6 փետրվար, 2019 17:59 ԶՈՒ համալրել բազմաֆունկցիոնալ ավիացիայով և ավտոմատացված ու ռոբոտացված օդային և վերգետնյա համակարգերով Կառավարությունը նպատակադրել է պետու­թյան պաշտպանունակության մակարդակը բարձրացնել այնպես, որ այն համարժեք լինի ռազմական սպառնալիքների գնահատված (կանխատեսվող) մակարդակին և հավանական պատերազմի բնույթին՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ զինված ոտնձգությունը զսպելու և կանխելու, իսկ պատերազմի ժամանակ՝ ռազմական գործողություններն առավելագույնս վաղ փուլում և Հայաստանի Հանրապետության համար շահավետ պայմաններով դադարեցնելու համար․ ասված է կառավարության ծրագրի նախագծում՝ «Պաշտպանության ոլորտի քաղաքականությունը» բաժնում։ 6 փետրվար, 2019 17:44 Մարտի 1-ի գործ․ Սերժ Սարգսյանից բացի ովքե՞ր կարող են հարցաքննվել Մարտի 1-ի պատասխանատուներից մեկն ու Մարտի 1-ի թիվ մեկ շահառու Սերժ Սարգսյանն օրերս կանչվել է հարցաքննության վկայի կարգավիճակով։ Նրանից բացի ովքե՞ր կարող են կանչվել հարցաքննության։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը թեմայի շուրջ զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ։ Վերջինս նշում է, որ Մարտի 1-ի թիվ 1 շահառուն ոչ միայն Սերժ Սարգսյանն է, այլ ամբողջ ՀՀԿ-ական վերնախավը։ Սաքունցը անդրադառնում է նաև բանակի խնդիրներին։ 6 փետրվար, 2019 17:04 Թուրքիան դատապարտում է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության օր հռչակելու Մակրոնի որոշումը Թուրքիան դատապարտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու որոշումը։

«Մենք դատապարտում և մերժում ենք սեփական երկրում քաղաքական խնդիրների առերեսվող Մակրոնի՝ պատմական իրադարձությունները քաղաքական նյութի վերածելու փորձերը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։

Վերջինիս հայտարարությունում նշվում է, որ «այսպես կոչված Հայոց ցեղասպանության պնդումները քաղաքական ստեր են՝ առանց որևէ իրավական հիմքի և պատմական փաստերին հակասող»։

«Դրանք անվավեր են Թուրքիայի համար»,- հայտարարել է Քալընը։
Թուրքիայի նախագահի խոսնակի պնդմամբ՝ նրանք, ովքեր «անտեսել են 2005-ին Էրդողանի կոչը՝ ստեղծել պատմական հանձնաժողով պատմական փաստերի վրա լույս սփռելու նպատակով, այժմ մանիպուլացնում են դրանք»։
6 փետրվար, 2019 15:54 Հաստատակամ և անզիջում պայքար կոռուպցիայի դեմ․ կառավարության ծրագրի նախագիծ Կառավարությունն իր փետրվարի 6-ի նիստին ներկայացրեց կառավարության 2019-2023 թվականների ծրագիրը։ Ծրագրում կառավարությունն անդրադարձ է կատարում կոռուպցիայի դեմ պայքարին՝ նշելով, որ այն լինելու է «վճռա­կան, հաստատակամ, անզիջում և անհանդուրժող», գործադիրն ակնկալում է լայն հանրային աջակցություն և համագործակցություն իրավապահ մարմինների հետ։ 6 փետրվար, 2019 15:37 Ոստիկանապետը դեմ է «Սասնա ծռեր»-ի՝ համաներմամբ ազատ արձակմանը Փետրվարի 6ին «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատարանում ցուցմունք տվեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը հիշեցրեց, որ նախորդ տարի ընդունվել է համաներման մասին օրենքը, որը կարող է կիրառվել նաև խմբավորման անդամների նկատմամբ։
«Համաներմամբ նախատեսված է վերապահում առ այն, որ եթե պատանդառված, ինչպես նաև ֆիզիկական վնաս կրած անձինք առարկում են այս օրենքի կիրառման դեմ, ապա գործի քննությունը պետք է շարունակվի ընդհանուր կարգով», նշեց դատավորը և Օսիպյանին խնդրեց կարծիք հայտնել։
Ոստիկանապետը առարկեց համաներման կիրառման դեմ «Ես կորցրել եմ ընկերներ, եթե չլինեին կորցրած իմ գործընկերներն ու ընկերները, միգուցե իմ դիրքորոշումն այլ կլիներ, բայց քանի որ կորցրել եմ ընկերներ, կարծում եմ, որ յուրաքանչյուրը պետք է կրի օրենքով նախատեսված իր պատիժը», ասաց նա՝ հավելելով, որ դատաքննությունը պետք է շարունակվի։
Դատարանում Օսիպյանը մանրամասնեց, որ 2016ի հուլիսի 17ին վաղ առավոտյան՝ ժամը 0500ին, իրեն տեղեկացրել են պարեկապահակային ծառա
6 փետրվար, 2019 14:56 Արցախը որպես հակամարտության հիմնական կողմ պետք է որոշիչ ձայն ունենա․ կառավարության ծրագրի նախագիծ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ, ինչի հիմքում պետք է ընկած լինեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը։ Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են:

