11 հուլիս, 2019 09:46 Կառավարության արտահերթ նիստն անցկացվել է դռնփակ Հուլիսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ, որն անցկացվել է դռնփակ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի կայքից։

Նիստի ընթացքում համապարփակ քննարկվել և հաստատվել է Հայաստանի Հանրապետության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:
11 July, 2019 00:02 Want to increase birth rates? Try equality of men and women Many countries in Eastern Europe face what is often perceived as a population crisis. Highly skilled people of reproductive age are leaving their countries to look for better opportunities elsewhere. Among those who stay, birth rates are below two children per woman; in some countries, they are closer to one. 10 հուլիս, 2019 17:21 «Հին օրերի երգը» Մաչանենց տանը․ ապրեցնելով տարեցներին Հունիսի 18-ին Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ի և «Մաչանենց տուրիզմ արտ» սոցիալական ձեռնարկության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հին օրերի երգը» սոցիալական ռեստորանի բացումը, որտեղ աշխատում են միայն 63 տարեկանից բարձր անձինք: Ծրագրի նպատակն է նպաստել 63 տարեկան և բարձր անձանց սոցիալականացմանը՝ նրանց տալով աշխատելու և իրենց սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու հնարավորություն։
10 հուլիս, 2019 16:33 Հնարավոր է՝ վթարը իրանական կողմում է եղել․ փոխնախարարը մեկնաբանեց հոսանքազրկումը Անհանգստանալու կարիք չկա, որևէ տեխնածին աղետ տեղի չի ունեցել․ այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ մեկնաբանելով հանրապետությունում մասշտաբային հոսանքազրկումը։
Նա ասաց, որ 13։46-ին ամբողջ համակարգում հաճախականության տատանումներ են եղել, որոնց հետևանքով անջատվել է սկզբից Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, ապա՝ Երևանի ՋԷԿ-ը, հետո՝ ավելի փոքր կայանները։
10 հուլիս, 2019 15:21 Հայաստանը հավատարիմ է խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու տրամաբանությանը. Փաշինյան Դոնալդ Տուսկը, խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, նշել է, որ Եվրամիութանը ոգևորում է վերջին մեկ տարում գրանցված դինամիկան, ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառությունն, ինչպես նաև մարդասիրական հարցերի վրա կենտրոնացումը։ 10 հուլիս, 2019 15:03 Քոչարյանի աջակիցները՝ ընդդեմ Փաշինյան-Տուսկ հանդիպման Հյուսիսային պողոտայում հավաքվել էին «Ռոբերտ Քոչարյանը հերոս է» պաստառներով ցուցարարներ։ Նրանք պնդում էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ընթացքում քննարկելու է «հող հանձնելու» հարցեր։
10 հուլիս, 2019 14:41 Donald Tusk: The Conflict Does Not Have a Military Solution and Needs a Political Settlement Today, we also discussed the unresolved Nagorno-Karabakh conflict. The EU has been encouraged by the dynamics over the past year and the commitment to preparing the people for peace and a focus on humanitarian issues. But we also share the Minsk Group Co-Chairs' concern about recent casualties along the Line of Contact as well as escalatory rhetoric. Both sides should show restraint and take measures to restore an atmosphere conducive to peace and real talks.

The conflict does not have a military solution and needs a political settlement in accordance with international law and principles. The EU continues to fully support the efforts of the Minsk Group Co-Chairs and their focus on a fair and lasting settlement based on the core principles of the Helsinki Final Act. The EU is already supporting peace-building activities and is ready to further support measures to prepare the populations for peace.
10 հուլիս, 2019 14:15 Վճռաբեկ դատարանի պաշտոնյա է ձերբակալվել. ԱԱԾ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել և կանխել է ՀՀ դատական համակարգի պաշտոնատար անձին առնչվող առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպք: 10 հուլիս, 2019 13:57 Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են․ մասշտաբային հոսանքազրկում՝ Հայաստանում Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարզաբանել է Հանրապետության տարածքում անջատումները։ Նրա խոսքով՝ էներգետիկ համակարգում կա վթար։

«Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։

Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավինյանը։
10 հուլիս, 2019 12:35 Լուծարե՛ք ամենը, թող լինի վարչապետ․ Էդմոն Մարուքյան «Մենք գտնվում ենք հին ու խայտառակ մտածողության մեջ, այս առումով ոչինչ չի փոխվել»,- խորհրդարանում հուլիսի 10-ին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Քննարկվում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ներկայացուցչի գրասենյակը արդարադատության նախարարությունից առանձնացնելու և վարչապետի աշխատակազմին միացնելու հարցը։ Էդմոն Մարուքյանը պնդեց, որ որևէ հիմնավորում չի տեսնում, թե ինչու է հարկավոր գնալ նման քայլի։
10 հուլիս, 2019 11:54 Заал Анджапаридзе: Брань на Rustavi 2 — «заказная провокация», журналист — небольшой винтик в игре Грузинский независимый эксперт Заал Анджапаридзе в беседе с CivilNet комментирует последние внутриполитические развития в Грузии: инцидент на телеканале Rustavi 2, расклад политических сил в стране, новый виток конфронтации с Россией. 10 հուլիս, 2019 10:36 Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Հայաստանում է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը տարածաշրջանային այցով Երևանում է։ Հուլիսի 9ին Բաքվում նա հանդիպել է Իլհամ Ալիևի հետ։
Հայաստանում նախատեսված են Տուսկի հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի հետ Նախատեսված է նաև մամուլի ասուլիս
 
Լուսանկարը՝ արխիվային