18 ապրիլ, 2019 16:38 Խաղաղությանը նպաստող մթնոլորտ և մարդկանց միջև շփումներ․ Մնացականյանը խոսել է ԼՂ խնդրի կարգավորման մասին Կարգավորումը կարող է լինել միայն քաղաքական, իսկ դրան հասնելու միակ ձևաչափը Մինսկի խմբի համանախագահությունն է։ Բայց միևնույն ժամանակ, պետք է այստեղ լինեն խաղաղությանը նպաստող մթնոլորտ և մարդկանց միջև շփումներ։ Մենք չենք կարող մի կողմից բանակցություններ վարել, իսկ մյուս կողմից ունենալ ատելության դրսևորումներ։ Մարդկանց անվտանգությունը, Արցախի կարգավիճակն առաջնային հարցեր են։ Այնտեղ բնակվող 150 հազար մարդիկ պետք է մասնակցեն այս գործընթացին։ Նրանք հայկական ինքնության երաշխավորներն են, մի ինքնության, որը դեռ բախվում է ցեղասպանության ժխտողականությանը։

18 ապրիլ, 2019 16:37 Ներկայում որևէ ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում․ ՀՀ ԱԳՆ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունները, որոնք նա արել է ապրիլի 15-ին Մոսկվայում ՀՀ, Ադրբեջանի ու ՌԴ արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումից հետո։ Մամեդյարովը մասնավորապես ասել է, որ քննարկումները ծավալվել են 2016-ին Ռուսաստանի կողմից ներկայացված ծրագրի շուրջ։ Հարցին երեկ ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ 18 ապրիլ, 2019 12:30 ԱՄՆ-ը ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել է հանդիպել Վաշինգտոնում ԱՄՆ-ն առաջարկել է Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումն անցկացնել Վաշինգտոնում․ այս մասին Վարշավայում մամուլի ասուլիսին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։

«Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների վերջին հանդիպումն անցել է իմ ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ։ Ռուսաստանի հետ համատեղ ջանքերի երկակի-եռակի ավելացման դեպքում կարելի է հակամարտության կարգավորման առաջընթացի հույս ունենալ․․․Երեկ ԱՄՆ-ից ստացվել է Վաշինգտոն այցելելու հրավեր, որտեղ պետքարտուղարը կարգավորման գործընթացում բեկման հասնելու համար սեփական ջանքերը կգործադրի»,- ասել է Մամեդյարովը։
17 ապրիլ, 2019 15:18 Հիմքեր կան կարծելու՝ այս անգամ պայմանավորվածությունները չեն մնա թղթի վրա․ Լավրով Կան հիմքեր կարծելու, որ և Բաքուն, և Երևանը շահագրգռված են նրանում, որ այս անգամ պայմանավորվածությունները չմնան թղթի վրա․ ապրիլի 17ին Մոսկվայում սերբ պաշտոնակից Իվիցա Դաչիչի հետ մամուլի ասուլիսին պատասխանելով լրագրողի հարցին՝ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Լրագրողը հարց է ուղղվել ապրիլի 15ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴի արտգործնախարարների եռակողմ հանդիպման արդյունքների մասին՝ խնդրելով մեկնաբանել տեղեկությունը, թե հանդիպմանը քննարկվել է 2016ին Ռուսաստանի առաջարկած կարգավորման պլանը։ 
Լավրովը, նշելով, որ այդ մասին իր հարցազրույցներից մեկում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ասել է, որ «այդ մասով ոչինչ չունի հավելելու»։
Հանդիպման արդյունքների մասին նա մասնավորապես ասել է․ «Մոսկավայի ապրիլի 15ի հանդիպման արդյունքներով, զգալով այն մթնոլորտը, որում ընթանում է աշխատանքը, ունեմ հիմքեր ենթադրելու, որ և Բաքուն, և Երևանը շահագրգռված են նրանով, որ այս անգամ այդ պայմանավորվածությունները չմնան թղթի վրա»։
Ղարաբաղյան կարգավորման մասին հարցը՝ 40րդ րոպեի
17 ապրիլ, 2019 13:37 Բաքուն հայտարարում է հայ լրագրողներ ընդունելու պատրաստակամության մասին Պատրա՞ստ է արդյոք Ադրբեջանն իր տարածքում ընդունել հայ լրագրողների․ ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթի այս հարցին Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան պատասխանել է․ «Բաքվում մշտապես տրամադրված են եղել պայմանների ստեղծմանը, որոնք կնպաստեին Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերական փոխըմբռնման ձևավորմանն ու ամրապնդմանը»
Ինչ վերաբերում է կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերին, ՀՀ ԱԳՆի աղբյուրը թերթին ասել է, որ հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանցի կալանավորների ազգականների այցեր ինչպես Հայաստան, այնպես էլ Լեռնային Ղարաբաղ։
Կթույլատրի՞ Ադրբեջանն իր քաղաքացիներին այցելել Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ հարցին ի պատասխան Աբդուլլաևան ասել է, որ Բաքուն «երբեք խիստ արգելքներ չի դրել իր քաղաքացիների կողմից Հայաստան, առավել ևս իր օկուպացված տարածքներ այցելությունների վրա», և դրանց «ոչ հաճախակի բնույթը պայմանավորված է եղել անվտանգության նկատառումներով»։ Իրավիճակը, ըստ Ադրբեջանի ԱԳՆի, «կարող է փոխվել, եթե հայկական կողմը
16 ապրիլ, 2019 14:47 Մոսկվայում քննարկվել է Ռուսաստանի 2016-ի պլանը․ Մամեդյարով «Ընդհանուր առմամբ, անցկացվել են լայն, բովանդակային բանակցություններ։ Նախ անցկացվել է Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում։ Հստակ ձևով քննարկվել են հարցեր, որոնք մինչև այժմ խոչընդոտել են բանակցությունների առաջընթացը։ Չեմ կարող խոսել լիարժեք առաջընթացի մասին, սակայն մեզ հաջողվել է ավելի մանրակրկիտ և խորը հասկանալ այն պահերը, որոնք խնդիրներ էին առաջացնում հայկական կողմի հետ»,- ասել է Մամեդյարովը։ Վերջինս հավելել է, որ ընդհանուր քննարկումները ծավալվել են այն պլանի շուրջ, որը 2016-ին առաջարկել էր Ռուսաստանը։ 16 ապրիլ, 2019 14:34 Մինսկի խմբի միջնորդների և ԱԳ նախարարների հայտարարության շուրջ ՍիվիլՆեթի Կարեն Հարությունյանը և Թաթուլ Հակոբյանը քննարկում են ապրիլի 15-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտգործնախարարների և Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը։
16 ապրիլ, 2019 13:47 Вопрос формата — вовсе не формальность Долгие годы и десятилетия в карабахском урегулировании не происходило ничего нового, качественно нового. Не менялись не только позиции, но и словарный запас переговоров. Что у сторон конфликта, что у посредников. Менялись лишь персоналии, а лексика оставалась прежней. До такой степени, что можно было спокойно сажать за стол переговоров роботов, запрограммированных на определенные речи и постпереговорные заявления. 16 ապրիլ, 2019 13:36 Ձևաչափի հարցն ամենևին էլ ձևականություն չէ Դա երկաստիճան բանակցությունների գաղափարն է։ Առաջին աստիճանում Արցախի նախագահը Ադրբեջանի նախագահի ու ՀՀ վարչապետի հետ միասին մասնակցում է եռակողմ ձևաչափով բանակցություններին (կամ էլ յուրաքանչյուրի հետ առանձին է հանդիպում)։ Դրան զուգահեռ Արցախը պետնախարարի մակարդակով (նոր Սահմանադրության ընդունումից հետո Արցախում վարչապետ չկա) բանակցում է ադրբեջանցի փախստականների ներկայացուցիչների հետ՝ ապագա խաղաղության պայմանագրից բխող դրույթների իրականացման հարցերի շուրջ։ Այս երկրորդ աստիճանում իմաստավորված է հակամարտության մյուս երկու կողմերի՝ Ադրբեջանի ու Հայաստանի մասնակցությունը նախարարների մակարդակով և հումանիտար հարցերի վրա մտասևեռմամբ։ 15 ապրիլ, 2019 18:49 Ադրբեջանի բնակչության թիվն ուռճացված է, պնդում են փորձագետները Ադրբեջանի բնակչությունը պաշտոնապես հատել է 10 միլիոնի շեմը՝ Բաքվում աղջիկ երեխայի ծնունդով: Այս մասին հաղորդել է Ադրբեջանի կառավարության մամլո ծառայությունը: Սակայն անկախ հետազոտողները ակնարկում են, որ Ադրբեջանի իրական բնակչությունը կարող է զգալիորեն փոքր լինել այդ թվից՝ 7 միլիոն: Թեմային Eurasianet.org կայքում անդրադարձ է կատարել Ջոշուա Կուչերան։ Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։

15 ապրիլ, 2019 17:06 Մնացականյան-Մամեդյարով-Լավրով հանդիպման արդյունքներով հայտարարություն է ընդունվել «Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ››
Ապրիլի 15-ին Մոսկվայում ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային հանդիպումը, որին միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Ի զարգացումն ս.թ. մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած գագաթաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ հանդիպման մասնակիցները քննարկեցին իրադրությունը սահմանին և շփման գծում, ինչպես նաև հումանիտար ոլորտում փոխգործակցության հաստատման հեռանկարները: Տեղի ունեցավ մտքերի հանգամանալի փոխանակում կարգավորման հիմնարար հարցերի շուրջ:
15 ապրիլ, 2019 15:25 ԵՄ-Ադրբեջան նոր փաստաթուղթն ուշանում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» պատճառով Եվրամիության և Ադրբեջանի միջև երկկողմ հավակնոտ համաձայնագրի շուրջ բանակցությունները թևակոխել են կարևոր և թերևս վերջնական փուլ․ ապրիլի 4-ին Բրյուսելում ԵՄ-Ադրբեջան համագործակցության 16-րդ խորհրդից հետո մամուլի ասուլիսին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։ Վերջինիս խոսքով՝ այն շահեկան կլինի բոլոր քաղաքացիների համար՝ թե Եվրամիության, թե Ադրբեջանի։ 15 ապրիլ, 2019 12:50 Մոսկվայում մեկնարկեց Մնացականյան-Լավրով-Մամեդյարով հանդիպումը Մոսկվայում մեկնարկեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը․ տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Հանդիպմանը միանալու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։