22 March, 2019 11:41 Memory Sites, Memory Paths Towards Another Future Conference “Memory Sites, Memory Paths Towards Another Future” is organized by the Hrant Dink Foundation in cooperation with DVV International and Friedrich Ebert Stiftung Turkey on March 22nd and 23rd. 21 մարտ, 2019 20:33 Երևանի ապագա ձեղնահարկերն ու հնարավոր երկրաշարժը Երևանի քաղաքապետարանը մտադիր է աջակցել ձեղնահարկերի կառուցում նախաձեռնած շենքերի բնակիչներին։ Արդեն տասը ձեռներեց դիմել է քաղաքապետարան ու բանակցում է բնակիչների հետ։ Քաղաքապետարանում վստահեցնում են, որ հաշվի են առնելու բնակիչների կարծիքն ու շենքի սեյսմակայունությունը։
21 մարտ, 2019 19:34 Կրկեսը խոստանում է լինել աննախադեպ և գալ 2021-ի Ամանորին Երևանի կրկեսում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Շենքն արտաքինից մեծմասամբ պատրաստ է, սակայն ներքին հարդարման աշխատանքները դեռ չեն սկսվել։ Պատասխանատուները հավաստիացնում են՝ պատճառը ոչ թե ֆինանսների պակասն է, այլ տեխնիկական համակարգերն արդիականացնելու գործընթացը։ Կրկեսի վրա արդեն իրականացվել է մոտ 1 մլրդ դրամի ներդրում, կիրականացվի ևս 3 մլրդ դրամի ներդրում։ 21 մարտ, 2019 17:13 «Որքան բարձր է ժողովրդավարության մակարդակը, այնքան ցածր՝ հակամարտության հավանականությունը» Վերջին հետազոտությունները փաստում են՝ որքան բարձր է տարածաշրջաններում ժողովրդավարության մակարդակը, այնքան ցածր՝ հակամարտության ու ագրեսիայի հավանականությունը։ Ժողովրդավար հասարակությունները խրախուսում են իրենց հարևանների հետ խաղաղ շփումներ և փոխազդեցություն։ Նրանք ձգտում են առաջ մղել համագործակցությունն ու փոխզիջումների գնալ իրենց տարածաշրջաններում։ Ժողովրդավար հասարակություններն ավելի հակված են մեծ շուկաներում աջակցելու մարդու իրավունքների ու տնտեսական շահերի ոլորտներում միմյանց համատեղ նպատակներին։ Դա թուլացնում է աջակցությունը հակամարտությունների ռազմական «լուծումներին»։ Սակայն դա բավարար չէ։ Հետազոտությունները նաև վկայում են, որ խաղաղ համաձայնագրերի իրագործումն ավելի հավանական է, երբ հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերը ներառված են նաև խաղաղության գործընթացում։ Այժմ անհրաժեշտ է գործընթացում ներառել հակամարտությունից տուժած խմբերին՝ հակամարտության գոտուն մոտ գտնվող գյուղական համայնքներ, կանայք, փախստականներ և բուն Լեռնային Ղարաբաղը․ նրանք բոլորը տարիներ շարունակ դուրս են մնացել բանակցություններից։ 21 մարտ, 2019 16:10 Օպերայի տարածքը բարեկարգում են Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժումից հետո քաղաքապետարանի աշխատակիցները բարեկարգում են տարածքը: 21 մարտ, 2019 15:14 Ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես ՀՀ քաղաքացու օր Թավշյա հեղափոխության արդյունքում համաժողովրդական շարժման հաղթանակի կապակցությամբ ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր։ Այս կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Ֆեյսբուքում։

«Այսօր կառավարությունը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով առաջարկվում է ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Քաղաքացու օր՝ ի նշանավորումն 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթանակի:
21 մարտ, 2019 14:05 Տարածքների զիջումը Արցախի ու Հայաստանի անվտանգության ոչնչացում է․ Մասիս Մայիլյան Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման հարցում Երևանն ու Ստեփանակերտն ունեն նույն մոտեցումը․ Regnum գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։ Նրա խոսքով՝ եռակողմ բանակցությունների վերականգնման համար կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները։ 21 մարտ, 2019 12:48 Արդիբուք․ Երբ Գիրքը Տառեր Չունի Արդիբուքը հայերէն խօսող մանկական պատկերազարդ գիրք է, ան չունի տառեր եւ նախադասութիւններ։ Կը պատմէ իր հետ կցուած գրիչի միջոցով։ Նախագիծը աննախադէպ է Հայաստանի եւ տարածաշրջանի մէջ, ձայնային ֆայլերու քանակութեամբ։ Սիվիլներթը խօսեցաւ գիրքի խմբագիր Վահե Ղուկասյանին հետ։ 21 մարտ, 2019 10:23 ԱՄՆ Ալաբամա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը ԱՄՆ Ալաբամա նահանգի ղեկավար Քոյ Իվին ստորագրել է հռչակագիր Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը՝ շնորհակալություն հայտնելով նահանգապետին նման որոշման համար:

Հանձնախումբը հիշեցրել է, որ այս ստորագրմամբ Ալաբաման դարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 49-րդ նահանգը:

Միակ նահանգը, որը մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Միսիսիպին է:
21 մարտ, 2019 09:47 Peace Might be Possible Between Armenia and Azerbaijan The article was originally published on washingtonpostcom 
Oneshot peace deals tend to dissolve A regional approach may help
By Anna Ohanyan
After decades of ethnic conflict, the leaders of Armenia and Azerbaijan are preparing to meet to try to resolve their longterm clash over the disputed enclave of NagornoKarabakh Observers have many reasons to be skeptical that yet another oneoff meeting will lead to a thaw at long last
However, something significant has changed since the last such push A year ago, Armenian protesters brought down a prime minister, leading to free elections last December Some evidence suggests that democratic societies are more likely to seek peace with their neighbors — and are most likely to achieve it if civil society groups are allowed to reach out and form contacts across borders before the formal negotiations
Here’s what you need to know about what has happened, and what comes next
1 A brief history of the NagornoKarabakh conflict
Between
20 մարտ, 2019 18:36 Պուտի՞նն էլ կբռնի Նազարբաևի ուղին. BBC-ի անդրադարձը Ղազախստանի մշտնջենական ղեկավարը հեռանում է նախագահի պաշտոնից, սակայն կփորձի պահպանել իշխանությունը մեկ այլ պաշտոնում: BBC-ի ռուսական ծառայությունը Ռուսաստանի և օտարերկրյա փորձագետների հետ քննարկել է այն հարցը, թե արդյո՞ք ՌԴ նախագահը կցանկանա կրկնել իր գործընկերոջ փորձը: Հոդվածը թարգմանաբար և կրճատումներով ներկայացված է ստորև։ 20 մարտ, 2019 18:24 Մեդիան շատ ավելի ազատ է, քան մինչև 2018-ի ապրիլը․ Գեղամ Վարդանյան Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի փորձագետ Գեղամ Վարդանյանը և ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցում են լրատվական դաշտում այն մեծ առուծախի մասին, որը տեղի է ունեցել 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո։ Վարդանյանը կարծում է, որ ներկայում մեդիան շատ ավելի ազատ է, քան մինչև 2018-ի ապրիլը, իսկ մի շարք հեռուստաընկերություններ ուղղակի ազատագրվել են։