Բանակցությունների արդյունավետության համար էական նշանակություն ունի խաղաղությանը նպաստող մթնոլորտի առկայությունը՝ ներառյալ վստահության և անվտանգության միջոցների ամրապնդումը, հակամարտության սրման ռիսկերի նվազեցումը, ագրեսիվ հռետորաբանության բացառումը։
6 փետրվար, 2019 14:52 ՀՆԱ-ի աճի միջին տեմպը պետք է կազմի առնվազն 5 տոկոս․ կառավարության ծրագրի նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարությունը փետրվարի 6-ի նիստին ներկայացրեց Կառավարության հնգամյա ծրագիրը։
Տնտեսական քաղաքականության նպատակը պետք է դառնա աշխատատեղերի ստեղծումը, աշխատավարձերի բարձրացումը, նշվում է ծրագրում։
6 փետրվար, 2019 14:41 Բացահայտելով իմ Գյումրին. ավիամոդելային խմբակ | Discovering My Gyumri: Model Airplane Club Գեղամ Մուղնեցյանը, երկրաշարժից 30 տարի անց բացահայտելով իր ծննդավայր Գյումրին, ՍիվիլՆեթի հետ այցելում է ավիամոդելային խմբակ, որտեղ հիմնադիր Խաչատուր Թադևոսյանի ջանքերով գյումրեցի դպրոցականները յուրացնում են ինքնաշեն թռիչքի վարպետությունը։

30 years after the earthquake, while rediscovering his Gyumri, @Gegham Mughnetsyan visited Gyumri's Airplane Model Club where with the efforts of the founder Khachatur Tadevosyan the students are learning to navigate the skies with their self-made and operated model flights.
6 փետրվար, 2019 12:22 «Վեոլիա ջուր»-ը տուգանվել է 10 մլն դրամով, «Գազպրոմ Արմենիա»-ն՝ նախազգուշացվել «Վեոլիա ջուր»ը տուգանվել է 10 մլն դրամով, «Գազպրոմ Արմենիա»ն՝ նախազգուշացվել, հայտում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողվի լրատվական ծառայությունը։ 
6 փետրվար, 2019 12:05 «Փողը կա, դպրոցը կա, ո՞ւմ ենք սպասում»․ վարչապետը՝ դպրոցների սեյսմիկ անվտանգության ծրագրի մասին Հանրապետության 46 դպրոց սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում պետք է վերակառուցվի։
Կատավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե երբ կավարտվի շենքերի շինարարության ֆինանսավորումը։ Պապիկյանը տեղեկացրեց, որ վեցինը միայն այս տարի կսկվի, Փաշինյանը նկատեց, որ տեմպն արագացնելու խնդիր ունեն։
Գործադիրի ղեկավարին տեղեկացրին, որ ծրագիրը պետք է ավարտվեր 2021ին, սակայն երկարաձգվում է ևս երկու տարով «Փողը կա, դպրոցը կա, ո՞ւմ ենք սպասում։ Մենք այս տեմպով, որ գնանք վեց ամսից ևս վեցի մասին կխոսենք։ Ինչո՞ւ մենք ամեն շաբաթ մեկ դպրոցի հարց չենք լուծում», հարց ուղղեց Փաշինյանը։
Պապիկյանի դիտարկմանը, թե գործընկերների հետ կքննարկեն ու առաջ կգնան, Փաշինյանը պատասխանեց «Ոչ, առանց քննարկման պետք է առաջ գնալ, վարկային միջոցները կան և պետք է արդյունավետ արագ օգտագործել, որ մարդիկ արդյունքները զգան։ Հետևաբար այս 46 դպրոցների հարցը մենք լուծում ենք։ Մեր խնդիրն է, որ այդ 88 մլն դոլարի ծրագիրը հնարավորինս արագ իրական
6 փետրվար, 2019 10:22 Ֆրանսիայի նախագահը ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Այս մասին նա հայտարարել է Փարիզում հայ համայնքի ամենամյա ընթրիքի ժամանակ:

«Ֆրանսիան գիտե, թե ինչպես առերեսվել պատմությանը: Նա առաջիններից էր, որ 1915թ. հայ ժողովրդի զանգվածային սպանություններն անվանեց ցեղասպություն և 2001թ. ճանաչեց օրենքի ուժով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Ֆրանսիայի նախագահը:

Մակրոնը հավելել է, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու գործընթացն ավարտին կհասցվի առաջիկա շաբաթների ընթացքում:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հրավիրած ընթրիքին Մակրոնը նաև հարգանքի տուրք է մատուցել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:
5 փետրվար, 2019 18:08 Ադրբեջանական Turan գործակալության խմբագիրը գործուղվել է Հայաստան Ադրբեջանական Turan անկախ լրատվական գործակալության խմբագիր Շահին Հաջիևը փետրվարի 15ը գործուղվել է Հայաստան՝ ռեպորտաժների ու հարցազրույցների շարք պատրաստելու նպատակով․ այս մասին հաղորդում է Turanը։
«Այցելության կազմակերպման համար ստացվել է Ադրբեջանի և Հայաստանի համապատասխան մարմինների համաձայնությունը։ Հայաստանի ԱԳՆն հավատարմագրել է Հաջիևին և նրան ուղեկցող երկու օգնականներին՝ Վրաստանից ու Ռուսաստանից։
Երևան այցելության ընթացքում Turanի խմբագիրն անցկացրել է քաղաքական կուսակցությունների ու փորձագետների հետ հանդիպումների շարք։
Ռեպորտաժների ու հարցազրույցների թեման ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերն են, իրավիճակը տարածաշրջանում։
 
Այդ նութերը հրապարակվելու են գործակալության Turan և Contact կայքերում», ասված է գործակալության հաղորդագրությունում։
Վերջում Turanը հորդորում է լրագրողներին օգտագործել իր տրամադրած այս տեղեկացտվությունը՝ Հաջիևի այցելության նպատակների և բովանդակության վերաբերյալ նյութերում։
Գործակալությունը խնդրում է իր խմբագրի այցելության նպատակների վերաբ