1 հուլիս, 2020 17:14 Իշխանության վախեր, ընդդիմության համախմբման փորձ և միֆեր. զրույց Արմեն Վարդանյանի հետ Քաղաքագետ Արմեն Վարդանյանը կարծում է, որ գործող իշխանությունները անում են, ինչ որ ուզում են Նա նկատում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմի որոշ անդամների հետ կապված վախեր ունի ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Վարդանյանն անդրադառնում է Ազգային ժողովի վերջին քվեարկություններին, ներքաղաքական զարգացումներին, ընդդիմության համախմբման փորձերին, իշխանությունընդդիմություն փոխադարձ հարվածներին, Սահմանադրական դատարանի ճգնաժամին 1 հուլիս, 2020 16:00 Համացանցը, որ խլում է ձեր կյանքի կեսը 2020ի հունվարի դրությամբ՝ համացանցի յուրաքանչյուր օգտատեր օրական միջինը 6 ժամ և 40 րոպե է անցկացնում առցանց։ Եթե օրական քնելու ութ ժամը հանենք, ստացվում է մեր արթուն կյանքի 40%ը համացանցում է անցնում։ Նյութում կարող եք դիտել, թե ինչ անհանգստություններ ունեն համացանցի օգտատերերն այսօր։ Աղբյուրը՝  Digital 2020 Global Overview Report։ 1 հուլիս, 2020 14:49 Գույքահարկը փոխվում է․ ի՞նչ է պետք իմանալ Ազգային ժողովը հունիսի 25-ին ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով փոփոխվում են գույքահայկի ներկայիս շեմերը և դրույքաչափերը։ Օրինագիծը հանրության շրջանում բուռն քննարկումների առիթ է դարձել։ Ինչն է փոխվում օրինագծով՝ համառոտ։
1 հուլիս, 2020 12:28 «Տաշիր»-ը 144 մլն դրամ է տրամադրել Հայաստանի շտապ օգնության աշխատակիցներին «Հայաստան» համահայկական հիմնադրամը այսօր Հայաստանի շտապ բժշկական օգնության ծառայության 1786 բժիշկներին, բուժքույրերին, բուժակներին, սանիտարներին, կարգավարներին ու վարորդներին տրամադրել է միանվագ ֆինանսական աջակցություն։

1 հուլիս, 2020 11:15 Team Telecom Armenia-ն բացում է տնտեսական զարգացման իր ծրագրերը Team ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում խոսում է «ՎԵՈՆ Արմենիա» (ապրանքանիշը՝ «Բիլայն») ընկերությունը գնելու շուրջ բանակցությունների ավարտի, Հայաստանում սերվերների մեծ բազա ստեղծելու և ամպային ծառայություններ մատուցելու մասին:
30 June, 2020 20:12 New Urban Development Planned for Yerevan The foreign ministers of Armenia and Azerbaijan have held a video conference
According to a new survey, the percentage of Armenians that want to emigrate has declined
Armenia has jumped 13 places in the Economic Freedom Index
415 new cases of COVID19 have been confirmed
A new multifunctional venue project is planned for the Armenian capital 
30 հունիս, 2020 19:09 ՁայնաZOOM. Բարգավաճը, Հայրենիքն ու Դաշնակցությունը դիմել են դատախազություն ՍիվիլՆեթը ներկայացնում է հունիսի 30ի դրությամբ տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունները՝ ամփոփ։
Թողարկման գլխավոր թեմաներն են՝

ԲՀԿն, ՀՅԴն և «Հայրենիք»ը սահմանադրական փոփոխությունների առնչությամբ դիմել են դատախազություն
Ազգային ժողովն ընդունեց ՍԴ 3 դատավորի լիազորություններն ավարտելու հիմքով կենսաթոշակի նշանակումն ապահովող նախագիծը
Էմանուել Մակրոնը զորակցության նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին
Կենտրոնական բանկը նվազեցրել է 2020ին Հայաստանում տնտեսական աճի կանխատեսումը մինչև 4 տոկոս
Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում և Արցախում՝ հունիսի 30ի դրությամբ


CIVILNET · ՁայնաZOOM Բարգավաճը, Հայրենիքն ու Դաշնակցությունը դիմել են դատախազություն
30 հունիս, 2020 17:28 ՍԴ 3 դատավորի լիազորություններն ավարտելու հիմքով կենսաթոշակի նշանակումն ապահովող նախագիծն ընդունվեց Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով ամրագրվում է, որ Սահմանադրական դատարանի դատավորներին, որոնց լիազորությունները դադարել են լիազորությունների ժամկետը ավարտելու հիմքով՝ վերջին փոփոխություններով, նշանակվում է կենսաթոշակ՝ օրենքով սահմանված կարգով: 30 հունիս, 2020 16:50 Գույքահարկի մասին նոր օրենքը. որքան գումար ենք վճարելու և երբ Իրարամերժ հայտարարությունների առիթ են տալիս ոչ միայն օրենքի տարընթերցումները, այլև կառավարող ուժի և ընդդիմադիրների՝ օրենքի վերաբերյալ ոչ հստակ մեկնաբանությունները: Քիչ չեն հայտարարություններն այն մասին, որ «գույքահարկի նոր սանդղակում որպես հաշվարկի հիմք վերցվելու է գույքի շուկայական գնի 80 տոկոսը», մինչդեռ իրականությունը այլ է։ Խոսքը գույքի շուկայականին մոտարկված կադաստրային գնահատման արդյունքում ձևավորված գնից՝ հստակ սահմանված շեմերով հաշվարկվող գույքահարկի դրույքաչափերի մասին է: 30 հունիս, 2020 16:14 Ինչ են դառնում դիմակները «մահից» հետո Մեր օրերի ամենապահանջած իրերի՝ դիմակի և ձեռնոցի արտադրության և օգտագործման քանակի մեծացմանը զուգահեռ աշխարհում ավելանում է անհանգստությունը․ ինչ անել օգտագործված պաշտպանիչ միջոցների թափոնների հետ։ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում գիտեն, թե ինչպես վերամշակել օգտագործված դիմակներն ու ձեռնոցները։
30 հունիս, 2020 13:35 Արդարացի չէ խոսել ճգնաժամային պայմաններում գույքահարկի բեռի ավելացման մասին․ Բաբկեն Թունյան Մենք, ըստ էության, բարեփոխումների գործընթացի հերթական փուլում ենք․ հունիսի 30-ին հրավիրած մամուլի ասուլիսին Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը խոսեց gույքահարկի փոփոխության նոր օրինագծի մասին։

«Սա ոչ թե պատահաբար տեղի ունեցած իրադարձություն է, այլ տրամաբանական շարունակությունն է այն նախաձեռնությունների, որոնց բազմիցս մանրամասն անդարդարձել ենք: Մասնավորապես, հարկային համակարգի հայեցակարգային փոփոխությունների մասին է խոսքը»,- ասաց նա։
30 June, 2020 12:38 Stepanakert, city sketches | Ստեփանակերտյան պատկերներ Ամառային Ստեփանակերտի անդորրը։ Տեսանյութը՝ Լևոն Արշակյանի։ 
Summer time in Stepanakert Video footage by Levon Arshakyan