11 հունիս, 2020 12:30 Ֆիրդուսի թաղամաս․ 19-րդ դարի աղյուսաշեն շենքը սպասում է մահվան դատավճռի կատարմանը ՍիվիլՆեթի նկարահանող խումբը Երևանի Ֆիրդուսի թաղամասում հանդիպել է օրեր առաջ 19-րդ դարի եզակի կառույցներից մեկը քանդած ընկերության ներկայացուցչին։ «Ուրմիա Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի աշխատակիցը նշում է, որ քանդված շենքի հարևանությամբ գտնվող աղյուսաշեն շենքը ևս քանդվելու է, սակայն քարերը պահպանվելու են՝ նախագծում օգտագործվելու համար։
11 հունիս, 2020 12:03 Մինչև այժմ գոյություն ունեցած վարկը հարմար չէ ատոմակայանի գործունեությունը կազմակերպելու համար Մինչև այժմ գոյություն ունեցած վարկը՝ իր չափերով և պայմաններով, այնքան էլ հարմար չէ ատոմակայանի հետագա գործունեությունը կազմակերպելու համար, և մենք հրաժարվում ենք վարկի մի մասից, դրա փոխարեն ներգրավում ներքին աղբյուրներից միջոցներ. կառավարության հունիսի 11-ի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ դա ավելի է մեծացնելու այդ վարկի օգտագործման արդյունավետության մակարդակը բարձրացնելու կառավարության լծակները։
11 հունիս, 2020 12:01 Վրաստանը բժիշկների խումբ կգործուղի Հայաստան․ Գախարիա Վրաստանը բժիշկների խումբ կգործուղի Հայաստան․ ինչպես հաղորդում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը, այս մասին Վրաստանի կառավարության այսօրվա նիստին հայտարարել է այդ երկրի վարչապետ Գիորգի Գախարիան։ Նա նշել է, որ որևէ երկիր չի կարող միայնակ հաղթահարել կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը: 11 հունիս, 2020 11:46 Իրավիճակը շարունակում է մնալ լարված, սակայն այն կոմպենսացվում է մեր հնարավորությունների աճով․ Թորոսյան Երեկ արձանագրված նոր դեպքերի թիվը հասել է 566-ի՝ ի տարբերություն նախորդ օրվա 428-ի. կառավարության հունիսի 11-ի նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ արվել է 2 233 թեստ՝ նախորդ օրվա 1 751-ի փոխարեն: Նախարարը ցավով նշեց, որ ունենք 18 մահ:
11 հունիս, 2020 10:01 Ատոմակայանի արդիականացման համար ՀՀ-ն կհրաժարվի ռուսական վարկից և կներգրավի վարկ սեփական աղբյուրներից Կառավարությունը հունիսի 11-ի նիստում նախատեսում է հրաժարվել ատոմակայանի վերազինման և շահագործման երկարաձգման համար հատկացվելիք ռուսական վարկից։ Մեկ այլ որոշմամբ՝ ատոմակայանի արդիականացման համար Հայաստանն ինքը վարկային միջոցներ կտրամադրի։ 10 June, 2020 22:02 Record High in Covid-19 Recoveries in Armenia Armenia is set to extend the state of emergency. Georgia has offered to assist Armenia with coronavirus testing. Additional covid-19 outbreaks have occurred in Armenia’s textile factories.
10 June, 2020 20:28 Is COVID-19 A Global Equalizer? A Conversation With Gayatri Chakravorty Spivak Dr Gayatri Chakravorty Spivak speaks to CivilNet’s host interviewer, AUA Adjunct Lecturer, PhD Narek Mkrtchyan about the challenges the COVID19 pandemic has posed to the world 
Gayatri Chakravorty Spivak is an Indian literary theorist, feminist critic, postcolonial theorist She is a Professor at Columbia University Spivak is on the experts list of the World Economic Forum Her work “Can the Subaltern Speak” is one of the key theoretical texts in the field of postcolonial studies Prof Spivak was awarded the 2012 Kyoto Prize in Arts and Philosophy and in 2013, she received the Padma Bhushan, the third highest civilian award given by the Republic of India
“Covid Talks” is CivilNet’s program where prominent international thinkers, scholars and policymakers present their views on the impact of COVID19 on world politics and humanity 
 
10 հունիս, 2020 19:54 Միայն էլիտար դպրոցները բավական չեն, Հայաստանի բոլոր երեխաները պետք է ստանան որակյալ կրթություն․ Արեգ Դանագուլյան Ֆիզիկոս, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսոր Արեգ Դանագուլյանի կարծիքով՝ մարդկանց կրթվածության մակարդակը, կրթությունն ընդհանրապես կարևորագույն միջոցն են հասարակության զարգացման համար։ ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանի հետ Դանագուլյանը զրուցել է կորոնավիրուսի դեմ Հայաստանի պայքարի, քաղաքացու և կառավարության դերի ու կրթական ուժեղ համակարգ ունենալու կարևորության մասին։ 10 հունիս, 2020 19:38 Իրավիճակի կայունացումը տեղի է ունենում բավական բարձր նշաձողի վրա. Նիկոլ Փաշինյան Կորոնավիրուսի համաճարակի ցուցանիշները Հայաստանում կրկին կայունացման թույլ և նախնական նշաններ են ցույց տալիս․ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հունիսի 10-ին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ: 10 հունիս, 2020 18:34 Հոգեբանական աջակցությունունից մինչև ախտահանում․ ԱԻՆ-ի աշխատանքը՝ համավարակի օրերին Պայմանավորված կորոնավիրուսի համավարակով՝ արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) վերջին ամիսներին աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով։ #Միքանիտող իրականացվող միջոցառումների և ծառայությունների մասին։
10 հունիս, 2020 16:08 Մեկուսացումը՝ ավելին կերտելու հնարավորություն․ Միսակ Մելքոնյան Արվեստագետներին և հատկապես կերպարվեստով զբաղվողներին արտակարգ դրությունը խրախուսել է ավելի շատ ստեղծագործել և ավարտին հասցնել կիսատ թողած գործերը։ Քանդակագործ Միսակ Մելքոնյանն ասում է՝ փորձել է առավելագույնը քաղել ստեղծված իրավիճակից։ ՍիվիլՆեթը այցելել է վարպետի արվեստանոց։
10 հունիս, 2020 15:17 Լոռի բերդը․ ֆոտոշարք Լոռի կամ Լոռե բերդը Ստեփանավանից մոտ 5 կմ հյուսիս-արևելք է՝ Ձորագետի ձախ ափին։ Հիմնադրել է Դավիթ Անհողինը՝ 11-րդ դարի սկզբին։
Լոռի բերդը եղել է Տաշիր-Ձորագետի թագավորություն կամ Կյուրիկյանների թագավորության կարևոր ամրոցներից մեկը։ Կյուրիկյանների թագավորությունը գոյություն է ունեցել 982-1113 թվականներին։