8 հունիս, 2020 17:59 Եսայան եղբայրները գնում են «Բիլայնը» «Յուքոմ» ընկերության փոքր բաժնետեր Եսայան եղբայրները մտադիր են գնել «Բիլայն» ապրանքանիշի ներկայացուցիչ «Վեոն Արմենիա» ընկերությունը։ «Վեոն Արմենիան» այսօր՝ հունիսի 8-ին, դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով այս հարցով։ Տեղեկությունը Սիվիլնեթի հետ զրույցում հաստատեց Հայկ և Ալեքսանդր Եսայաններին պատկանող «Թիմ»-ի բրենդի զարգացման և հաղորդակցության բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը։ 8 հունիս, 2020 17:33 Ճատրակի առաջին համահայկական մրցաշարք. զրոյց դոկտ. Երուանդ Զօրեանի հետ Դոկտ. Երուանդ Զօրեան «Զարկերակ»-ի հաղորդավար Արէն Քերթեշեանին հետ զրուցեց ՀԲԸՄ-ի Հայկական Համացանցային Համալսարանի (ՀՀՀ) նոր ծրագիրներուն մասին։ Ան այս առիթով անդրադարձաւ յատկապէս ՀՀՀ-ի նախաձեռնած ճատրակի համահայկական մրցաշարքին։
8 հունիս, 2020 16:54 Դատարանը որոշել է դադարեցնել դատավոր Դավիթ Գրիգորյանի և նրա օգնականի նկատմամբ քրեական հետապնդումը Դատավոր Դավիթ Բալայանի կողմից քրեական գործը դատական քննության նախապարտաստելու փուլում որոշում է կայացվել դադարեցնել դատավոր Դավիթ Գրիգորյանի և նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Դավիթ Գրիգորյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«Կայացված որոշմամբ՝ դատարանը հաստատված է համարել այն, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցված է եղել քրեական գործի հարուցման հետ զուգահեռ, առանց դատավորի անձեռնմխելիության հաղթահարման, ինչն ապօրինի է դարձրել քրեական գործի ընթացքն առհասարակ։

Դատարանը գտել է նաև, որ եթե անգամ դատավորի անձեռնմխելիությունը լիներ հաղթահարված, ապա դատավորին ու նիստերի քարտուղարին առաջադրված մեղադրանքն անորոշ է, իսկ վերագրվող արարքները չեն պարունակում քրեական օրենսգրքի 314րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները։
Բացի այդ, դատարանը գտել է, որ եթե անգամ այդ հանցակազմի տարրերը ձևականորեն առկա լինեին մեղսագրվող արարքներում, ապա միևնույն է տեղի ունեցածը հանցագործություն չէր կարող համարվել, քանի
8 հունիս, 2020 16:37 Չեղարկված ներկայացումներ և նկարահանումներ․ թատրոնն ու կինոն հաղթահարում են կորոնավիրուսը Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ դադարեցվել են թատրոնի և կինոարտադրության աշխատանքները։ Չեղարկված ներկայացումներն ու հետաձգված նկարահանումները անգործ են թողել արտիստներին ու ֆիլմարտադրողներին՝ նրանց կանգնեցնելով մի շարք խնդիրների առաջ։ ՍիվիլՆեթը զրուցել է արվեստի ոլորտի ներկայացուցիչների հետ՝ պարզելու, թե ինչպես են հաղթահարում ստեղծված իրավիճակը։
8 հունիս, 2020 15:38 ԱԱԾ տնօրեն է նշանակվել Արգիշտի Քյարամյանը, ԶՈւ ԳՇ պետ՝ Օնիկ Գասպարյանը, ոստիկանապետ՝ Վահե Ղազարյանը Վարչապետը որոշումներ է կայացրել գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին ԶՈւ Գլխավոր շտաբի պետի, գնդապետ Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի, իսկ գնդապետ Վահե Ղազարյանին՝ Ոստիկանության պետի պաշտոններում նշանակելու մասին․ այս մասին նա հայտնեց ֆեյսբուքյան իր էջում: 8 հունիս, 2020 15:09 ԱԱԾ տնօրենը, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն ու ոստիկանապետը պաշտոնանկ արվեցին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել՝ տեղեկացնելով մի շարք պաշտոնանկությունների մասին։

«Սիրելի հայրենակիցներ, մի շարք կարեւոր որոշումներ եմ կայացրել: Ըստ այդմ՝

Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ:
Գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն:
Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է Ոստիկանության պետ:

Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանին, գնդապետ Արման Սարգսյանին շնորհակալություն եմ հայտնում այս ընթացքում կատարած աշխատանքի եւ ներդրած ջանքերի համար»։
8 հունիս, 2020 14:47 Ես վերադառնում եմ լիարժեք աշխատանքի․ Նիկոլ Փաշինյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանները բացասական են․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Փաշինյանը։ 8 հունիս, 2020 10:03 Տգիտության համաճարակ․ MIT-ի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանի անդրադարձը հայաստանյան իրավիճակին Ահա ինչպես կապ ունի` թե՛ շարքային քաղաքացիները, թե՛ պետական անձինք չեն հետևում բժիշկների ու գիտնականների խորհուրդներին մի շատ կոնկրետ պատճառով. թույլ կրթության պատճառով նրանք չեն հասկանում՝ ինչ բան է գիտությունը, ինչպես է աշխատում այն, ինչպես է գիտությունը հասնում իր եզրակացություններին: Եվ հետևաբար չեն վստահում մի բանի, որն իրենց համար զուտ վերացական, «առեղծվածային» հասկացություն է: (Ինչպես վերը ասացի՝ սա զուտ հայաստանյան երևույթ չէ․ բավական է դիտել Դոնալդ Թրամփի ողբերգա-կատակերգական ելույթները)։ 8 հունիս, 2020 09:54 Ծառուկյանը մարտահրավեր է նետում Փաշինյանին. ինչո՞ւ հիմա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ըստ էության, առաջարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ միանալով նախկին իշխանությունների այլ ներկայացուցիչների պահանջին:

Ինչո՞ւ հենց այսօր, երբ Հայաստանի կառավարությունը դիմագրավում է լրջագույն մարտահրավերի՝ կորոնավիրուսի համաճարակ, որն ամենալուրջ հարվածն է հասցրել Փաշինյանի վարկանիշին, և, փաստացի, ամենամեծ սպառնալիքն է թավշյա իշխանությունների համար:
8 հունիս, 2020 09:36 Եթե ես որևէ խախտում եմ արել, կկրեմ դրանից բխող պատասխանատվությունը․ Գլխավոր շտաբի պետը՝ որդու հարսանիքի մասին «Օրենքի առաջ բոլորն են հավասար, և եթե ես որևէ խախտում եմ արել, կկրեմ դրանից բխող պատասխանատվությունը: Իհարկե, ըստ իս, խախտում չի եղել, բայց թող դա պարզեն համապատասխան մարմինները:
Պարզապես ուզում եմ հիշեցնել՝ բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք: Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների չմտնել իմ և իմ ընտանիքի անձնական տարածք և փորձ չանել ինձ ներառել քաղաքական խաղերի մեջ»,- հայտարարեց Արտակ Դավթյանը։
7 հունիս, 2020 11:31 Արհեստական շնչառության 10 սարք՝ Վրաստանից Հայաստան Վրաստանի հայալեզու «Ալիք Մեդիա» կայքի տնօրեն Պավել Օգանեզովի նախաձեռնությամբ և օտարերկրյա ընկերոջ աջակցությամբ Վրաստանից թվով 10 արհեստական շնչառության սարք է գնվել և ուղարկվում են Հայաստան։ 7 հունիս, 2020 10:40 Գոշավանքը․ ֆոտոշարք Գոշավանքը Դիլիջանին հարակից ամենանշանավոր վայրերից է, գտնվում է Գոշ գյուղում, Գետիկ գետի ափին։ Վանքը կառուցվել է 12-13-րդ դարերում։ Երկրաշարժից փլված Գետիկ վանքի փոխարեն 1188-ին իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ վանքը հիմնադրել է Մխիթար Գոշը՝ անվանելով Նոր Գետիկ։ Գոշի մահվանից հետո (1213) նրա անվամբ կոչվել է Գոշավանք։