17 սեպտեմբեր, 2020 15:58 «Փրկված Նավալնի. կխանգարի՞ պետությունը նրան վերադառնալ Ռուսաստան» Ռուսաստանյան Republic կայքում հրապարակվել է Օլեգ Կաշինի հոդվածը՝ «Փրկված Նավալնի. կխանգարի՞ պետությունը նրան վերադառնալ Ռուսաստան» վերնագրով։ Այն անդրադառնում է Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակին, նրա վերադարձի վտանգներին։ Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։ 17 սեպտեմբեր, 2020 14:30 Նիկոլին մանդատ տվել ենք, բայց չենք ասել՝ խայտառակ Սահմանադրական դատարան ընտրի Գյումրիի լրագրողների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը համարում է, որ 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո անցել է այնքան ժամանակ, որ հնարավորություն կտար ունենալու նոր Սահմանադրություն, նոր Ընտրական օրենսգիրք, Կուսակցությունների մասին նոր օրենք: Հայաստանի ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին և թիմին մանդատ տվել է, բայց չի ասել՝ արեք, ինչ ուզում եք, ընտրեք խայտառակ Սահմանադրական դատարանի նոր անդամներ, ասում է Բարսեղյանը:
17 սեպտեմբեր, 2020 13:48 Արսեն Ջուլֆալակյանը Արայիկ Հարությունյանին բանավեճի է հրավիրել «Դիտեցի ԿԳՄՍ նախարարի երեկվա մամլո ասուլիսի՝ մանդատս վայր դնելու հարցին վերաբերող հատվածը․․․
Որոշել եմ հրավիրել նրան ուղիղ եթերում բանավեճի, որպեսզի մեկընդմիշտ փակենք այս թեման և այն չվերածվի քաղաքական շոուի. հուսամ կգա ․․․»․ ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։
17 սեպտեմբեր, 2020 12:36 «Արեւմտահայերէնը դարձնել ապրուելիք լեզու». զրոյց պրոֆեսոր Անահիտ Տօնապետեան-Տէմոփուլոսի հետ Լեզուաբան, պրոֆեսոր Անահիտ Տօնապետեան-Տէմոփուլոս «Զարկերակ»-ի հաղորդավար Արէն Քերթեշեանի հետ զրուցեց INALCO-ի հայկական ամպիոնին եւ արեւմտահայերէնին վերաբերող հարցերու մասին:
17 սեպտեմբեր, 2020 12:36 ԱԺ-ն «ոչ» ասաց Արայիկ Հարությունյանի հրաժարականին․ նրա հետագա պաշտոնավարման հարցը վարչապետին չի հասնի Ազգային ժողովը սեպտեմբերի 17-ին մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդումը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու վերաբերյալ: Հարցապնդմանը կողմ էր 35 պատգամավորներ, դեմ՝ 84-ը։ 17 սեպտեմբեր, 2020 11:43 Կորոնավիրուսի դեպքերի թվերի աճն անհանգստացնող է. Նիկոլ Փաշինյան Վաչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ընթացքում անանգստացնող համարեց վերջին օրերին հանրապետությունում կորոնավիրուսային վարակի դեպքերի արձանագրվող աճը: 17 սեպտեմբեր, 2020 11:27 Սեպտեմբերի 21-ին կստեղծվի նոր կուսակցություն Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հիմնադրած «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնությունը սեպտեմբերի 21-ին կկազմակերպի կուսակցության հիմնադիր համագումարը։ 17 սեպտեմբեր, 2020 10:17 Մեղադրանք է առաջադրվել ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտորի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքերի մի շարք հանգամանքներ. հայտնում է Քննչական կոմիտեն։ 17 սեպտեմբեր, 2020 10:00 Անթույլատրելի է, որ Բեյրութի մարդասիրական աղետից տուժածները դառնան ադրբեջանական հարձակումների թիրախ Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Արցախում լիբանանահայ ընտանիքների հաստատմանը ադրբեջանական արձագանքին։
«Անթույլատրելի ենք համարում, որ Բեյրութի մարդասիրական աղետից տուժածները դառնան ադրբեջանական իշխանությունների հարձակումների թիրախ և քաղաքական շահարկումների առարկա։

Արցախի Հանրապետության իշխանությունները շահագրգռված են, որ Լիբանանի հայ համայնքը պահպանվի, սակայն, միևնույն ժամանակ, իրենց ինքնիշխան իրավունքի շրջանակներում անհրաժեշտ աջակցություն կցուցաբերեն ծանր իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին, ովքեր ցանկություն կհայտնեն գալ և հաստատվել մեր հանրապետությունում»,- ասված է հաղորդագրությունում։
16 September, 2020 21:52 Armenian Soldier Died From Wounds Due to Azerbaijani Fire The 12th Hrant Dink International Award was presented to Osman Kavala
An Armenian Serviceman Died from the wounds sustained by an Azerbaijani Gunshot.
Minister of Education Arayik Harutyunyan Is Not Going to Resign
16 սեպտեմբեր, 2020 18:29 ՁայնաZOOM. Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջ՝ փողոցում և ԱԺ-ում ՍիվիլՆեթը ներկայացնում է սեպտեմբերի 16-ի դրությամբ Հայաստանում տեղի ունեցած հիմնական իրադարձությունները։

Հրազենային վիրավորումից պայմանագրային զինծառայող է մահացել
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջ՝ փողոցում և Ազգային ժողովում
Արյունաբանական կենտրոնի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել, կենտրոնի բոլոր բժիշկերը ազատման դիմում են ներկայացրել
Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից կսահմանվի իրավաբանների օրհնության օր
Կորանավիրուսի իրավիճակը՝ Հայաստանում և Արցախում
16 սեպտեմբեր, 2020 18:23 «Իսկ ո՞ւմ». «Իմ քայլի» պատգամավորները՝ ՍԴ դատավորների ընտրության մասին Սահմանադրական դատարանի ճգնաժամը դեռևս լուծված չէ, կարծում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։ Ըստ նրա՝ խնդիրը կլուծվի, երբ ունենանք կազմավորված Սահմանադրական դատարան՝ ինը դատավորով և նրանց կազմից ընտրված ՍԴ նախագահով։ «Այդ փուլից սկսած՝ իշխանության երեք ճյուղերն իրավունք չունեն անվստահություն հայտնել ՍԴին», ասաց Բաղդասարյանը։
Այդուհանդերձ, պատգամավորի կարծիքով, ՍԴ դատավորների ընտրության ընթացակարգերը չեն համապատասխանում հեղափոխության գաղափարախոսությանն ու արժեքներին և պետք է վերանայվեն։ «Կարծում եմ՝ առաջին քայլերից մեկն է, որ Սահմանադրության փոփոխությունների արդյունքում հասնենք նրան, որ ՍԴն միավորվի Վճռաբեկ դատարանի հետ, ու ձևավորվի Գերագույն դատարան», ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ հարկավոր է ՍԴ դատավորներին անմիջական սահմանադիր մարմինները նշանակեն, ոչ թե նրանք նշանակվեն միջնորդավորված կերպով՝ ԱԺի միջոցով։
ԱԺ պետականիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ ասաց, ո