝ Բելառուսում․ Լուկաշենկոն՝ ինքնաձիգով, բելառուսները՝ պաստառներով Բելառուսում խաղաղ ցույցերի 15-րդ օրը՝ օգոստոսի 23-ին, տարբեր քաղաքներից մարդիկ են հավաքվել՝ պահանջելով արդար ընտրությունների անցկացում, քաղբանտարկյալների ազատ արձակում և ուժայինների կողմից խոշտանգումների հետաքննություն։ 24 օգոստոս, 2020 14:22 Այգեպար․ պատերազմն ու թղթաբանությունը Այգեպարցի Հասմիկ Բաղմանյանը 2014-ին երեք անչափահաս երեխաների հետ ստիպված է եղել տեղափոխվել Բերդ՝ թողնելով հրետակոծության արդյունքում կիսավեր դարձած տունը։ «Եթե ամուսինս ողջ լիներ, իր ձեռքերով գոնե կարգի կբերեր,- ասում է Հասմիկը»։

Հասմիկը և նրա ամուսինը տունը գնել են 2006-ին, սակայն տան սեփականաշնորհման վկայականը ձեռք չեն բերել։ Տարիներ անց, երբ որոշել են գործընթացը սկսել և վկայականը ձեռք բերել, Հասմիկի ամուսինը հանկարծամահ է եղել։

Այս տարվա հուլիսին Հասմիկի տունը նորից հրետակոծության տակ է հայտնվել։ «Մարզպետարանում ասում են՝ սեփականաշնորհման վկայական չունեք, չենք կարող օգնել,- ասում է Հասմիկն ու ավելացնում,- գոնե օգնեն սեփականաշնորհման վկայականը ձեռք բերել»։
24 օգոստոս, 2020 14:08 Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՀՀ-ին ու պահանջում է 2 մլն դրամ ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության․ այս մասին տեղեկանում ենք Դատալեքսից։ Քոչարյանի ներկայացուցիչը նրա փաստաբան Հայկ Ալումյանն է։ 24 օգոստոս, 2020 13:13 Այգեպարը՝ կարմիր տանիքներով Այգեպարը նոր գույն է ստանում: Հուլիսին՝ տավուշյան մարտերի ընթացքում, ադրբեջանական կողմից մի քանի տասնյակ տների տանիքներ շարքից դուրս էին բերվել:

Կիրակի օրը կարճ ժամանակով եղա Այգեպարում: Շինարարությունը եռում է: Մեկը մյուսի հետևից ադրբեջանական կրակից վնասված տանիքները վերանորոգվում են: Նախկին շիֆերին, որը գորշ ու տխուր տպավորություն էր թողնում, փոխարինում են կարմիր տանիքները:
24 օգոստոս, 2020 12:00 Թուրքիան ընդդեմ Սաուդյան Արաբիայի. հակամարտության կրոնական և աշխարհաքաղաքական ելևէջները Վերջին մեկ տարվա ընթացքում Թուրքիան զգալիորեն ակտիվացրել է իր ներգրավվածությունն արաբական պետություններում։ Սիրիային զուգահեռ Թուրքիան ազդեցիկ դերակատարություն է ստանձնել Լիբիայում և քայլեր է ձեռնարկում Լիբանանում դիրքերի ամրապնդման ուղղությամբ։ Այս քայլերն իրականացվում են սուննիական աշխարհում առաջնորդություն ստանձնելու թուրքական ռազմավարության համատեքստում։ Այստեղ Թուրքիայի հիմնական հակառակորդը Սաուդյան Արաբիան է, իսկ արաբական պետություններից Անկարային աջակցում է Քաթարը։ Սակայն այս գործընթացն ունի ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև կրոնական ենթատեքստ, և հանդիսանում է մահմեդական աշխարհում ցանցային տարածում ստացած երկու հիմնական հոսանքների՝ «Մուսուլման եղբայրների» և «Վահաբի/Սալաֆիների» անզիջում պայքարի արտացոլանք։
23 օգոստոս, 2020 12:59 Մեր պատմական առաքելությունն է մեր հռչակած իղձերը դարձնել իրականություն 30 տարի առաջ Գերագույն խորհուրդը ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Պատմական այդ որոշումը հիմնված էր անկախ պետություն ունենալու հայ ժողովրդի կամքի վրա եւ բխում էր այդ կամքից, ինչը հաստատվեց մեկ տարի անց Հայաստանի անկախության հանրաքվեով: 22 օգոստոս, 2020 20:22 Արցախն այս շաբաթ․ Ստեփանակերտի թատրոնը կհիմնանորոգվի ՍիվիլՆեթն ամփոփում է շաբաթվա հիմնական իրադարձություններն Արցախում։

Կվերակառուցվի Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքը,
Արցախում կհիմնվի ցեմենտի արտադրություն,
Արցախում զբոսաշրջությունը ծանր հարված է ստացել կորոնավիրուսի համաճարակից։
22 օգոստոս, 2020 11:49 Հունոտի կիրճ․ Արցախի զարդը Հունոտի կիրճը, որը հայտնի է նաև Զոնտիկներ անունով, համարվում է Արցախի զարդերից մեկը։ Այն բնապատմական արգելոց է, որը զարմացնում է զբոսաշրջիկներին տեղի բնության գեղեցկությամբ: 21 August, 2020 22:07 Captain Ruben Sanamyan Receives Highest Military Honour Environmental activists accuse Lydian International of preparing to start mining operations at Amulsar.

The Green Climate Fund will provide Armenia with a $10 million grant for reforestation.

Artsakh’s Economy Ministry announced plans to build 1000 apartments per year.

The PM has attended a session of Armenia’s Security Council.
21 օգոստոս, 2020 18:20 ՁայնաZOOM. Կապիտան Սանամյանը սխրանքների համար Հայաստանի ազգային հերոսի կոչում է ստացել ՍիվիլՆեթը ներկայացնում է օգոստոսի 21-ի դրությամբ Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունները։

Ռուբեն Սանամյանն արժանացել է Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը
«Հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում»․ Փաշինյան
Լավրովը պարզաբանել է՝ որ գործոններն են հրահրել հուլիսյան հայ-ադրբեջանական էսկալացիան
Ամուլսարում կեսգիշերին լարված է եղել
ԿԳՄՍ-ն հրապարակել է COVID-19 պայմաններում դասապրոցեսի կազմակերպման ուղեցույցը
ՍԴ դատավորի թեկնածության համար կառավարությունը քննարկում է ունեցել իրավաբան Էդգար Շաթիրյանի հետ
21 օգոստոս, 2020 17:02 ՍԴ դատավորի թեկնածության համար կառավարությունը քննարկում է ունեցել իրավաբան Էդգար Շաթիրյանի հետ Էդգար Շաթիրյանը նախնական համաձայնություն է տվել դառնալ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում կառավարության թեկնածուն: